Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԵ] ԵՏԻ ՂՈՒԼԱ

Եւ այլ բազում շէնք եւ եաբուք տեսաք զարմանալիք՝ հին եւ նոր։ Նաեւ սարայնի վէզիրնուն, փաշանուն, եւ այլ մեծամեծ պազայից, զայիմնուն եւ իշխանաց, որ թագաւորաց լայեխ էր։

Եւ ունէր քաղաքս այս ԻԴ. դուռն. ԺԸ. ի վերայ ծովուն եւ Զ. ի ցամաքի. զի սպիտակ ծով ովկիանոս [1] բոլորեալ է զքաղաքն եւ միշտ հարկանէ զպարիսպս նորա։ Եւ ի մէկ դուռն Ետի [2] ղուլան է. յոյժ ամրոց [3] եւ անառիկ. զոր անդ արկանեն զմեծամեծ իշխանս, զպարոնայք եւ զխաներն, զորս ձեռբակալ առնեն կամ գերեն զթշնամիս։ Եւ անդ դռան վ[ե]րայ հանած էր սպիտակ մարմարէ ազգ եւ ազգ մեծամեծ մարդիք։

Գնացաք ի Ղատրղալիմանն, Չաթլաղաբին, Սամաթեան եւ այլ տեղիս։ Տեսաք զարմանալի շինուածք. եւ գետնափորս սալարակապս եւ ասին մեզ թէ բոլոր քաղաքիս ներքեւն այսպէս է եւ ջուր պատեալ եւ եւ կամուրջք եւ շէնք. զորս ոչ կարեմ մի ըստ միոջէ պատմել կամ գրել, զի մի ձանձրացեալ նիրհիցէք, զի բազմութիւն խօսից տաղտկութիւն տա[յ] լսելեաց։ Զի որչափ կացի անդ, օր մի չկացի ի տան. այլ ամէն օր [երթայի] յեկեղեցի մի կամ ի շէնք։



[1]            յովկիանոս

[2]            Է. Ետի

[3]            ոյժ յամրոց