Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԴ]  ԴԺՈՒԱՐԻՆ ՊԱՅՄԱՆՔ ՔՐԻՍՏՈՆԷԻՑ

Եւ կայր չար աղանտ մի այլ յԱրաբացոց աշխարհն, որ չկայ Թուրքիստան, ոչ ի Պարսս [1]. զի չկայ [2] հրամանք քրիստոնէից ձի, ուղտ կամ ջորի հեծնուլ, այլ ի էշ. զի ուղտն ասեն Մահմատն հեծաւ, վասն այն պատվեն զուղտն եւ մեծարեն. այլ եւ յըղտու [3] թուէն քուլահ, շալ կամ այլ ինչ չթողուն ագանիլ [4] քրիստոնէից, այլ մէվլայիք նոցա դնեն ի գլուխս եւ արկանեն [5] զուսովք։ Այլ եւ իշով չկայ [6] հրաման մէխքէմի առջեւ կամ մզկիթի, մէջիթի, կամ ի քաղաքի շրջել, այլ հետիոտս [7]. եւ ես եղկելիս ոչ գիտելով զանցս մեծի աղէտիս՝ հեծեալ իշով անցանէի մէխքանա մի ի Մսըր. իսկ եասախչիքն հասեալ ի վերայ իմ՝ բազում գան հարին ի գլուխս եւ ի թիկունս իմ ուժգին [8] բրօք, մինչ զի եւ ընկեցին զիս ի վայր. եւ ոչ գիտէի զանկարծահաս պատուհասն որ եկն ի վերայ իմ. եւ ասին. Այլ չի նստիս էշ, զի չէ հրաման, այլ ոտիւք [9] շրջէ։ Այլ եւ զմեռեալս չթողուն տանիլ պատվով եւ կարդալով, այլ իբրեւ լէշ եդեալ ի տախտակն անմռունչ տանին. եւ զայն եւս անմարդ փողոցովք, որպէս հրեայքն [10] ի Լէհ. զի թէ ոք հանդիպի, կորզէ կամ շրջէ՝ որպէս զՏիրամօրն դագաղս [11], այլ եւ հայհոյեն [12] զհաւատացեալս «Նասրանի, զարպուլ, քէլբ, խինծիր» ասելով, զոր Տաճիկք «կավուր» եւ «տինսիզ» միայն ասեն. այլ Արապք, Պարսիկք, Քուրթք չարագոյնք են, զի ոչ միայն հայհոյեն զմարդ, այլ զհաւատ եւ զօրէնսդիրն, զխաչ եւ զհաղորդ եւ զայլ սրբութիւնս, զորս ոչ իշխեմ ասել կամ գրել ի թղթի աստ։ Եւ այսպէս տառապանաց եւ նեղութեան մէջ են ազգն հաւատացելոց, վասն այն խափանեալ են ժամակարգութիւնք, եւ կործանեալ եկեղեցիք, քահանայք շիւարեալք եւ տարակուսեալք՝ թողեալ զուսումն եւ խափանեալ զժամ եւ զաղօթքն, ի հոգ եւ ի տառապանս միշտ եւ հանապազ. եւ թէ երբեմն երթան յեկեղեցին՝ փութապէս եւ արագ [13] կատարեն եւ փախչին, զի մի եկեալ գտցեն զնոսա յեկեղեցոջ։ Զի այն աշխարհն քահանայք իբրեւ զգզիր [14] են, զամենայն ինչ նոքա հոգան, թէ խարաճ, թէ փաթերակ եւ թէ այլ ինչ. եւ շուպաշուն, ղատուն, չավուշի, ավնի, չօպնի քահանայք [15] պիտի տեղ տան եւ կերակուր. եւ թէ գինի պիտենայ [16] կամ կերակուր, զէրէցն ծեծեն, փետեն, թէ մեզ գիտ շուտ. այլ եւ տօշակ, եօրղան եւ այլն։ Նոյնպէս եւ ժողովուրդն ոչ թէ ժամ երթալ, այլ եւ զԱստուած մոռացել են ի բազում հոգ[ւ]ոց եւ հարկապահանջութեանց, նօմօսաց եւ այլ տրոց. զի օր մի հանգստութիւն չունին կամ խաղաղ ականջ։ Թէպէտ ցած եւ փոքր դռներ ունին եւ խաւարչտին տներ եւ գետնափոր, սակայն չեն անդորր, այլ գան իջնուն, զըզվեն եւ տառապեցուցանեն. թող զայն որ իֆդիրայ, շլթախ, զրկանք, յափշտակութիւն եւ անիրաւութիւն անցին ի գլուխս նոցա։ Եւ ո՞վ կարէ լաւ տուն շինել, կամ ձի եւ ջորի պահել կամ լաւ գտակ կամ գօտի գլուխն կապել կամ ազնիւ չուխայ կամ բաբուչ ունել. այլ բօսդել, չարուխ, եւ հին ու մին չուլ ագանին, սակայն ոչ ազատին ի ձեռաց նոցա. միայն ի գլուխ…քաղաքսն ունին սակաւ մի անդորրութիւն եւ հանգստութիւն, որպէս Հալապ, Ստամպօլ եւ այլ այսպիսիք։



[1]            ի պարս.

[2]            զի չկա

[3]            յղտու

[4]            յագանիլ

[5]            զյուսովք… չկա

[6]            Տե՛ս ծնթ. 844։

[7]            հետիյոտս

[8]            յուժգին

[9]            յոտիւք

[10]          հրէայք

[11]          Ըստ անվաւերական Պատմութեան փոխման։

[12]          հայհայեն

[13]          յարագ

[14]          զքզիր

[15]          քահանայտ

[16]          պիտնա