ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եթէ ոք գրաստ կամ ընջուղ ուննայ, որ քշտան լինի, ու ասեն թէ հան զինքդ ի քենէ, նա չհանէ, որ քշտէ ու մարդ սպաննէ՝ նա քարկոծեն զինք եւ զիւր տէրն, եւ կամ գնէ ինք զինք ի դարպսէն. ապա թէ այլ չլինայ քշտել՝ նա զանասունն մէն քարկոծեն։ Նոյնպէս եւ թէ անսունքն զիրար սպաննեն, նա թէ ասցած լինայ նորա՝ թէ բռնէ զքո անսունն՝ քշտան է, եւ նա չլինայ բռնել՝ նա զայն անսունն ի սպանծին տէրն տան եւ զէդ գինք անսնոյն առնու. ու թէ չլինի ասած՝ նա ծախեն զքշտանն, եւ ի կէս այնեն ընդ երկուքն։