Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ծէ
ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԷՐ-ՍԱՐԳՍԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԳՐՈՒԹԻՒՆԸ ՍԻՒՆԻՔԻ ԱՄԲՈՂՋ ԹԵՄԻՆ

 

«Ամենակալ Հայր Աստծոյ շնորհիւ, նրաՄիածին Որդու գթութեամբ եւ ազատիչ Սուրբ Հոգունախախնամութեամբ սա իմ` Աստծոյ նուաստ ծառայամենայն հայոց կաթողիկոս տէր-Սարգսիս հրամանի եւօրհնութեան գիրն է, որ նորին ողորմածութեամբգրեցինք որպէս շրջաբերական գրութիւն` ուղղուածՍիւնեաց նախապատիւ ու աստուածամեծար տանը, աստուածապսակ Վասակ թագաւորին, աստուածապահիշխաններ Սեւադային ու Աշոտին, բոլոր ազատմարդկանց ու հասարակ ժողովրդականներին` ըստսահմանուած տասներկու գաւազանների: Նախ նրանցօրհնութիւն ու պահպանութիւն թող հասնեն սուրբԳրիգորի աթոռիցս եւ աստուածաներկ ուաստուածագումար այլ սրբերից ու մեզանից: Դրանցովդուք փրկուած լինէք բոլոր տեսակի պատահարներից ուանպատեհ դիպուածներից:

Ի գիտութիւն ձեզ, մեր հոգեւոր որդիներ, որ թէեւ մեզանից առաջ եղած տէր-Թէոդորոս եւտէր-Անանիա կաթողիկոսների կողմից ինչ-որպատճառով խախտուած էր ձեր` Սիւնեաց առաքելադիրաթոռը, եւ շեղուած, բաժանուած էր այդ գաւազանի թեմը, բայց երբ եկաւ Աստծոյ ընտրեալ այս Յովհաննէսը, մենքնրան առաջին աթոռակալների նման ձեռնադրեցինքՍիւնիքի մետրոպոլիտ ու վերստին հաստատեցինքտասներկու գաւազանների նոյն թեմը Սիւնեաց տաննախապատիւ աթոռի` Տաթեւի վրայ, ձեր այս մետրոպոլիտընտրուած աստուածաշնորհ, բազմերջանիկ սուրբեպիսկոպոս տէր-Յովհաննէսի միջոցով. դրան կրկինյանձնեցինք իրենց նախնական պատիւը` խաչը, գահաւորակը [եւ գաւազանը]: Բայց սա չեղաւ մեր իսկպաշտօնական նախաձեռնութեամբ, այլ ըստ մեզ մօտբերուած մեծափառ գրութիւնների եւ վճռագրերի`գրուած հայոց նախնի հայրապետների ձեռքով, սկսածսուրբ Գրիգոր Լուսաւորչից եւ իր որդիներից ութոռներից: Այդ գրութիւնները մինչեւ սուրբ Սահակըգրուել էին յունարէն գրերով` իւրաքանչիւրըմատանիով դրոշմուած եւ կապարէ կնիքով կնքուած, այնուհետեւ` հայերէն գրերով, մինչեւ Անանիան, նրանից յետոյ էլ [նոյն ձեւով] գրուած մինչեւ մեզ, բացառութեամբ Անանիայի, որ գրել էր Վահանեպիսկոպոսի համար, բայց ոչ միւսների ձեւով: Ամբողջըյիսունհինգ շրջաբերական գրութիւն էր`իւրաքանչիւրը [համապատասխան] հայրապետի կնիքով, շարադրուած երկար խօսքերով ու հրահոսաննզովքներով, որ ոչ ոք չհամարձակուի որեւէ բանպակասեցնել սրանց սահմանուած թեմից եւ կամնուաստացնել ու սրանց պատուից ու աստիճանիցզրկել: Այդ պատճառով էլ մենք, վախենալովառաքելական հայրերի այդպիսի հրամանից ուպատկառելով Սիւնեաց հնամենի աթոռից, վերադարձրինքնրանց թեմի բոլոր սահման[ներ]ը, վերստինհաստատեցինք նրանց պատիւը` խաչը, գահաւորակը եւգաւազանը: Սրանք են նրանց ենթակայ հօտի գաւառներիսահմանները` Սիւնիք, Բաղք, Արեւիք, Օրդուատ, Արգուլիք, Վանանդ, Երնջակ, Նախիջեւան, Ջուղա` որքանԵրասխ գետն է կտրում, Ճահուկ, Վայոց ձոր, Խաչերոխոռով, Գեղարքունիք` Կողաբակով, Երիշատ, Ջաղացաձոր, Փորակն էլ ամբողջովին, որի վրայ շատհակառակութիւններ էին եղել, բայց հայոցկաթողիկոսները մեծամեծ նզովքներով ամրապնդելէինե:

Առանձնացւում է նաեւ Աղուանքի սահմանը`Ռմբաձորը, Ծար գաւառը, Աղահէճը, որը հատում էԱղուանոյ գետը մինչեւ Քարավազի կամուրջը, եւ Հաբանդ գաւառը, մինչեւ Երնջակի սահմանիԲստիձորը` գրաւուած գողթնեցիների կողմից, նաեւՎանանդն ու Գողթնը ամբողջովին, որոնք թէպէտ եւեպիսկոպոս ունէին, եւ սահմանափակ տեղերի համար էլդեռ կար, բայց ենթարկւում էր Սիւնիքին:

«Եւ արդ` դուք, Սիսական գաւառներդ, ամենայն մտերմութեամբ հնազանդ եղէք Սիւնեացաթոռին եւ ընդունեցէ'ք մեր կողմից ուղարկուած ձերեպիսկոպոս տէր-Յովհաննէսին` որպէս Աստծոյպատուիրակի ու առաքելական մարդու, եւ ամենայնհպատակութեամբ ծառայեցէ'ք դրան, ինչպէս Աստծուն: Իսկ եթէ որեւէ մէկը կամենայ հակառակուել այդաթոռին եւ կամ խանգարման պատճառ դառնայեկեղեցու` հայրապետի կողմից սահմանուած պատուին, վիճակին ու սեփականութիւններին, ժառանգի անբաւհրահոսան անէծքներ, որոնք գրուել են առաջին սուրբհայրապետների եւ կրկնապատիկ դարձուել մեր իսկկողմից: Իսկ այս հրամանը կատարողները կօրհնուենամենակալ Աստծուց, սուրբ հայրապետներից, մեզանիցու սուրբ Գրիգորի աթոռից: Ահա այսպէս մեր այսհրամանագիրը գրուեց մեր ձեռքով հայոց չորս հարիւրյիսունհինգ թուականին: Աւելի հաստատուն լինելունպատակով կնքեցինք մեր սեփական մատանիով, ի փառսԱստծոյ, որն օրհնեալ է յաւիտենապէս. ամէ'նե: