Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

58

Գելն ու չոբանը մեկ մեկու ռաստ էկան.
Գելն ասավ` «բարով տեհա, չոբան ախպերե:
Չոբանն ասավ` «յիս քու բարովն ինչ կոնիմ,
Վունց քու խերը գուզիմ, վունց քու շառն, անդերե:

Գելըն ասավ. «մուլափ կուտամ, վուր մթնի,
Ուսուլով ման գու քամ, բինետ կու գթնիմ.
Քու շըներու հաչոցեմեն չիմ խրթնի,
Առուտեհան «խերն ու շառըե շանց կուտամե:

Չոբանն ասավ. «հե'նց գիդիս ղուրթ քո՞ւն ունիմ,
Մե աչկըս-անգաճըս քու կըռնումն ունիմ.
Ամեն ղոչի գըլխին մե-մեկ շուն ունիմ,
Առուտեհան քիզ թամաշան շանց կուտամե:

Գելըն ասավ. «վուր ամպը գա ծըմակին,
Ակռեքըս կու գըցիմ ղոչի դըմակին...
Կեսը կու խիխտիմ, կեսն էլ իմ քամակին
Մե-մեկ, մե-մեկ սարի ծերին շանց կուտամե:

[Չոբանն ասավ. «գիդիս անդեր մա՞լ ունիմ],
Ճըտիտ համա էրկըթե կըրկալ ունիմ.
Թե վուր ճանգըս ընգար, յիս իղբալ ունիմ,
Կոմբլիս տակին կընձկընձալը շանց կուտամե:

Սայաթ-Նովեն ասաց - յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտրիլ իմ` հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չոբնին կու գովիմ,
Մե գամ էլա մածնի համը շանց կուտամ: