Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Զ]  ՁԻԹԵՆԵԱՑ ԼԵԱՌՆ

Եւ անտի ելաք Ձիթենեաց լեառն, ուստի համբարձաւ Տէրն մեր. որ է մեծ եկեղեցի բարձր լերան վերայ պարսպով. եւ բոլորն ԺԲ մատուռ՝ Յարութեան նման՝ ԺԲ ազգի. եւ մտեալ ի ներս տեսաք զՈտնատեղս Յիսուսի. աղօթեցաք անդ, մեղաց թողութիւն խնդրեցաք մեզ եւ մեր ծնողաց. բայց այժմ Տաճիկք առել են։

Անտի գնացեալ կարգաւ զամենայն ուխտատեղս՝ եկաք Յարութեան բոլորն շրջեցաք։ Ելեալ ի լեառն մի բարձր. եւ անդ [1] տեսաք ծառ մի յոյժ հին. եւ ասին թէ սա է Ծառն Սաբեկայ, յորում խոյ [2] կախեցաւ փոխանակ Իսահակայ. յորում կայր սակաւ մի պտուղ. զոր եւ անտի հատաք։ Եւ այլ յառաջ կայր Սեղան Աբրահամու, զոր համբուրեալ՝ զերեսնիս շփեցաք. եւ զքսակս անդր եդաք, որ պարագաթ գայ։

Եւ անտի գնացաք Խաչավանք. եւ այն մեծ վանք է կամարաշէն, սալարակապ. բոլորն պարիսպ եւ մեծ [3] օտանի. եւ երեւի դեռ տեղն, ուր զԽաչափայտն կանգնեցուցած էր. զոր երկրպագեալ աղօթեցաք եւ մեղաց թողութիւն խնդրեցաք։ Հաբեղայքն զմեզ մեծարեցին եւ առաջի մեր կերակուր եդին. զի Կուրճոց ձեռքն էր։ Եւ անտի բազում աստուածակոխ տեղօք դարձաք ի տուն։



[1]            անտ

[2]            խօ

[3]            մեծն