Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Գ]  ՔԱՂԱՔԱՑԻՔ

Եւ կայր քաղաքն եօթանասուն տուն հայի. ամէն տուն երկու իրեք տանուտէր. եւ ի դուրսն վաթսուն տուն օթաեախացիք, սակաւ տեղացիք։ Իսկ քաղաքացիքն պերճ եւ փառաւոր, փարթամք եւ փառաւորք որպէս զիշխանս, պարթեւք եւ ազնաւուրք. զգեստ [1] ունին մեծագին, քամխա, սօֆ, սկառլաթ, չուխայ եւ սամուր գտակ խատիֆայ։ Ոմանք ունէին գիւղք. այլք ագարակ եւ աւանս [2]. բայց այժմ չունին, զի անցեալ են տեարքն եւ գեղքն այլոց մնացեալ. բայց անուանք Հայոց դեռ կան ի վերայ գիւղիցն։

Այլ եւ որիշ եւ զատ դատաստան ունին եւ սուր, որ զհայ գողս եւ զաւազակս կազեն [3] եւ գլխատեն. եւ ոչ ոք կարէ դատել զՀայք, միայն Հայոց դատաւորքն։ Ապա որք տանուտէրքն են՝ սեւ հագնին։

Եւ չկայ մէջ նոցա արվեստաւորք, այլ ամէնքն վաճառականք են, մեծ եւ անուանիք. ունին եւ վէքիլնի Ստամպօլ, Անկուրի, Սպահան, Մօսքով, Կտանսքա, Պօրթուկալ եւ այլն։ Կան [4] ի մէջ նոցա խօճայք, որ ունին ԾՌ, ԿՌ, ՁՌ եւ ՃՌ ղուռուշ կամ աւելի։ Ունին մուլքեր, պաղ ու պաղչանի, պտղատու ծառեր, պարտէզք, բուրաստանք, ծաղկաստան [5] եւ վարդենիք [6]. այլ եւ բարձր սարայք, դարպասնի եւ աղբերք [7] յորդաբուխք. եւ լիճք ի մէջն՝ մեծ եւ լայն, լի ձկամբ. զոր ոմանք եւ աշտարակք եւ սարայնի ունին ի վերայ ջրոյն զարմանաշէն։



[1]            սգեստ

[2]            յագարակ եւ յաւանս

[3]            Ռուս. ՝ ՍՈջՈՑՕ պատժել։

[4]            կա

[5]            ծաղկասդան

[6]            վարթենիք

[7]            յաղբերք