Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

43

Աջաբ քու սիրտըն ո՞վ շինից` խոնարից, հիզնից բեդամաղ.
Քանի գուզե մարթ վուր հարփի, վո՞ւնց կուլի վազնից բեդամաղ.
Յա'ր, յիս քիզ ի՞նչ գեթ իմ արի` նըստած իս միզնից բեդամաղ.
Քամեցիր էշխիտ մանգանով, -յի'ս պիտիմ քիզնից բեդամաղ:

Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշկ ու միտկըս դուն իս տարի, ձիռիս մեչըն բան չէ մըտի.
Հենց գիդիմ, թե չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի`
Ռախտարի նըման նըստած իմ` իջարից, միզնից բեդամաղ:

Հալբաթ սերըն կես է էլի, վուր միզի ատիլ է ուզում.
Չուրս տարեկան էրեխի պես` յարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն, սիրտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարթ կա նըստած լաց լելիս, գոզալի նազնից բեդամաղ:

Թեգուզ իմացի', կարթացի իմաստնասիրաց առակըն`
Էշխեմետ ջունուն իմ էլի, վեր էկավ սըրտիս վարակըն.
Աստվաձ վըկա, մարթ չը քաշե` դըժվար է էշխի կըրակըն.
Տեսա արունուտ ջեյրանըն` վուրսնուրթի նիզնից բեդամաղ:

Անց կացավ աշու[նքվա վախտըն, սարվիքըն?] խաղալ է ուզում.
Հասավ գարունքվան հուսունըն` բըլ[բուլըն էլ գալ է ուզում].
Սայաթ-Նովեն առանց նընգիր ճիտըն գ[ըցած լալ է ուզում].
Ջար կորցըրած խոնթկարի պես նըստա[ծ է խազնից բեդամաղ]:

(1759)
[Արութին]ի ասած. քրոնիկոնի 447-ին: