Դ.
ԵԿԵՂԵՑՈՒ
ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
Եկեղեցու
անդամները
բաժանւում
են
երկուսի`
աշխարհականների
եւ
հոգեւորականների.
հոգեւորականներն
էլ
ըստ
իւր
կարգի՝
հասարակ
պաշտօնեաների,
եկեղեցական-վարչական
իշխանութիւն
ունեցողների
եւ
վանականների:
Աշխարհականների
պարտք
եւ
իրաւունքի
մասին
արդէն
խօսուեց
նախորդ
գլուխներում
իբրեւ
եկեղեցու
անդամի:
Հներում
հոգեւորական
ընդհանուր
բառի
փոխարէն
գործ
էր
ածւում
կլիրոս
բառը,
կղեր,
կղերական,
ըստ
մեր
կանոնների`
յունական
այդ
բառը
նշանակում
է
վիճակ,
բաժին.
այդպէս
յիշւում
է
Գործք
առ.,
Ա
գլ.,
17,
25
(Մադաթիայի
ընտրութիւնը
Յուդայի
փոխարէն):
Այդ
բառը
գործ
էր
ածւում
երկու
նշանակութեամբ.
1)
իբրեւ
հոգեւորականների
համախմբումն
եւ
2)
այն
դրութիւնը,
որը
բռնում
է
հոգեւորականութեան
մէջ
որ
եւ
է
անձը
(Սօկօլով,
221
երես):
Յունական
կլիրոսի
փոխարէն
հռոմայեցիք
գործ
էին
ածում
օրդօ
բառը,
որ
նշանակում
է
դաս,
կարգ,
այն
մտքով,
թէ
եկեղեցում
սպասաւորողների
որ
դասին
է
պատկանում
հոգեւոր
անձը:
Ա
դարում,
առաքեալների
ժամանակ
հոգեւոր
դասակարգը
կար
երեք
աստիճանով`
սարկաւագ,
քահանայ
եւ
եպիսկոպոս
(Գործք.
ԺԶ
18,
Ի
17,
28,
Զ
3,
Փիլիպ.
Ա
գլ.,
1-3):
Գ
դարում
սկսում
են
աւելանալ
նոր
պաշտօններ`
սարկաւագի
օգնականներ`
կիսասարկաւագներ,
սաղմոս
երգելու
համար`
սաղմոսասացներ
կամ
երգիչներ,
առաքելական
թղթերը
կարդացողընթերցողներ,
ջահ
վառողներ`
ջահընկալներ,
այսահարներին
երդմնեցնող`
երդմնեցուցիչներ:
Հոգեւորականութեան
մէջ
մտնելու
համար,
եկեղեցում
ծառայելու,
սպասաւորելու
եւ
ժողովրդականների
հոգեւոր
պէտքերը
հոգալու
համար
պէտք
է
ընդունել
ձեռնադրութեան
կարգը,
առանց
որի
ոչ
ոք
չի
կարող
վայելել
այն
իրաւունքները,
որոնք
յատկացուած
են
այդ
դասակարգին: