Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

14

Ինչ կուլի վուր, յա ինձ կանչիս, յա հալալ իս, արի տեսնիմ.
Ի՞նչ յաղութ իս, ի՞նչ ալմաս իս, յա ի՞նչ լալ իս, արի տեսնիմ.
Վախում իմ, թե դուն ինձ բռնիս, թե ջալալ իս, արի տեսնիմ.
. . . . . . . . . .
Յիս բլբուլ իմ, վարթ իմ պտրում, թե ալալ իս, արի տեսնիմ:

Չնեղանաս, ա~յ իմ ազիզ, քու իխտիարով դուս արի:
Փիանդազը քի սազ գու քա, զարբաբ ու զարով դուս արի.
Վուր քիզ օչով չնկատե, չադրով, հունարով դուս արի.
Մե ռուբայաթ գուզիմ ասի, հենց մի թահարով դուս արի.
Հողեղեն իս թե հրեղեն, թե մարալ իս, արի տեսնիմ:

Դուս գաս թե չէ, կու ճանանչիմ, քու աննման ջանիտ մատաղ.
Հուսած, անհուս զար մազերուտ, զուլփերուտ ու շանիտ մատաղ.
Բարակ միչկիտ, չինար բոյիտ, շիրմայի գարդանիտ մատաղ,
Դոշլուղիտ զմրուխտ կոճակին, զուքսիտ, ալ-մարջանիտ մատաղ.
Մարքարիտով օսկե միլ իս, թե ինչ լալ իս, արի տեսնիմ:

Ինձ վուր էսենց հիռացըրիր, ո՞ւմ հիդ իս դուն կինքըտ կիսում.
Էդ պատվական քու գլուխըտ մահաջարի մեչ իմ տեսնում.
Օսկե օղըն վո՞ւնց իս պահում խամ քաթանի մումած քիսում.
Թե կապիլ իս խարայումըն, փաթաթիլ իս խաս ատլասում.
Ի՞նչ իս պահի թանգ բոխչումըտ, թե դալալ իս, արի տեսնիմ:

Վաղուց գարունքըն էկիլ է, օթախից դուս գալու վախտ է.
Բացվիլ է շուշանն ու վարթըն, հիմի բաղ գնալու վախտ է.
Թութն ու բալըն լավ հասիլ ին, բաղմնչուն ձեն տալու վախտ է.
Ծառի շվաքըն քաշվում է, կեսօրը մոդնալու վախտ է`
Սայաթ-Նովեն հով է ուզում, թե վըրան իս, արի տեսնիմ: