47
Աչկ
ու
ունքըտ
վեր
իս
թողի,
հուքմըտ
մե
ռուս
ցարի
բաբաթ.
Աջաբ,
քիզ
ի՞նչ
գեթ
իմ
արի
-
խոսում
իս
դուն
չարի
բաբաթ.
Ով
քիզի
խային
մըտիկ
տա,
սիրտն
դառնա
քարի
բաբաթ.
Թեգուզ
պահե,
թեգուզ
սպանե
դըռանըտ
նոքարի
բաբաթ:
Դըռանըտ
նոքար
չիս
պահի,
թաքավուր
իս`
ղուլ
սըպանող.
Խոսկըս
առակով
իմացի,
Լուսնաստղ,
փուզուլ
սըպանող.
Բացվիլ
իս
բաղի
միչումըն,
կարմիր
վարթ,
բըլբուլ
սըպանող.
Կտրիլ
տու
քանի
կտրում
է
-
քու
թուրըն
սարդարի
բաբաթ:
Յա'ր,
ինձ
մե
ճանփա
կանգնեցու
-
կենամ
խաթըրջամի
նման.
Գիշեր
ու
ցերեկ
լալիս
իմ,
աչկիրըս
է
նամի
նման.
Թող
դըռանըտ
նընգած
ըլիմ
օտար
բարեկամի
նման.
Անգալին
Աստված
սըպանե,
Փահրադ-Շիրին`
ղարի
բաբաթ:
Գարնան
շնչի
ծաղկի
նըման
կարմիր
վարթըն
բաց
է
ըլում.
Ի~նչ
օգուտ
է
քու
բաղմնչուն,
վուր
բըլբուլըն
լաց
է
ըլում.
Պըռոշեմետ
միղր
է
կաթում,
թողնիս,
յախետ
թաց
է
ըլում.
Էնդուր
համա
քախցր
իս
խոսում
-
լիզուտ
է
շաքարի
բաբաթ:
Մարթ
իր
խոսկով
կու
ճանանչվի,
գուզե
Շահի
վեզիր
շինին.
Բեդասըլն
ասըլ
չի
դառնա,
թեգուզ
վեքիլ,
նազիր
շինին.
Թե
կամենաս,
ամենան
տիղ
քու
ասածըտ
հազիր
շինին,
Սայաթ
Նովայ ,
խոսկըտ
ասա
-
բելլու
քամանդարի
բաբաթ: