Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ե]  ՄՍԸՐ=ԳԱՀԻՐԷ

Եւ իբրեւ մտաք ի Մսըր՝ այնչափ սկսաք գնալ, որ պէզրէցաք. երկու ժամն ապա հասաք Հայոց թաղն. քանզի յոյժ մեծ էր քաղաքն եւ մարդաշատ։

Կայր եկեղեցի մի Խպտու. եւ անդ տված էր մատուռ մի Հայոց. եւ վերեւն վերնատուն կանանց. եւ այլ վեր՝ կարգաւորաց տեղիք բնակութեան։ Կայր Նիկիսարցի քահանայ մի [1] եւ Թօղաթցի հաբեղայ տէր Մաղաքիայ, որ մեծ սիրով ընկալաւ եւ ոչ եթող այլ տեղ գնալ, այլ առ նա մնալ։ Երկու ամիս կացի անդ. չեթող ինձ փող մի հանել. այլ ինքն զանազան կերակրովք պատվէր զիս. միթէ Տէրն Քրիստոս վարձահատոյց լիցի իւրն միոյն հազարապատիկ տրիտուր։ Բայց ելք աստիճանաց [2] խաւարչտին տեղ էր. միշտ կանթեղ վառէր ցորեկն եւ գիշերն։

Եւ կայր Մըսր հայ աւելի քան զԲՃ տուն, ամէնն Ճէլալոց փախուցեալ։



[1]            1613- ին կը յիշուի հոս « Մկրտիչ երէց Տիւրիկեցի», որ Սարգիս դպիր Լեհացւոյ հետ կը նորոգէ Բերլինի հ. 57 ձեռագիր Մաշտոցը «ի ժամանակս խոճայ Իպրահիմշային եւ Ֆարմանին, նոցա ձեռնտրութեամբն եւ կամակցութեամբն» ( հմմտ. Հանդէս ամսօրեայ, 1932, էջ 454, ծնթ. 11)։

[2]            յաստիճանաց