Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

51

Ինչքան էլ վուր դուն մինձանաս, բարեկամ.
Էլի զարնիշանչու նախշիրը կոսին.
Գուզե հնդու էկած ղալամքար ըլի`
Զարբաբ ու զար լավ ղումաշնիրը կոսին:

Դըրուստ ճամփա ընգնողըն ղամ չի քաշի.
Մեկը զարբաբ, մեկելըն խամ կու մաշի.
Գեդնի տակին ինչ էլ ըլի չին հաշվի,
Պատի տաշած քարե շարքիրը կոսին:

Թե փուչ խոսիս, վարպետի հիդ թավ չիլի.
Վուրսնուրթն առանց սար, սարն առանց ավ չիլի:
Փետից չախմախ, չախմախից էլ ղավ չիլի,
Լավ պողվատի քուրեն, հանքիրը կոսին:

Սիրուն զուլփը գոզալներու զարթըն է.
Մարթուս զարթն էլ նրա մարիփաթըն է.
Նամարդ մարթը թույնի խոտի հատըն է,
Ջոմարդի էլ աչկ ու ունքիրը կոսին:

Շատ մարթ էշխի կընգնե էս աշխարքումըն,
Ահուզարն էլ պակաս չիլի կինքումըն.
Վրաստանու կողմի Թիփլիս քաղկումըն
Սայաթ-Նովուն էշխի ընգիրը կոսին:

Օգութլամա (խրատական):