Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

22

Դաստամազըտ սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է.
Ունքիրըտ ղալամով քաշած, էրէսըտ զարնըշան է.
Ակըռքնիրըտ լալ ու մարքրիտ, ռանգիտ մարթ կու երանե:

Թաք յիս միռնիմ` դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
Նազիտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե:

Վուր բըլբուլին [վարթըն խափե, աբա] խարին թամամե.
Ումնոր կանց միզի լավ սիրիս` Աստվաձ չարին թամամե.
Դիդարետ կարոտ մընացի-էրկու տարին թամամ է:

Թաք յիս միռնիմ` դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
Նազիտ միռնիմ, նազ մի անի. [նազըտ ինձ կու սըպանե]:

Թառամեցավ կարմիր վարթըն, բաղըն բըլբուլ չէ գալի,
Սիրտըս յարալու շինեցիր, էրվում իմ մըրմնջալի.
Էշխեմետ հիվանդացիլ իմ, պառկած իմ դըժար հալի:

Թաք յիս մեռնիմ` դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
Նազ[իտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե]:

Մեջլումի պես սարն իմ նընգի, Լեյլումեն խաբար չունիմ.
Էշխեմետ սիրտըս էրվում է, հովանալու ճար չունիմ.
Աստվաձ վըկա, աշխարումըս յիս քիզ ավել յար չունիմ:

Թաք յիս միռնիմ` դուն սաղ ըլիս, [էշխըտ իմ գիրիզման է.
Նազիդ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե]:

Սայաթ-Նովեն ասաց. զա'լում, աչկըս լալիս է արին.
Հում կաթնակիր - Աթա'մի զաթ, նա'լաթ քու էյթիբարին.
Իղրարեմեն շուտ անցկացար, ո՞ւր է յարասուն տարին:

Թաք յիս միռնիմ` դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
Նազիտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե:

(1754 մարտ)
Էսպես Արութինի ասած. մարտի 1-ին քրոնիկոնի 442-ին (վերջում).
Էսպէս թասլիբ-մուխալիփի հանգում, հինգ յարփաղլի (տերեւաւոր), քրոնիկոնի 442-ին (լուսանցքում):