Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

50

ԱՅԲ Աստված սիրիս, ԲԵՆ բարի կացի.
ԳԻՄ գագաթըտ արա ԴԱ ու այիբ թո.     (դաթ)
ԵՉ երանի չը կա ԶԱ զալում մարթուն`
Է ԸՏ էրեսիտ դի ԹՈ ու այիբ թո:     (թաթ)

ԺԵ ժամանակ հասավ աչկերիս լալու.
ԻՆ ինձի գըցեցիր դարդըս վուխպալու.
ԼՅՈՒՆ լալով իմ յիս աշխարիս մընալու.
Էնդուր վախ քաշեցի ԽԵ ու այիբ թո:     (խաթ)

ԾԱ ծովումըն մընաց դուս չէկավ նավըտ.
ԿԵՆ կամով ավելցրար սըրտի ցավըտ.
ՀՈ համան կանչում իս ՁԱ ձայնով դավըտ.
ՂԱԹ ղաբուլ կաց` ճարիս ՃԵ ու այիբ թո:     (ճաթ)

. . . . . . . . .
. . . . . . . . .

ՐԵ-րըն ՑՈ ցամքիլ է, ՀՅՈՒՆ հունար ունի,
ՓՅՈՒՐ փակեցին դուռըն, ՔԵՆԸ քար ունի
ԵՎ Օ ՖԵՆ կարթալու Ա'ստված ճար ունի,
Հալալ Սայաթ-Նովուն` կեն ու այիբ թո:     (կաթ)

Էս այբբենական ղարահեջա է. (Օհանի ծանոթ. ):