Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓՈԽ

Նըստեալ կանայքն ողբային
Առ գերեզմանն անմահին,
Երեւելով հրեշտակին`
Ձայն աւետեաց լըսէին.

_ Րամից մաքրից անձկալին,
Զոր տապանաւ ծածկէին,
Սիրով յարեաւ սիրելին,
Զբնութիւն յարոյց զԱդամին:

Երկիւղալից լինէին
Պահապանաց խումբ դասին,
Սաւառնացեալ սերովբէն
Հոլաթեւէր ի վիմին:

Ի բաց լինել երկիւղին
Փողէր կանանց տարփալին,
Երթեալ պատմէր զաւետիս
Երամ դասուց Պետրոսին:

_ Րաբունից տէր վարդապետն
Այսաւր յարեաւ բաղձալին:
Գոչեմք եւ մեք ընդ նոսին.
_ Փա~ռք յարութեան փըրկողին: