Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

72

Շուշա իս Շիրազի, մում` Հնդստանի,
Ամա էշխըտ դառիլ է մե հուր անշեջ.
Ձախողվիլ է աշուղներու դաստանը`
Ուստադեն դաս առած, չիմ անի խամ վեճ:

Վեճ-թեջնիս, բայաթին մուսադդասումն է,
Դրուստ կաց, հոքիտ քանի վուր ղափասումն է.
Չունքի էշխըն բաղ է, ծաղկի դասումն է,
Բաղը` բեջարողին, բեջարի բեջ-բեջ:

Բաղ բեջարողն է հենց իրավունքի տեր.
Եկ, զոռբա Զալ մի դառ, սիրե գիր-գրքեր.
Չունքի վերուստ կան գրված գոհար խոսքեր,
Կետով, անկետ քանի բառ կա սրա մեջ:

Քանի քանիսըն գժվիլ են Լեյլու պես.
Լավ է ուստիտ ոտի հողը համբուրես,
Թե չէ, աղուհացը կու կուրացնե քեզ.
Նովջիվան իս, ափսուս տղա իս` բեչ-բեչ:

Էս բեչարա Սայաթ-Նովեն քուրումն է,
Մե հարցընող չկա, թե ի՞նչ օրումն է.
Սիվ-սիպտակը ջոկիս` լիզուտ միղրումն է,
Կարթացողի արած գործը վո՞ւնց թե հեչ:

Էսպես զինջիրլամա. Արութինի ասած. մայիսի 5-ին, քրոնիկոնի 441-ին (1753):