Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

1

Էշխի ծովի միչեն հանած լալ ու գոհար է բիռըս.
Սիպտակ, կանանչ, խաս ու ղումաշ, զար ղալամքար է բիռըս.
Օչով ռանգըն չի հասկանա` ուրիշ թահար է բիռըս.
Աչկ ունեցող չտեսնողին ահ ու ղահար է բիռըս.
Հիլ ու միխակ ու զանջափիլ, սաբր ու ղարար է բիռըս:

Ինչքան ուստադ կա աշխարում, թուղ հավաքվին թամաշի,
Հընդըստանից ղալամքար գա, մաթ կու մընա իմ նախշին:
Մաթ կու մընան իմ մարջանին, իմ ակներուն անհաշիվ.
Դիբա ու ենգիդունյա է, սեյր արեք իմ ղումաշին,
Սիրմա թիլով չինչին արած, զարբաբ ու զար է բիռըս:

Բիռըս էնքան մինձացիլ է` փիլը տանիլ չի կանա.
Վուչ մե սարափ մե հատ լալիս գինը ճարիլ չի կանա.
Ամեն հուջրիս հազար կապ կա, էլ բաց անիլ չին կանա.
Սելավ էլ գա, սրտիս քուրեն էլի մարիլ չի կանա`
Աստծու սիրուն չմոդենաք` կու վառե, նար է բիռըս:

Է~յ աղանիր, վախում իմ յիս թալանչեմեն ու գողեն`
Բիռըս մե մեկ բաց իմ անում, շանց իմ տալիս էկողին.
Իմ գըլուխըս մատաղ ըլի առնողին ու չառնողին.
Համն ու հուտըն աշխարք բըռնից, խիստ դուր գու քա խըմողին`
Դոշաբ, շարբաթ, նուղլ ու նաբաթ, ղանդ ու շաքար է բիռըս:

Ժեռ քարիրըն ալմաս դառնան, աչկըս վըրեն չի մընա.
Թե մարթիք իմ տիսըն չը գան` ուրիշի մոդ չիմ գընա.
Հեստի էշխի կըրակ ունիմ, ինձ մոդենալ չին կանա.
Սայաթ-Նովուն չը հավատաք, չուն իսկը էս մեկըն ա,
Չըլի թե արեւուն դընիք, կու հալվե` ձյուն է բիռըս: