Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԵ]  ՄԱԹԱՐԻԱ

Եւ տէր Մաղաքիան տարաւ զիս եւ զամենայն ուխտաւորս օր մի ի Մաթարիայ, որ կէս միլ հեռու էր քաղքէն. եւ կայր ի ճանապարհին վանք մի սուրբ Սարգիս. անդ թաղէին զհայ մեռեալք։ Եւ ի Մաթարիայ կայր մեծ հաւուզ մի. եւ ջուր ի նմա, տօլապով լցած։ Եւ ասին թէ Քրիստոս յորժամ փախեաւ Մսրայ [1] ՝ յայս գեղս իջաւ. եւ Քրիստոս ջուր խնդրեց, մայրն գնաց խնդրել ջուր եւ ոչ ետուն. եւ սուրբ Աստուածածինն անիծեց, թէ ձեր ջուրն աղու դառնայ [2]. եւ եղեւ այնպէս։ Եւ դարձաւ տրտում առ որդին եւ ետես զի յոտացն Յիսուսի ջուր բխած էր։ Փառք Աստուծոյ։ Եւ է մինչեւ ցայսօր, զի ամէն տեղ եւ գեղն աղի է եւ անդ քաղցր ջուր։ Եւ այն ջրէն ամէն օր Փաշային տանին, զի այլ ջուր չի խմել։ Եւ կայր հաւուզին առջեւն բոլորակ քամար՝ խորանի պէս եւ սէքուք եւ սեղանատեղք, ուր խուրպաննիս մորթեցաք, մոմ վառեցաք։

Եւ անտի մտաք ի մեծ պաղչա մի. եւ շրջեալ ի նմա՝ տեսաք բազում ծառս լիմոնի. զի Մսրայ [3] լիմոնն փոքր է, ընկզաչափ, խիստ ջրոտ եւ թըթու. եւ գետինն ամէն անկածն թափել էր՝ կարկտի նման։ Տեսաք եւ պալսանի ծառերն, ապա չորացել էին. եւ ասին թէ չորս եասախչի պահէին առաջն։ Եւ դարձաք ի տուն։



[1]            մսրա

[2]            դառնա

[3]            մսրայ