Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

37

Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար Սայաթ Նովայ .
Ամեն մարթ չի' կանա ճանգի շահով շըքար, Սայաթ Նովայ .
Ով քիզի լիղի պարքիվե, դուն տու շաքար, Սայաթ Նովայ .
Ղաստ արա` շուշետ չը կոտրին, չը խըփին քար, Սայաթ Նովայ :

Թեգուզ դըբրատանըն պահ տաս` ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնեն չը դուս էհա անախտիլի էն չար դիվըն.
Բեդասըլն` ասըլ չ'ի դառնա, թոլով չ'ի սիպտակի սիվըն,
Ծուռըն փետըն չ'ի դըրըստի ռանդան, դո'ւրգար Սայաթ Նովայ :

Թեգուզ իմանաս, գիդենաս աստղերու համբարքըն սիրուն.
Անբարի գուրձըն կորած է` կարթա Հարանց վարքըն սիրուն.
Ավիտարանի խոսկիրըն մարքարիտ է, կարքըն` սիրուն.
Մի' ածի խուզի առչիվըն լալ ու գովհար, Սայաթ Նովայ :

Թե էս կենաց փառքըն չ'ուզիս` էն կենաց ալմասըն կու տան.
Թե հոքուտ խաթիր շալ հաքնիս` զար քաշած ատլասըն կու տան.
Թե վուր լալով զըխճում անիս` անմահացըն մասըն կու տան.
Խոստովանիս արած միխկըտ` չանիս ինքար, Սայաթ Նովայ :

Վուր տիղ հարսնիք, վուր տիղըն սուք, վուր տիղ սոյբաթ խաղ է ըլում.
Վուր տիղ ժամ, վուր տիղ պատարաք, վուր տիղ սիրով տաղ է ըլում.
Թե վուր հոքուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում`
Վո՞ւր մե դարդին կու դիմանաս դուն ջըրատար Սայաթ Նովայ :

(1758)
Էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին: