Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏՈՒԵՑԻՆ ԹԱԳԱՒՈՐՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՆԵՐԸ. ԱՅԼԵՒ ՎԱՆՔԻ ՍԱՀՄԱՆ[ՆԵՐԻ ՄԱՍԻՆ], ՈՐ ԳՏԱՆՔ ՄԱԳԱՂԱԹԻ ՎՐԱՅ ԳՐՈՒԱԾ ՈՒ ԿՆՔՈՒԱԾ ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՄԱՏԱՆԻՈՎ

 

Թագաւորը սուրբ եկեղեցուն է ընծայումԱրեւիք գաւառի Մեղրաձորի Կարճաւան մեծ աւանը, որինքը ձեռք էր բերել գնումով: Գնում է եւ ՀարժիքըՍիւնեաց իշխաններից ու այն եւս ընծայում է` ազատբոլոր տեսակի հարկերից: Տալիս է նաեւ Գեղարքունիքի[մօտի] Սոթք գաւառի Խորասանաբակն ու Գառնու ձորիԳոտող վանքը: Սիւնեաց գահերից իշխան Աշոտն էլ տալիսէ Հաբանդ գաւառի Ցողունի գիւղը, Սիւնիքի Ծղուկ գաւառիԲնունիքը, նուիրում է նաեւ Ցուրայ գետն ու վանքը`Ցուր բերդով ու ագարակներով, Տանձատափն ուԴեղնաձորը: Բաղացիները տալիս են Տաշուն, Աշոտիկողմից փոխանակուած ուրիշ գիւղի հետ. տալիս են նաեւԲաղք գաւառի Եղեգք գիւղը: Սուփանեանները տալիս ենԱրիտ գիւղը` սահմանակից Հարժիքին ու Տամալեկքին: Յետոյ էլ նուիրում են Գեղարքունիքի Կտկոյք գիւղը`ամէն տեսակի հարկերից ազատ: Սիւնեաց մեծբարեպաշտուհի տիկինը պարգեւում է Ծածարդն ուՔարատնիքը: Եւ այս բոլորի համար մեծ բազմութեան ուկաթողիկոսի ներկայութեամբ կտակ[ներ] են գրում եւեզրափակում են ահաւոր նզովքներով, սոսկալի ուսարսափելի բանաձեւումով: Վաւերագրերը կնքում ենթագաւորի, կաթողիկոսի եւ իշխանների վարազագիրմատանի[ներ]ով, յանձնում Սիւնեաց եպիսկոպոստէր-Յովհաննէսին: Մենք հէնց տեսանք այդ ամբողջվճռագր[երը] իրենց իսկ` ընծայողներիստորագրութիւններով` հնացած ու եզրերը կտրտուած, ուստի եւ շատերից քիչը կարողացանք կարդալ: Եւ քանիոր երկար էին, կարդացողների համար ձանձրալիհամարելով` այս գրքի մէջ չզետեղեցինք: Բայցամենակարեւոր կալուածագիրը, որ շրջակայսահման[ներն] է ցոյց տալիս, այստեղ պիտի բերեմ: Դարձեալ` մի բարեպաշտ կին` Համասպրուհի անունով, Բաբկէն իշխանի դուստրը, նախ ընծայում է Հալիքիձորահովտում գտնուող մեծ այգին, ապա` հէնց Հալիքգիւղը` իր բոլոր սահմաններով: Նաեւ հաստատուն կտակէ գրում` խիստ բանաձեւումերով, որ չհամարձակուենխախտել: Թէեւ այս բոլոր նուիրատւութիւններըկատարեցին, սակայն Ցուրաբերդի բնակիչներինչկարողացան տեղահան անել, քանի որ նրանք հինտեղաբնիկ սեփականատէրեր էին, [բայց] բարբարոս ուպիղծ մարդիկ էին: Այսպէս էլ վանքի մօտ, նրա դիմացգտնուող Տամալեկքը չկարողացան սեփականել, որովհետեւ նրա բնակիչները եւս նոյնպիսի մարդիկէին: Կար նաեւ Բերդ անունով մի աւազականոց` վանքիդիմաց, մեծ գետի այն կողմում, քարափի այն եզրին, որԱւելադաշտ են կոչում, Ներքին Ուսակում, այն եւսչկարողացան ընկճել: Դրանից ոչ քիչ վնաս էրհասնում միաբանութեանը: Թէեւ յետոյ, տարբերժամանակներում դրանք եւս սեփականեցինհայրապետները, սակայն հետագայում, երբհայրապետանոցը խանգարուեց ու օջախն աւերուեց, այսհոգեբաժին տրուած կալուածքները բաժան-բաժան եղան. իսկ երբ հակառակութիւնը վերացաւ, մէկ առ մէկվերահաստատուեցին: