Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

17

Արունը մե կռնեն, ցավը մեկելեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից.
Տակռին սրտիս` դոշիս բերան ունե լեն.
Իմ էս յարեն ազալից է, գոզալից,
Գոզալից, յաղի գոզալից:

Մեջլումի պես Լեյլու համա խիվացած.
Յիս բլբուլ իմ, զոռով վարթես հիռացած.
Շա'տ մարթ կոսե` դուգուն դաղեն սիվացա.
Ամա իմըս ազալից է, գոզալից...

Հա լալիս իմ, ինձ մե ուրախ օր չէլավ.
Էս ցավեմեն փախչելու հընար չէլավ.
Շատ ման էկա, դարդիս դիղ ու ճար չէլավ,
Չունքի յարես ազալից է, գոզալից,
Գոզալից, յաղի գոզալից:

Գրած գիրըս յարիս ձեռը չի ընգնում,
Ղան դամարըս բաց է` կապող չիմ գթնում.
Էնդուր ջարեն վրեն մհլամ չի դնում,
Վուր իմ յարեն ազալից է, գոզալից...

Սայաթ-Նովեն կարթացիլ է մինչի լամ.
Ախ քաշելեն կորցըրիլ է խիլք ու փահմ.
Փիլթեքը միշտ դրած` չէ կանգնում մհլամ`
Իմ էս յարեն ազալից է, գոզալից.
Գոզալից, յաղի գոզալից:

Էս յարանան Շիրվանի հանգով Արութինի ասած է. լավն է: