Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ. ԵՐՐՈՐԴ ՊՍԱԿ (ԵՌԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ)

 

Բարսեղ Կեսարացին ասում է. «Եռամուսնութեան համար օրէնք չկայ, եռամուսնութիւնը օրէնքով չի թոյլատրւում: Այդպիսի գործողութեան վրայ նայում ենք ինչպէս անմաքրութեան վրայ եկեղեցու մէջ, բայց հասարակական դատապարտութեան չենք  ենթարկում»  գիրք 174) 4-րդ  կանոնով նոյն անձը եռապսակներին ենթարկում է 5 տարուայ ապաշխարանքի, համարելով երրորդ եւ չորրորդ պսակները բազմակնութիւն կամ անառակութիւն. «Եւ այսպիսի ամուսնական կապը համարում են ոչ պսակ, այլ բազմակնութիւն կամ անառակութիւն...

 

Մենք հետեւելով ոչ կանոնին, այլ մեր նախորդների օրինակին` եռապսակներին 5 տարուայ ապաշխարանքի ենք ենթարկում» գիրք, 169-170 երես): Ութերորդ դարու մեր ժողովի 13-րդ կանոնը ասում է շատ խիստ կերպով. «Եռակների ամուսնութիւնը խառնակութիւն եւ պղծագործ շնութիւն, անքաւելի յանցանք է, դրանք եթէ կամենում են մեղքերը քաւել, նախ՝ բաժանուեն միմեանցից եւ ապաշխարեն, իսկ նրանց միացնող քահանան թող կարգալոյծ լինի եւ նզովուի» գիրք, 301): Կանոններս իւրեանց խստութեամբ չգործադրուեցին, կեանքը ստիպեց նրանց կազմողներին հաշտուել իրականութեան   հետ: