Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

48

Դոստը, յարը, մեկ էլ ընգիրն աշխարքում...
Մեկը վարթ կու քաղե, էն մեկելը` փուշ.
Մեկը թութակ կուլի, մեկն էլ մե բլբուլ,
Մեկը կուտե շաքար, մեկը` լաբլաբու:

Մարթ կա ուրախ, մարթ կա տըխուր ու փոշման.
Մեկին` մըսխալ, էն մեկելին` հինգ բաթման.
Էրկու բան կա իրար դուշման հավիտյան,
Մեկը կինքն է, մեկն էլ մահն է անկըշտում:

Վուրըն ախկատ, վուրըն օսկով մե զանգին,
Վուրին գինի, վուրին աղու մե բանգի.
Մեկը կոծե սազ, էն մեկն էլ իր չանգին.
Մեկին դամ ու վայիլք, մեկին` ցավ ու սուք.

Մեկը քընած, մեկը զարթուն - աչկը բաց.
Վուրըն օյաղ, վուրը հարփած - գինով մաստ.
Մեկըն անվուտ, մեկը կըռնատ - մե շիքաստ,
Մեկն էլ հենց նուր ձըվից յախու է կապում:

Սայաթ-Նովու վաթանիցըն հարց կու տան.
Մեկը կոսե Հինդն է, մեկը` Համադան...
Վաթանըս Թիփլիսն է, կողմը` Վըրաստան.
Մերըս Հավլաբարցի, հերըս Հալաբլու:

Էս Արութինի ասած է. ղափիա: