Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ]  ԱՆԿՈՒՐԻԱ

Եւ եկաք յԱնկուրիա [1], որ է պէնտէր քաղաք երեքպարսպեան՝ դրսի, միջի եւ վերջի. ուր եւ բերթ կայ վերն եւ եկեղեցի հոռմի՝ Աստուածածին. իսկ միջի եւ ներքինն կան Հայք եւ ութ եկեղեցի քարէ եւ երկուհարիւր տուն հայի։ Բայց ամէնքն քաղաքացիք [2] սօֆչիք են. եւ լաւ սօֆն անտի ելանէ եւ սփռեալ տարածի ընդ ամենայն աշխարհս. եւ միշտ վաճառականք նստին անդ ամէն յերկրէ եւ ժողվեն սօֆ, չամլիթ, եաղմուրլուխ եւ այլն. եւ զի ամենայն աշխարհէ գնայ դրամն։ Եւ ամէն եկեղեցի ունէր երկու իրեք քահանայ տեղացի եւ դրսեցի, լուսրար, ժամրար. զի Հայաստան քահանայք ժամ չեն առներ, այլ հաբեղայք։ Որ եւ զսա Ճէլալիքն աւիրած էին եւ թալնած. այժմ [3] նոր նորոգէին. եւ էր քաղաքս ի վ[ե]րայ սքալա վիմի։ Ապա սորա լէվէնտքն եւս չար էին։

Եւ ի քաղքէն ի դուրս կայր վանք մի գեղեցիկ, մեծ եւ փառաւոր, չարեկ միլ հեռու, վիմաշէն եւ կամարակապ, գմպէթաձեւ. եւ ասին թէ Պաւղոս առաքելոյն շէնքն է. նա շինել ետ եւ ինքն օրհնեց։ Առաջնորդ վանաց Աւագ պարոնտէրն էր. ունէր իրեք հաբեղայ։ Եւ վանից առջեւովն բարակ ջուր մի երթայր, լի ձկամբք։ Եւ կացի անդ ամիս մի, զի Լէհցիք շատ կային, որովք մխիթարեցաք [4] ։ Այլ եւ սորա բոլորն իրեք գեղ կայր հայի՝ Սդանօս, Պէնտօս, Էրքափսույի։ Նաեւ ամէն գեղօրայքն սօֆ կու բանին. ապա Ալաճուխին լաւ է քան զամէնն. բայց Անկուրու բանին նման չկայ։ Եւ այս քաղաքս լաւ չոր միս լինի. գինի ազնիւ, թանձր եւ ախորժ, որ այլ տեղ չի լինիր։

Անտի գնացաք ԿՕՆԻԱ [5] ։ Անտի ԱԽՇԱՐ, ԵՆԿԻՇԱՐ, որ եւ անդ կան Հայք սակաւ. անդ տեսաք զկօռն Նասրատինու, վրան քէմէր շինած. եւ բազում ծիծաղեցաք։ Կայր եւ Ենկիշարն վիմաշէն եկեղեցի մի. որ եւ զնա Պաւղոսի շինւածք ասեն եւ օծել։ Անտի եկաք ՍԻՎՐԻՀԻՍԱՐ եւ ԽԱՐԱՀԻՍԱՐ, ուստի աֆիօն կ՚ելնէ. որ զարմանալի բերթ ունի եւ անառիկ ամրոց, բարձր եւ սարբ որպէս Օսմանճուխին. վաթսուն տուն հայ կայ. քարէ եկեղեցի մի. եւ չարեկ միլ դուրսն վանք մի գեղն հայի։ Բայց եւ նոքա հայնակ չի գիտեն, այլ թրքի լեզուով խօսին. սոքա ամենեքեան Անկուրու թէմն են. այլ եւ Կօնիայ եւ այլքն քաղաքն բերթացիք (հայնակ) չի գիտեն. դրսեցիք գիտեն։

Եւ այն ամէն աշխարհն սպիտակ այծք են, սուրու սուրու շրջին. եւ մազն փայլուն եւ ազնիւ իբր զապրշում եւ սիրմայ. բնաւ սեւ չկայ. եւ ասին թէ յառաջն խիստ շատ էր եւ անթիւ. Ճէլալիքն զորս սպանին, զորս փախուցին, զայլն հետ տարան։ Եւ կայր քաղաքս մեծ եաբու մի հին, վիմաշէն եւ մարմէրէ, պատերն բարձր. եւ ասին թէ եկեղեցի է. այժմ հիմն ի վեր էր շրջել. ֆրանկի գիր կայր գրած. չկարացաք հանել։

Եւ անտի [6] օր ու կէսն հասաք ի ՊԷԿՊԱԶԱՐՆ, որ էր [7] պտղատու եւ մրգաշատ, բայց սեխն եւ ձմերուկն խիստ համեղ որպէս Ամթայն [8]. որ եւ անտի տանէին խօնտիքէրին։ Եւ կայր անդ վեց տուն հայի։

Եւ անտի իջաք ի ՍԱՐՈՒԼԱՐն, որ երկու աւուր ճանապարհ սաֆի պաղ ու պախչայ է եւ եմիշի ծառեր. միջովն աղբեր երթայ մեծ. մինն գեղօրայք են. միւս կողմն եմիշնայ, մեծ մեծ սէրկէվիլ, խնծոր, յիկիտէ յոլով, խաղող, սեխ, [9] ձմերուկ, զոր անցաւորք [10] ճանապարհորդաց անահ ուտեն եւ ըմպեն, զի վասն խէրու տնկած է յանցս ճանապարհին։

Եւ անտի եկաք տէվրէնթ մի խիստ հարամոց եւ մացառուտ եւ լեռնային [11]. եւ ասին թէ յառաջն Ճ. ԲՃ հոգի չկարէր անցանել, զէրէ պէլ էր. իսկ այժմ [12] Նասր փաշան նոր խաներ շինել է, քարվանսարանի [13] եւ բոլորն գեղեր, մէջիթնի. այլ եւ հայ ալ կայր՝ վաթսուն, եօթանասուն տուն, եւ քահանայ եւ եկեղեցի։ Եւ էր ճանապարհն ձորամէջ ու դժուարագնաց. եւ այլ տեղ աւազուտ [14]. այլ եւ յաւազէ մեծ մեծ լեռներ տեսաք որպէս Մըսրն։

Անտի օր ու կէսն եկաք պէլ մի այլ, որ առաւել հարամկնոց էր. եւ անդ եւս զարմանալի շէնքեր շինել ետուր, խան եւ քարվանսարայ, մէջիթ եւ գեղօրայք՝ նման առաջնոյն, նոյն Նասըր փաշան. շէնլիք էր արել։ Եւ անդ կայր հայ։

Անտի երկու ու կէսն եկաք ԻԶՄԻՏ սկէլէն. օր մի կացեալ, մտաք ի նաւ եւ անցաք ՍՏՄՊՕԼ. եւ կացաք երկու ամիս մինչ Լէհու քարվան եկաւ. եւ անդ նոսա խառնեալ մեծ արապա մի նստաք, իրեք ձիով, չուեցաք ի Լէհ։ Եւ կատարեցաւ երկոտասան ամ պանդխտութեան [15] իմոյ։



[1]            յանկուրիայ

[2]            քաղաքացիկ

[3]            յայժմ

[4]            մխիթարեցայք

[5]            Կօնիայ

[6]            օրուկէսն ( կրկնուած) որ էր

[7]            Տե՛ս ծնթ. 1072։

[8]            յամթայն

[9]            ցըմերուկ զոր յանցաւորք

[10]          Տե՛ս ծնթ. 1075։

[11]          լերնային

[12]          յայժմ

[13]          քարվասարանի

[14]          յաւազուտ

[15]          պանտխտութեան