Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

3

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նըման բաց իս էլի,
Վարթաջրով թաց իս էլի. -
Թաց իս էլի.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման:

Սիրունութինտ էլավ արբաբ.
Մազիր ունիս` սիմ ու շարբաբ.
Քի սազ գու քա ղուշլու զարբաբ. -
Ղուշլու զարբաբ.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, [քիզ նման. -
Դուն իս աննման]:

Էրեսըտ է շամս ու ղամար.
Ջանըս դուս գու քա քիզ ամար:
Միչկիտ ունիս օսկե քամար. -
Օսկե քամար.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
Քիզ նման, [քիզ նման. -
Դուն իս աննման]:

Հաքիտ զարըն ալ իս արի.
Բըլբուլի հիդ լալ իս արի.
Բարկ էրեսիտ խալ իս արի. -
Խալ իս արի.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
[Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման]:

Դարդըս ասիմ` գու լան սարիր.
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր. -
Սայաթ-Նովուն ջունուն արիր. -
Ջունուն արիր.
Չ՚կա քիզի նման, չ՚կա քիզի նման.
[Քիզ նման, քիզ նման. -
Դուն իս աննման]:

(1752 մարտ)
Քրոնիկոնի 440-ին, մարտի վերջին: Էսպես բելիր ղափի-ի հանգում թասլիբ է:
Օսմանցոց մուղամ: