Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

64

Աստուձ խիալ արից, սըվթա,
Ստիղծից նախ մարթըն Աթամ.
Աթամի կուղեմեն քաշից,
Եվան տըվից նըրան համդամ:

Համդամ գուզիք` էս ձիզ ղարար -
Տերըն ասաց - չո'ւտիք էս բար,
Թե չէ կու տեսնիք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պտղի համ:

Համ առնիլըն ուզից նախամար Եվան,
Չարը գըթավ նըրան, տվին իրա'ր կամ:

[ Կամով ընկավ չարի թոռըն],
Քաղից արգիլված խնձորըն,
Խափից Աթամ նախահորըն,
Կերան ու դառան մերկանդամ:

Մերկացան ու ամանչեցին,
Փոշման դառան ու լացեցին,
Տերըն վուր էկավ` խափեցին -
Թե, օցըն էր արավ սիթամ:

Սիթամ արից տերն էլ, քշից դըրախտեն,
Քանի վուր պատվիրքըն չպահին թամամ:

Թամամ մութ բըռնից աշխարը,
Ի՞նչ է Աթամ-Եվի ճարը,
Սատանեն գըթավ հընարը,
Ասաց - գուզիք` ձիզ լուս կուտամ:

Կուտամ, ասաց` գիրըն առավ.
Հորդանանու գիտը տարավ,
Աթամ վուր էտ շարթըն արավ,
Նաթիջում դըժուխք գնաց ջամ:

Ջամ հազար տարի անց, տերն էկավ աշխար,
Ազատից հոքիքը, բան չթողից քամ:

Քամ ու նիղ օրիր տեսան շատ.
Ով ունեցավ հուս ու հավատ,
Իղրարին մնացողն հաստատ,
Տերըն կու հիշե ամեն ժամ:

Ժամն ու ժամանակըն է նիղ.
Մահըն կու գա ամենան տիղ.
Կուլինի դատաստան ահիղ.
Աղաչիմ փրկիչըն` հուսամ:

Հուսամ, Սայաթ-Նովես, միղքիրըս քավիմ,
Թե չէ դատաստանին յիս ի՞նչ ջուղաբ տամ:

(Զինջիրլամա):