Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

33

Թե վուր բանդա ղուլու հալըն հարցընիս.
Գըլուխը թող տա քարին Սայաթ-Նովեն.
Ախ քաշելեն ջանն ու հոքին քայքայից.
Հա գուլա արտսունք-արին Սայաթ-Նովեն:

Յար ունենաս, էս խաբարըն չիմանա,
Թող աչկիրըն չանե նամ Սայաթ-Նովեն.
Լիզուս ուրիշի մոդ, միտկըս քիզ վըրա,
Թող չը դաղվե, չանե ղամ Սայաթ-Նովեն:

Պատկիրքիցըտ չը կշտացա դիտելով.
Բաղ գըցեցի, բարըս մընաց ուտելու.
Էնքա~ն դարդ սըրտումըս մընաց այտնելու,
Կարոտ մընաց ընգիրի Սայաթ-Նովեն:

Տարին վադ էր, էս հենց վադ վախտից էլավ.
Բլբուլի պես մահըտ քու վարթից էլավ,
Էսքան մուրը քու լիզվից` բախտից էլավ:
Էշխի ընգավ խիլքը քամ Սայաթ-Նովեն:

Ինչ անիմ, մաշվեցա ահուզարեմեն.
Սիրտըս հալից յարիս ինթիզարեմեն,
Կու մեռնիմ, յիդ չիմ կենա իղրարեմեն,
Թող մեռնի քու հուզիրին Սայաթ-Նովեն:

Մե ճար չըկա, վուր քի մոդ գամ, քի տեսնեմ,
Վախում իմ, թե աշխարն ինձ կու բամբասե.
Հույս կա վիրչում, վուր քու յարըտ էլ յիս իմ,
Դե թող քընե խաթըրջամ Սայաթ-Նովեն:

Սիրտը բարուն ու արթարին ման գու քա.
Ովոր մեյդան մըտնե, արին ման գու քա,
Աչկըս էլի գոզալ յարին ման գու քա,
Թե չէ կըրակ կու մաղի Սայաթ-Նովեն:

Դուն ինձ ուստա, յիս էլ քի յար, քի ջանան,
Ինչ վուր կոսիմ, պիտիս դըրուստն իմանա.
Կարքըն էս է, պիտիս վառվի ինձ ամա,
Չուն յիս շամն իմ` փարվանան` Սայաթ-Նովեն:

Խիվ սիրտ, ցավի ճանգում չորցար-խաշվեցիր,
Էշխի ընգար, քրքրվեցիր, մաշվեցիր.
Քիզ մե հայտնի մինձ վարպիտ կու հաշվեին,
Ո՞վ ասից, ճամփից շեղվի Սայաթ-Նովեն:

Ինչ վուր Նուրի կոսե, յի'ս իմ քիզ ջանան,
Հա~ ախ քաշե, չխնդա թող իմ նանան.
Քիզ իմ սիրում, կանց կու սիրեր Շահսանամ:
Բութեն փիրից առավ ջամ Սայաթ-Նովեն:

7-6-1756
Վարսաղ-յարանա (տե'ս ծանօթ. )