Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

4 (85)

Էշխի գերի իմ դառի յիս մե նովջիվանի սիրու,
Խումար աչկով, նիտ թարթիչով, ունքը քամանի սիրու.
Բլբուլի պես փախս իմ տվի մե գուլխանդանի սիրու,
Դոշը մարմար, բոյով չինար, ծոցը գուլշանի սիրու:

Խաչս ամոթի է փոխվիլ` փահմս կորած սար իմ յիս,
Յարիմեն էս մուռը քաշած, նամուս, ղեյրաթ, ար իմ յիս.
Թուջար դառա, ցավ դատեցի` անփուղ խրիդդար իմ յիս,
Դարդ ու ցավին ընգիր դառա աֆաթ-դովրանի սիրու:

Էս վըրաց թավադներու մեջ ջիվան կինքըս մաշեցի,
Էս սիվասիրտ յարի ձեռին արուն-արտսունք թափեցի.
Անարկվածի նըշան ճակտիս խալխի նամուս քաշեցի,
Սայաթ-Նովեն իմ բանաստեղծ` ռահմի-ջանանի սիրու: