Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԶ]  ՎԱՆՈՐԱՅՔ

Եւ այլ օրն եկաք ի սուրբ Մինաս, որ ասեն Մինա։ Եւ այն մեր եկեղեցի է. զի եւ անդ թաղեն զմեռեալս։ Եւ ամէն եկեղեցիքն կան մատուռ կամ սեղան Հայոց. զի ասին եւ մեք գտաք ի պատմագիրս, թէ ԼՌ հայի տուն կայր [1]. անտի է մնացել եկեղեցիքն։

Եւ Մսրայ բոլորն կան հռչակաւոր եւ մեծ եկեղեցիք եւ մեծանուն վանքեր, զօրաւոր եւ սքանչելագործ։ Սուրբ Անտոնի վանքն մեծ եւ փառաւոր. եւ կայ հուպ նմին լեառն, ուստի լաքրն ելանէ, զոր խառնեն ի կերակուր։ Եւ միւս վանքն Մակարայ ճգնաւորի, որ եւ սուրբ մարմինն կայ անդ ի մէջ սընտկի. եւ կան բազում հաբեղայք ի այնմ վանքերն։ Այլ եւ կան որիշ վանքեր սքանչելագործ, զոր մեք ոչ գնացաք, այլ յոմանց [2] հաւատարմաց լսեցաք։ Մսրայ Ժ օրն Սինէական լեառն է, Կարմիր ծովով կ՚երթան. բայց յայն կէմիքն բնաւ երկաթի բեւեռք չկայ, այլ փայտից. զի ծովն այն խնդմանդ քար կայ։ Այլ եւ պօղովատ երկաթն Մսըր առատ է եւ աժան։ Եւ շուրջ [3] զքաղաքաւն սաֆի վանքեր են անապատաւորաց, ճգնաւորաց, որպէս եւ ի գիրս ընթեռնումք [4], թէ աշխահրն Եգիպտացոց ծաղկեալ է ճգնաւորօք եւ անապատաւորօք [5]. եւ ամէն սուրբք Մսրայ են. եւ դեռ եւս գտանին. զի Խպտիք գձուձ եւ սեւ զգեստ ագանին, մերկ եւ չքաւորք են. բազումք յարմաւենի տերեւէ գտակ եւ կապայ ունին. սակաւ ուտեն եւ ըմպեն. անկողին [6] չունին, այլ ի վերայ գետնի ննջեն. եւ յամենայն [7] վայելչութեանց աշխարհիս հրաժարեալ են, կան ճգնութեամբ եւ տքնութեամբ միշտ. եւ այս սահմանք է նոցա. վասն որոյ եւ յառաջ ի նոցանէ բազումք լինէին ճգնաւորք։



[1]            Հմմտ. Յայսմաւուրք յուլիս 30. «Եւ էր յայնժամ ( այսինքն՝ յաւուրս Գրիգորի վկայասիրի) յազգէս Հայոց յԵգիպտոս ԼՌ տունս համարով. որոց ետ եպիսկոպոս զքուերորդին իւր Գրիգորիս անուամբ»։

[2]            ոմանց

[3]            շուրք

[4]            ընթերնումք

[5]            յանապատաւորօք

[6]            յանկողին

[7]            ամենայն