Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

51
1573 թ,. 20 հունվարի—Սիմոնի որդի Ներսեսից 210 ֆլորին պարտքը ստանալու եւ դատարանի դրամարկղից 120 ֆլորին նրան կրկին պարտք տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). յունվարի Ի (20). օրն երկուշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. զոր էր Թորոսին տեղն եւ իւր դատաւորեցն՝ Սարգիս Ձա[խնոյ]. Միխնոյ. Տեմուշ. Զանու. Եագուպ եւ այլքն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Նորսէսն Սիմոնին եւ եբեր ողորմած հոգոյ Իւրքոին սպիտակն. զոր նմա ծախսեց դատաստանն Իւրքոյին ապարանքն. որպէս կա գրեալ ի դատաստանին. որ է սուման ԲՃՌ (210) ֆլորին։ ԶՈր այժմ այս վերոգրեալ Նորսէսն վճարեց զայս ԲՃԺ (210) ֆլորինն լման դատաստանին ձեռն։

Եւ այլվի խնդրեց Նորսէն ի վերոյգրեալ դատաստանէն զի տացէ նմա ի նոյն սպիտակէն վարձու Ճ (100) ֆլորին։ Զոր վասն խնդրելոյ նորա ետուն նմայ ՃԻ (120) ֆլորին. զոր պիտի վճարէ ի տարին նախդ սպիտակ. ըստ նմանութեան առաջին գրոյն եւ իշխքանութեան առաջին գրոյն եւ իշխանութեան. որպէս գրել էր Նորսէսին զիւր խանութն ի մէջ այնչափ սումային. նոյնպէս եւ այժմ գրեց զայս ՃԻ (120) ֆլորին ի նոյն խանութին վերայ. նոյն կերպիւ. որպէս առաջ գրուեալ էր։ Զոր Նորսէսն իւր հրոշովն գրուեցաւ։

26ա

 

52
1573 թ,. 20 հունվարի—ժամկետանց պարտապան Որովի որդի Գասպարի տված գարվականները կրկին անգամ գրավ դնելու եւ Թորոս վոյթին ունեցած 40 ֆլորին պարտքը մարելու մասին։

****

Եկաւ Թորոս վոյթն եւ վկայեցոյց դատաստանին. զոր ունէր մօտն գրաւականներ Որովին փեսին Գասպարին. որ է պարտական Գասպարն Թորոսին Խ (40) ֆլորին ֆրանգի սպիտակ եւ պիտի վճարէր ի յայս ծնընդեանն. զոր անցաւ եւ այս կերպիւ գրաւկաններն դնել էր. զոր թէ չհանէր ի գրեալ ժամանակին. նա պիտի կորսվէր Թորոսին մոտն. զոր մինչեւ այժմ չվճարեց եւ զգրաւականներն ծախելու այլ ետուն եւ չծախուեցաւ։ Զոր Գասպարն իւր բարի կամաւն խրեր առաւ եւ խնդրեց զԹորոս վոյթն. զի ճառ առնիցէ եւ գտնու ինքն սպիտակ. ումէ եւ կամիցի. եւ զգրաւկաններն այլ դնիցէ։

Ուստի Թորոս վոյթն գնաց եւ գտաւ ի Իւրքոյէն. որ է որդի Գովալ Հրիհորին. եւ խնդրեց ի նմանէ Խ (40) ֆլորին ֆրանգի սպիտակ. զոր եւ ետուն նմա այս Իւրքոն մինչեւ պահոց միջոցն եւ եդիր նորա մոտն զԳասպարին գրաւկաններն նոյն կերպիւ. որպէս ինքն յունէր. զի թէ չվճարէ Գասպարն ի գրեալ ժամանակին Իւրքոյին զայս Խ (40) ֆլորինն նա. գրաւկաններն կորսվի Իւրքոյին մոտն եւ պիտի շահ տա Գասպարն այս Խ (40) ֆլորինին Բ (2) դայլար։ Եւ գրաւականներն յասինքն են՝ Ա (1) խատիֆա հալաւ չափառասներով եւ Ա (1) ապրճան՝ Ե (5) մթխալ եւ Ա (1) արծաթէ գօտի եւ Բ (2) մատանի ոսկի։

26բ

53
1573 թ,. 26 հունվարի—Դարբին Մաթսի հայտարարությունը պարտապան Սարիչի որդի Ագսենտի նկատմամբ  իր իրավունքները համանուն Մաթսին փոխանցելու մասին։

26բ

 

 

54
1573 թ,. 26 հունվարի—Ոմն Թորոսից լիազորված Յագուբի փեսա Միսկոյի կողմից Հոլուպի ողջ ունեցվածքի վրա երրորդ անգամ կալանք դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). յունվարի ԻԶ (26). օրն երկուշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղին. եւ իւր դատաւորացն՝ Սարգիս. Տեմուշ։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Միսքո՝ Եագուպին փեսան. որ է մոցովանըմ ի Թորոսէն. եւ առաւ Գ (3)—ում արեսդ ի դատաստանն Հօլուպին ամենայն ապարանաց՝ եթէ տանն վերայ եւ եթէ ապարանաց. այնպէս քաղքի մէնջ. որպէս եւ ի քաղքէն դուս. այնպէս շարժուն. որպէս եւ անշարժուն. ըստ առաջին գրոյն. որպէս առաջագոյն արեսդն գրած է։ Ուտի երբ այս Գ (3)—ում արեսդ եղեւ. նա հրամանք առաւ վերոգրեալ դատաստանն. զի ի Դ (4)—ու արեսդին կոչեսցէ զայն կողմն ի դատաստանն. ում որ վերայ արեսդ արել է։

26բ

55
1573 թ,. 29 հունվարի—Բուդրեդի որդի Յագուբի երաշխավորությամբ Վարդիքի փեսա Հովհաննեսին կալանքից ազատելու մասին։

Հայոց թվ, ՌԻԲ (1573). յունվարի ԻԹ (29). օրն հիգշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Սարգիս Ձախ[նոյ]. Զանու եւ այլք։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Եագուպ Բուդրէդին եւ խնդրեց ի դատաստանէն. զի տան զՅովաննէսն՝ Վարդիքին փեսան տիրութեան վերայ նմա. զոր Խաչէրէսն նստուցել էր։

  Վերոյգրեալ դատաստանն. վասն խնդրելոյ Եագուպին. ետուն զՅովաննէսն նմա տիրութեան. մինչ որ Խաչէրէսն գայ Իլովէն։ Եւ երբ Խաչէրէսն գայ նայ. Եագուպն դնէ զՅովաննէսն առաջի դատաստանին։ Ուր վասն այսպիսի գրոյս ետուն բամեդնիյ դատաստանին։

27 ա

56
1573 թ,. 2 փետրվարի—Ոմն Գարբաչեվսկու լեհ ծառաներ՝ Վոյթկովսկու եւ Գամոցկու հայտարարությունը Միլեվսկու ծառաներին ծեծելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի Բ (2). օրն երկուշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւրացն։

 

Ի յայս աւուր դատարանին առջեւն եկան Քարափչովսքիյին ծառայքն. անուամբ որք կոչին Վոյթքովսքիյ եւ Քամոցքիյ իլախներ. եւ խրեր առին առաջի դատաստանին եւ ասին երկուքին ի միոջէ բերանէ. եթէ զայն մարդիքն. զոր վիրաւորել են. որ են Միլէսքիյին ծառայք. նա զայն մարդիքն մեք ծեծեցաք եւ վիրաւորեցաք. այլ ուրիշ մարդ չվիրաւորեց զինքեանքն. լոկ մենք վիրաւորեցաք։ զինքն. զի խէթ ունէաք ի մէջ մեզ։

27ա

57
1573 թ,. 3 փետրվարի—Կոստայի որդի Հարպետի հայտարարությունը կրակովցի կտրիչներին 193 ֆլորին եւ 15 հրոշ պարտք ունենալու մասին։

Հայոց Թվ, ՌԻԲ (1573). փետրվարի Գ (3). օրն երեքշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. իւր դատաւորացն՝ Սարգիս Ձախ[նոյ]. Զանու եւ այլք։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Հարպետն Գոսդային եւ իւր բարի կամաւն խրեր եւ ասաց. եթէ պարտ եմ քրաքովցու կրացներուն ՃՂԳ (193) ֆլորին եւ ԺԵ (15) հրոշ ֆրանգի թիւ. զամէն ֆլորինին Լ (30)—ական հրոշ։

27ա

58
1573 թ,. 3 փետրվարի—Պետրոսի որդի Հովհաննեսի հայտարարությունն այն մասին. որ ինքը պարտավորվում է երեք օրվա ընթացքում Կոստայի որդի Հարպետին ներկայացնելու դատարանին։

****

Եկաւ Յովանէս՝ Պետրոսին որդին եւ տէր եղաւ վասն Հարպետին՝ Գոսդային որդոյ համար մինչեւ երեքում օրն. զի դնիցէ առաջի դատաստանին. երբ երեքում օրն գայ։ Ուստի [Յ]ովանէսն իւր հրոշովն գրուեցաւ։

27ա

59
1573 թ,. 12 փետրվարի—Կրակովցի Պավելի փեսայ Յանի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Պոմահայկոյի։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԺԲ (12). օրն հինգշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Սարգիս. Հարպետ. Տեմուշ. Զանու. Սերհիյ եւ այլք։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Եան՝ քրաքովցու Բավէլ Քիսէլին փեսան եւ գանգատ առաւ Բոմահայքոյին վերայ եւ ասաց. եթէ Գ (3) ռաթան ինձի չվիճարել. որպէս կա գրեալ ի դատաստանն. ուստի կամիմ. զի հրամանք առնիցէք նմա վճարել զամէն սուման ի միում հետէ։ Եւ դատաստանն հրամանք առաւ Բօմահայքոյին. զի մինչեւ ի Գ (3)—ում օրն վճարէ Եանին նախդ սպիտակով եւ թէ չվճարէ նա. ելնէ տանէն եւ ի խանութէն. որպէս գրեալ կայ. եւ տա ի ձեռն վերոյգրեալ Եանին։ Եւ Եանն ետուր զայս բանս գրել ի տիֆդարն եւ բամեդնիյ այլ ետուր։

28ա

60
1573 թ,. 12 փետրվարի— ժամկետանց պարտապան Ոպովի որդի Գասպարի տունը. մինչեւ պարտքի մարելը. պարտատեր Բաղդասարի որդի Դեմյանին հանձնելու մասին։

****

Ի յայս աււորս դատաստանին առջեւն կացին դեմ յանդիման Տեմեան Պաղտասարին եւ Գասպարն Որովին եւ ասաց այս Գասպարն. թէ պարտական եմ Տեմեանին. որպէս կա գրեալ զսուման ի դատաստանն. զոր պիտի վճարէի նմայ եւ տունս գրած է ի մէջ այնչափ սումային։ Զոր այժմ ուժս չընկերել վճարել Տեմուշին եւ կուտամ կապուելոյ Տեմուշին իմ տանն՝ յետ իմ կնոջ Շէնքոյին խրերիւն. զի իցէ նորա իշխանութիւն ամենայնիւ. որպէս նստել է իւր չեքով եւ ամենայն շինուածք. զի վայելեսցէ զիմ տունս. մինչ որ նմայ վճարեմ զգրեալ սուման լիակատար։ Եւ երբ նմայ վճարեմ. այնժամ ազատեմ ի նմանէ զտունս։

Եւ զտունն վարձու էառ Գասպարն ի Տեմուշէն եւ պիտի տա նմա զտանն վարձն… ֆլորին։ Եւ է տարին գլուխ ի մեծ պարսուց երկուսումն շաբաթ հինգշաբթի։ Ուստի Գասպարն իւր հրոշովն գրուեցաւ։

28ա

61
1573 թ,. 12 փետրվարի—Թորոս վոյթի պարտապան Գաբրուշի որդի Հոլուպին դատարան հրավիրելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԺԶ (16). օրն երկուշաբթի։

 

Թորոս վոյթն եդեր զՀարպետն իւր տեղն վոյթ եւ ինքն ելաւ ի դատաստանին առջեւն. որպէս առեսդներ առել է Հօլուպին ՔԱրուշին որդւոյ բարութեան եւ տանն վերայ առաջին եւ երկուսում. երեքում եւ չորսում այլ դատաստան յետ դատաստանին. զոր եւ խնդրեց ի դատաստանէն զՄեսդի մանչն եւ խրկեց Հօլուպին. զի կոչէ զինքն ի դատաստանն։ Ուստի գնաց Մեսդի մանչն Հօլուպին եւ ոչ եգիտ մէջ. ոչ գիտեմք որ տեեղն է։ Եւ Մեսդի մանչն եկաւ ի դատաստանն եւ այսպէս խրեր առաւ. որպէս վերագոյն գրած է։ Եւ վոյթն Թորոս ետուր գրել զայս Մեսդի մանչին խրերն. զոր նմա ասել են եւ որպէս ոչ եգիտ զնայ ի տունն։ Եւ զիւր դատաստանն պահեց պնդութեամբ. զոր առաջագոյն գրած է։

28բ

62
1573 թ,. 18 փետրվարի— Կոկոյի որդի Գասպարի հայցն ընդդեմ ոմն Օհասի եւ դատարանի պատասխանը այդ հայցը արդեն քննած եւ վճիռ կայացրած լինելու մասին։

28բ

63
1573 թ,. 18 փփետրվարի—Հանգուցյալ Ասվատուրի այրի Մանուշակի հայցն ընդդեմ իր ամուսնու հանգուցյալ պարտապան Խաչուի ազգականների եւ դատարանի վճիռը պարտքի մարումը մինչեւ պարտապանի ժառանգների չափահաս դառնալը հետաձգելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԺԸ (18). օրն չորեքշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Բ (2) Սարգիս. Հարպետ. Զանու. Մելքո եւ այլք։

