Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

5

Դա'րդ մի անի, ջա'ն ու ջիգար, միթկըտ դիվաց չը տեսնե.
Աչկ խավրի, անգաճ խուլանա` էրեսըտ թաց չը տեսնե:

Վո'ւնց արեգագըն շուղկը տա, վո'ւնց լուսինը լուս անե.
Ավալ քու տեսնողըն միռնի` քիզ գլխիբաց չը տեսնե:

Դուն գըլուխըտ մահի կու տաս, ես էլ քիզիդ կու մեռնիմ.
Միր էդնեն թամամ աշխարըս սով քաշե, -հաց չը տեսնե:

Թե վուր չը գամ ու չը տեսնիմ, հազար բաբաթ բան կոսիս.
Քաշկա մարթ վունց գա, վունց խոսի, վունց քի տըխրած չը տեսնե:

Աստուձու բերնեմեն առնիս մըխիթարիչ սուրփ հոքին.
Է'լ վաղ միռնի Սայաթ-Նովեն` ճիտըտ գըցած չը տեսնե:

[Գազել-դիվանի]
Էսպես դիվանի լավ տեղ ասած, որն գրոց հայերեն տառ է, որն վրաց. թուրքերեն էլ ուզում էի հետն խառնել, բայց չխառնեցի: