Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ]  ԿՕԶԱԼ ՀԻՍԱՐ

Եւ անտի ելեալ անցանելով բազում կղզիս եւ լերինք եւ մշքու ատանին եւ ուստի մալմազիայ, մշկէթ եւ այլ ազնիւ գինիք կ՚ելնեն եւ հասաք ի ՍԱՔԸԶ քաղաք. բայց ներս ոչ մտաք, ուստի ելանէ ազնիւ աթլազ, քամխայ եւ թօռ խուշախք եւ սախզն որ է մազտաքէ, սպիտակ եւ ազնիւն անտի ելնէ։ Եւ կրկին ԻԶՄԻՌ քաղաք. անդ ծախեցի սակաւ մի քսուր։ Անտի անցայ [1] ԹԻՐԱՅ. եւ անտ եւս նաղտեցի զէսպապս. եւ կամեցայ [2] ԿՕԶԱԼՀԻՍԱՐ գնալ. զինչ դրամ ունէի եւ թօհվանի եւ թէսպէհնի եւ ճամատանով գրեանքս թողի մօտ տօլվաթվոր մի ի խանն՝ Կիրակոս անուն, որ էր ընչաւէտ. եւ ես չուեցի։ Եւ Կօզալ-Հիսարու հաւան խիստ գէշ էր, առաւ զիս, եւ երրորդում օրն հիւանդացայ [3] հիւանդութիւն մեծ եւ անկայ իբրեւ մեռեալ։ Երկու շաբաթ զիս թէռլէթմէն նեղեց. ապա սակաւ մի գլուխ խելք եկաւ, տեսի օտաս թալնած էր եւ բան մի չէր թողած. բայց կայր պառաւ մի երկիւղած, որ Աստուծոյ սիրուն համար ինձն պէտ կ՚առնէր։ նա ասաց ինձ թէ Պէյթալմալճին [4] էկաւ տեսաւ զքեզ խիստ զապուն էիր, առաւ [5] տարաւ զամէն քսուրդ. ապա մի հոգար, բան մի չի կորիր, զէրա թղթով գրով է, երբ ողջանաս՝ դարձնէ քեզ զամէնն։

Եւ ես ելեալ շրջէի եղեգնեայ [6] գաւազանին վ[ե]րայ դողդոջալով եւ առեալ զքսուրս ծախէի։ Եւ մինչ ի այս տկարութեանս էի ես, ահա տվին ինձ գիր թէ շուտ հասիր, Իբիրայզի խոճայ Կիրակոսն այն մեռաւ, որ դուն ամանաթ էիր քովն թողել. եւ զինչ ունէր՝ զամէնն Պէյթալմալճին առաւ [7]. զոր ես տկար գոլով բռնեցի ջորի եւ հասեալ անդր թէ պէտ առնեմ ապրանացս. կալաւ զիս մալիմէյիթչին եւ եդ ի բանտի, թէ դու նորա օրդախն ես. նորա շատ մալ կայ մօտ քեզ։ Զոր լուեալ բարի եւ լաւ մարդկան՝ մէջ մտան, դրամ տվին, հազիւ զերծուցին զիս ի ձեռաց բռնաւորաց։ Եւ այն հոգսուս կրկնվածք եղայ [8] եւ անկայ ի մեծ հիւանդութիւն, առաւել քան զառաջինն. եւ ոչ դեղ, ոչ այլ ինչ օկտէր ինձ, զի յոյժ մեծ տենտ եւ տագնապ ունէի ես մինչեւ հինգ ամիս։ Զոր սակաւ մի զօրացեալ՝ աճապարեցի եւ հասայ [9] ի ՊՈՒՐՍԱ, յոյժ տրտում եւ տխուր, զի զայլ ինչ այնպէս չհոգայի որպէս զգրեանս։ Եւ ասի զողբս ի վերայ տալէհիս.

Քրիստոս տէր իմ արքայ,

գոհութիւն քեզ միշտ յարակայ.

Դու իմ տարտիս ճարակ արայ,

ամէն չարէս զիս ազատեայ.

Ի այս աստնվորիս վ[ե]րայ

ես միայն անյաջող գտայ [10].

Փորձանաց չարի դիպա,

՚ւ ի ամէն բարեաց զրկեցայ։

Աւաղ թ՚ ինչ անեմ հիմայ,

յայս ղարիպ երկիրս որ անկայ.

Ըստկէ ՚ւ ի փողէ ելայ,

եւ մարմնովս յոյժ հիւանդացայ [11].

Հինգ [12] ամիս գլուխ չի կալայ,

չոր փայտի նման փըտեցայ [13].

Ստեղծօղ իմ Աստուած գթայ,

այս ցաւէս դու զիս փարատեայ։

Եւ միշտ զայն զմտաւ ածէի եւ խորհէի, զի մի ուխտազանց եղէց, այլ հասից ուխտիս իմոյ։ Եւ Պուրսու երեք օրն հասաք ԱՂԱՃ ՏԷՆԿԻԶՆ, զոր հազիւ երկու օրն անցաք։ Եւ անտի բազում լերամբ [14], մայրիւք, դաշտիւք եւ դժուար ճանապարհօք հասաք ի ՊՕԼՈՒ. եւ կայր անդ ԺԵ տուն հայի, որն պօյաճի, որն խաֆդանճի. եւ էր քաղաքս ի վերայ բարձրաւանդակ [15] տեղ[ւ]ոջ։ Եւ մերձ սորա միլ. մի՝ ասին թէ կայ գեղ մի Հայոց, երկու էրէց, բայց չգնացի անդ։

Եւ անտի սակաւ մի գնացեալ տեսաք լեառն մի, ուստի ջուր բխէր եւ եկեալ ի վայր քար դառնայր, բայց կակուղ էր. ընդ որ հիացեալ փառս տվաք Աստուծոյ։ Եւ այն օրն հասաք ի ԿԵՐԱՏԱՅ. եւ սա յոյժ մեծ լեառն էր, բարձր եւ ցրտային. եւ ասին թէ աստ սաստիկ ձմեռ լինի որպէս յԱրզրումն։ Եւ անտի հինգ օրն հասաք ի ԹՕՍԻԱՅ խասապան, ուստի մօխայեր կ՚ելնի. եւ բոլորն ամէն մուխայերճիք են. բայց չէ նման Անկուրու, այլ ցած. եւ բազում գաւառաց, նաեւ Լէհու՝ գային վաճառականք. եւ էր յոյժ մրգաւէտ։

Անտի երկու օրն հասաք յՕՍՄԱՆՉՈՒԽ. եւ սա ունէր յոյժ բարձր եւ սիվրի բերթ յինքնաբոյս քարանց, որպէս Բալվան։ Եւ անտի մէկ օրն հասաք ի գեղեցիկ քաղաքն Հայոց ՄԱՐԶՈՒԱՆ, մրգաշատ եւ դրախտաւոր. եւ կայր եկեղեցի մի՝ Աստուածածին անուն, բերթին անուն, բերթին մէջն՝ ի վերայ բարձր լերան, յորմէ ամենայն քաղաքն եւ դաշտն երեւէր. կային լաւ եւ իմաստուն քահանայք. եւ աւելի քան զեկերիւր տուն հայի, տեղացի եւ եկամուտ։ Եւ սորա առջեւն մեծ գիւղ մի՝ ԿՈՒՄԻՇ. եւ յիրաւի Կումիշ, զի ազնիւ, բարակ [16] եւ փայլուն չուլ անտի կ՚ելնէ, որ այլ աշխարհ չգտանի. եւ մինչ Լէհու անտի գան տանին։ Եւ աստի յառաջ ամէնն հայի գեղ ու քաղաք։ Եւ կայր գեղ մի ԳՕՐՔ անուն, մերձ քաղաքին, եւ վանք մի գեղեցիկ սուրբ Գէորգ։



[1]            անցա

[2]            կամեցա

[3]            հիւանդացա

[4]            պէյթալմաճին

[5]            արաւ

[6]            եղեգնեա

[7]            արաւ

[8]            կրկվածք եղա

[9]            հասա

[10]          գնա

[11]          հիւանտացա

[12]          հինկ

[13]          փըտեցա

[14]          լերանբ

[15]          բարձրաւանտաք

[16]          փարակ