Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Գ]  ՄԱՀ ՏԱՐԱԺԱՄ Ի ԼՈՎ

Եւ ի թվին [1] ՌՀԲ (1623) եղեւ մեծ եւ սաստիկ մահ աշխարհս Լէհաց եւս առաւել Լով քաղաք։ Յորմէ փախան ամենեքեան [2] այլ եւ այլ տեղիս, ի քաղաքս, գիւղս եւ այլն։ Իսկ այլք եկին տնով Զամոսցա, զորս ոմանց եւ ես ընկալայ ի տունս իմ. ընդ որս կացաք սիրով մինչեւ գնալոյ ժամն։ Զոր տեսեալ զիս ապաշաւէին, թէ Դու տեղացի գոլով եւ ուխտաւոր, այսչափ սուրբ տեղիս տեսեալ, այժմ այլք զքո առաջքն են առել. մեք երթամք խօսիմք աղայից եւ զքեզ առ մեզ բերցուք. դու մեզ լայեխ ես եւ ոչ դոցա։ Որպէս եւ արարին իսկ։



[1]            ի թվ.

[2]            ամէնէքեան