Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

60

Էս նազանին, էս սաղին է, էս զողը.
Էս կընիք է, էս դատավուր, էս արթար.
Էս մարքըրիտ, էս գոհար է էս տողը.
Էս աշուղ է, էս ղալամ է, էս դավթար:

Էս գցիլ է էս իմ ջանը էս հուրը.
Էս լցիլ է էս թասի մեչ էս նուռը.
Էս փինջանով, էս խաղում է էս հյուրը,
Էս շախմաթ է, էս նա՞րդի է, թե՞ էս զառ:

Էս վուրսնուրթը, էս վուրսն արից էս խափով.
Էս ցանիլ է, էս հուրն իմ մեջ` էս ափով.
Էս արիլ է էս առուտուրն էս ջափով`
Էս տըվիլ է էս մարջանին էս հազար:

Էս վարթն ոչով էս թուփիցն էս չքաղից.
Էս սիրողին էս խուր ծովում էս թաղից.
Էս Սայաթ-Նովուն էս ցավումն էս թողից,
Էս պատի՞ժ է, էս զուլո՞ւմ է, թե՞ ահզար:

Շումարա-թեջնիս: