Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

52

Խաբար գընաց բըլբուլի մոդ. «Վարթըն քու գալուն մընում է,
Ճուխկընիրըն բացրացիլ է, վըրեն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պես քաղցըր ձեն տալուն մընում էե:
Բըլբուլն ասաց. «Չիմ կանա գա, պուճպուճես լալուն մընում էե:

Վարթըն ասաց. «Իմ բըլբուլին ալ պուճպուճեն վո՞ւնց կու խափե.
Թե խելք ունիս, ղարիբ բըլբուլ, է'լ քու բաղի ճամփեն չափեե:
Քանի գուզե քընած տիղըն իր թշնամին կուռըն կապե,
Էլի վիրչումըն մեյդանըն Րոստոմի Զալուն մընում է:

Վարթըն ասաց. «Խա'յին բըլբուլ, նալաթ էտ քու էյթիբարին,
Անցկացավ ապրիլ մայիսըն, մեկ օր չը հարցըրիր յարինե:
Չէթուղ թե մուրազին հասնին, տե'ս ի՞նչ արավ քավթար ղարին,
Փահրադին քըլունգ սըպանից, Շիրին` խանջալուն մընում է:

Աշխարումըն վարթն է էլի բըլբուլների սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում, Տե'ր, պահե վարթի նըմանըն.
Աշխարումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովի գերեզմանըն
Շահ-Աբասի Լալի նըման, շահի` վրեն գալուն մընում է: