Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

43

Աշուղ ըլիլն ինձ ամա մինձ ցավ դառավ`
Ձեռըս Չանգլու-փիրին կապածի պես է.
Ուշկըս շաղվից, յիփ էշխի հուրն ինձ առավ`
Հենց գիդին թե խիլքս պահածի պես եմ:

Ջանք դըրեցի` հացըս աղի հասցըրի,
Ձորից դուս բերի դուզ տիղի հասցըրի,
Զոռով հարուր ցավ ու դաղի հասցըրին`
Տակեն քոք` վըրեն թաղ բըռնածի պես է:

Օղորմի էն փիր-ուստադին, վուր անցավ,
Հըլա կանանչ, չոր չոլիրում չորացա,
Սըրտիս միչըն էշխի կըրակ գոյացավ,
Էնդուր դոշըս խուրեն դաղվածի պես է:

Աչկես արուն հուսից, նամի մեչ ընկավ,
Գիշեր-ցերեկ դարդ ու ղամի մեչ ընկա.
Փարվանի պես վառած շամի մեչ ընկա`
Թիվիրըս էլ կոսիս էրվածի պես է:

Ախըր տեսեք, էշխըն ջալալ շինից ինձ.
Բազարի մեչ գցից, դալալ շինից ինձ.
Տեսնողներն էլ էնենց խիալ կոնին միշտ,
Թե էս Սայաթ-Նովեն հարփածի պես է:

(1758)
Էս վարսաղ է. Արութինի ասած` հունիսի10-ին, քրոնիկոնի 446-ին: