Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ
ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԶՐՈՅՑՆԵՐ ԲԱՐԴՈՒՂԻՄԷՈՍ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼԻ` ՄԵՐ ՍԻՒՆԵԱՑ ԱՇԽԱՐՀԸ ԳԱԼՈՒ, ԳՈՂԹԱՆ ԳԱՒԱՌՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ ՇԻՆԵԼՈՒ, ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՏԱՓՈԽ ԱՆԵԼՈՒ, ՍՈՒՐԲ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ամենից առաջ ինձ համար կարեւոր ու չափազանց անհրաժեշտ էր ցոյց տալ հէնց այս, թէ հայերից նախ հաւատացեալ դարձան սիւնեցիները, որոնք սուրբ Աւետարանին հնազանդուեցին Բարդուղիմէոս սուրբ առաքեալի միջոցով. եւ անտեղի չէ այժմ դաշարադրել: Բարդուղիմէոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով եւ անցնելով Երասխ գետը` մտնում էՍիսականի սահմանները, սկսում է քարոզել Որդուատ գիւղում, Արեւիք գաւառում, Բաղքում եւ Գողթնում: Սրանք, ընդունելով Աւետարանի քարոզութիւնը, լուսաւորուեցին աւազանի մկրտութեամբ` Բարդուղիմէոս սուրբ առաքեալի շնորհիւ: Ապա սուրբ առաքեալը կառուցում է եկեղեցի Գողթնի արեւմտեան ծայրամասում, մի ժայռի վրայ, իրենց կացարանի գրաւած տեղում: Նրա անունը կոչեցին Տեառնընդառաջ եւայնտեղ մեծամեծ հրաշքներ գործեցին: Քանի որ Որդուատ գիւղում վնասակար էր ջուրը, որ ամէն տարի ոռոգում էր բոլոր դաշտերն ու այգիները, աղօթեցին ու յանկարծակի խափանեցին այդ ջուրը, որի տեղը դեռ մինչեւ այսօր էլ երեւում է:

Գաւառի իշխանն էր Շարը, որ ունէր որդի` Խոսրով, թոռ` Վահան, եւ կին Նշնա: [Բարդուղիմէոսը] նրանց համար վերակացու է նշանակում, որպէսզի նորից չմոլորուեն կռապաշտութեամբ: Իր աշակերտներից մէկին` Կումսի անունով, ձեռնադրելով եպիսկոպոս ունրան յանձնելով Սուրբ Հոգուն` ինքը գալիս է Վանանդգիւղը: Այնտեղ նրա աշակերտներից մէկը` Լուսիկանունով, վախճանուեց, որին թաղեցին նոյն տեղումու գերեզմանի վրայ շինեցին մի փոքրիկ մատուռ: Եւմինչեւ այսօր [այնտեղ] կատարւում են մեծ հրաշքներ, բժշկութիւններ. գերեզմանի հողը կատաղիներին խիստ հնազանդութեան է բերում: Այնտեղ կար եւ մի կռատուն, այն էլ կործանեց եւ տեղում կառուցեց անշուք մի եկեղեցի ու կոչեց սուրբ Թովմայի անունով, որտեղ բազմաթիւ հրաշքներ են տեղի ունենում: Ապա սուրբ առաքեալը այնտեղից դուրս գալով գնաց Հայաստանի մայրաքաղաքը` Դուին: Այնուհետեւ վախճանուեց Կումսին, եւ տեղացի այն հաւատացեալները չկամեցանառանց առաջնորդի մնալ, բայց ոչ մի տեղից ակնկալութիւն չունէին: Ապա իրենց առաջնորդ դարձրին մի օտարականի` Բաբելաս անունով: Սրանից յետոյ քաջալերուելով Սուրբ Հոգուց` ուղարկեցին սուրբ Թադէի մօտ Մուշէ անունով մի մարդու, որը չկարողացաւ այնտեղից վերադառնալ: Եւ այսպէս կրօնասէրները մնացին առանց առաջնորդի` բնակուելով այս ու այնտեղ: Ոմանք, պատսպարուելով Դարու լեռան վրայ, իրենցկեանքն անցկացնում էին մենաւորութեամբ եւ երկար ժամանակ քարոզում էին շատերին` մինչեւ մեծ Լուսաւորչի Հայաստան գալը եւ մեր ամբողջ Հայոց երկիրը լուսաւորելը: Ապա սրանք գնացին ու իրենց առաջնորդ խնդրեցին, եւ [Լուսաւորիչը] տուեց մի տարօնացի մարդու` Մովսէս անունով: Սրան յաջորդեց տարօնացի Սահակը, ապա` Զրուանդատը, ապա` Ստեփանոսը, ապա` Յովհաննէսը: Եւ այսպէս կարգի են ընկնում` մէկը միւսին փոխանորդելով մինչեւ այժմ: Բայց իմացի'ր, որ գողթնեցիները Սիւնիքից մեկուսացած չէին, այլ առաջ ժամանակ, երբ մեր Հայոց երկրում եպիսկոպոսներ նշանակուած չէին եւ հաւատացեալ չէին, սրանք տեսուչներ ունէին առանձին: Իսկ երբ սուրբ Գրիգորը լուսաւորեց Հայաստանը եւ սահմանեց եպիսկոպոսների պաշտօնն ու աստիճանը, սրանց յանձնեց Սիւնիքի եպիսկոպոսներին, որպէսզի հնազանդութեամբ նրանց հրամանին ենթարկուեն: Սրա մասին վկայում են առաջին կաթողիկոսների շրջաբերական թղթերը, գաւառների եկեղեցական հին հարկացուցակը, որը իր մէջ լրիւ ընդգրկում է նաեւ ամբողջ Գողթան գաւառը: Նոյնպէս եւԳողթան իշխանները ոչ թէ ուրիշ տոհմից էին, այլ` նոյն Սիսական ցեղից, ինչպէս ցոյց է տալիս ՄովսէսԽորենացին: Իսկ թէ ինչպիսի՞ն են հայոց եպիսկոպոսների աստիճանն ու դիրքը` քեզ ցոյց կտամ միւս գլխում: