Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԵ]  SAN PAOLO ALLE TRE FONTANE

Եւ անտի գնացաք երկու միլ, ուր գլխատեցին զՊօղոս. եւ քաղքէն չորս միլ. բայց փոքր են նորա միլքն, որպէս մղոնք կամ ծովու միլ. եւ նա էր մեծ եւ հին ժամանակաց. զոր եւ անդ երկրպագեցաք։ Եւ կայր մերձ եկեղեցի մի փոքր, ուր պատարագի ժամուց տային եւ ողորմութիւն. եւ մտեալ աղօթեցաք։ Անտի ելեալ գնացաք Երեք աղբիւրն. եւ նոքա փառաւորք էին եւ գեղեցիկ. զոր մտեալ ի ներս աղօթեցաք. եւ էին աղբիւրքն հուպ միմիանց. այլ եւ արբաք. եւ զանազան էր համ նոցա, մինն ջուր, միւսն՝ արիւնահամ, եւ երրորդն՝ կաթնահամ, զոր հիացեալ փառս տվաք Աստուծոյ, որ սքանչելի է վերայ սրբոց իւրոց։ Եւ բերած էր սիւն մի անդ ի [1] Յարութենէն Քրիստոսի. զոր եւ անդ զթէսբէհնիս շփեցաք։ Եւ քանդակեալ էր ի վերայ մարմարի գլխատումն Պօղոսի, եւ ահեղակերպ դահիճ մի, ունելով մեծ սուր երկսայրի ի [2] ձեռն. եւ ի [3] հատանելն՝ գլուխն ոստեաւ [4] երեք տեղ. եւ երեք տեղ[ւ]ոջ ջուր բխեաց. զոր տեսեալ ճէլատն զարհուրեցաւ, անկաւ սուրն ի ձեռաց, ապա սկսաւ ճողել զմօրուքն։ Եւ միւս դիհն զՊետրոս գլխիվայր խաչեալ. այն ինճայ հանած էր ողորմելի. զոր տեսողացն էր ողբալի։



[1]            չիք ի

[2]            Տե՛ս ծնթ. 295։

[3]            Տե՛ս ծնթ. 295։

[4]            յոստեաւ