 

Ի նոցա առաջի եկաւ Մանուշակն՝ Աստվատուրին կինն եւ ասաց. թէզոր պարտ է ողորմած հոգի Խաչուն իմ էրկանն՝ ողորմած հոգուն Ձ (80) կարմիր ֆլորին. որպէս յայտնի է ի դատաստանն եւ ԽԱչուն խոստացել էր. զի անէր իմ որբոյս հայրութիւն։ Եւ երբ որ կամքն աստուծոյ եկաւ Խաչուին վերայ. որ մերձ էր վաղճանել. նա ապսբրեց իւր կնոջն՝ Եօլքոյին. զի զայ[ն] գութն եւ զսէրն առներ իմ որբոյս վերայ։ Զոր այժմ Խաչուին կինն՝ Եօլքոն այլ հիւանդացաւ եւ ես գնացի նարա մոտն եւ սկսայ ասել նմա. թէ ինչ ճուաբ տաս. զոր ինչ ապսբրել էր քո այրդ քեզի վասն իմ որբոյս համար. զոր պարտք ունէր։ Եւ նա ասաց. թէ ես յանձնեմ իմ քոյրիս՝ Սարային. որ այն որբին մեզ չլինի։ Ուստի այժմ հանգեաւ այն կինն եւ կամիմ. զի եկեսցէ Սարան եւ խրեր երեսցէ. որ ինչ յանձնել է նմա Եօլքոյին։

Եւ դատաստանն կոչեց զՍարան. զի եկեսցէ։ Եւ նա խրկեց զիւր այրն՝ Հասոն ի դատաստանն. զոր եկաւ եւ խրեր առաւ այսպէս ի իւր կնոջէ ասէ. թէ այսպէս յանձնեց Եօլքոն եւ ասէ. թէ երբ իմ տղայքս յառաջ գան նա. տան այն որբին Ժ (10) դայլար երեսով։

Եւ Մանուշակն ետուր զայս խրերս գրել։

29ա

64
1573 թ,. 18 փետրվարի—Վարդեջուր որդի Սարգսի հարուցած գործն ընդդեմ իրեն մարմնական վնասվածքներ հասցրած Ձրանի որդի Սարգսի։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Սարգիս Վարդէջուրին եւ գանգատ առաւ Սարգիսին վերայ Ձրանին որդոյ եւ ասէ. թէ անպարտ զիս վիրաւորեց եւ խացաք առաւ զիմ ձեռն. այժմ չեմ կարնալ բանելու. զոր կամիմ որ ինձի ղորդութիւն անէք։ Եւ Սարգիսն Ձրանին խնդրեց ի դատաստանէն. զի տան նմա մինչեւ Բ (2) շաբաթ օր. զի ճուաբ առնիցէ։ Զոր դատաստանն ետուր նմայ։

29ա

 

 

65

1573 թ,. 18 փետրվարի—Դատարանում պահվող Յուրկոյի փողերից պարտք վերցրած Իվաշկոյի որդի Սարգսի կողմից պարտքը մարելու մասին։

29ա

66
1573 թ,. 18 փետրվարի—Հանգուցեալ Յարկոյի փողերից Թորոս վոյթին 120 ֆլորին պարտք տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԺԸ (18). օրն չորեքշաբթի։

 

Վոյթն Թորոս վերոյգրեալ դատաստանէն խնդրեց ողորմած հոգոյ Իւրքոյի սպիտակէն. զոր ետուն նմայ ՃԻ (120) ֆլորին ֆրանգի թիւ՝ զԺ (10)—ն ԺԲ (12) մինչեւ տարին։ Եւ Թորոս վոյթն գրեց ի մէջ այսչափ սումային <մէջն> զիւր տունն սեպհական՝ որպէս նստել է. ամենայն շինուածք։ Եւ այլ էառ Թորոս վոյթն Իւրքոյին սպիտակին ՃԺ (110) ֆլորին ֆրանգի թիւ. նոյն կերպիւ եւ գրեց զայս այլ տանն վերայ։

29ա

67
1573 թ,. 18 փետրվարի—Ռիթկիյի որդի Մելքոյի հայցն ընդդեմ Իվաշկոյի որդի Սարգսի. որի հետ ընկերացած ապրանք էր ուղարկել Լվով վաճառելու եւ որը. սակայն. չէր մասնակցել ընդհանուր ծախսերին (տե՛ս արձ.   N93)։

****

Եկաւ Մելքո Ռիթքիյին եւ գանգատ առաւ Սարգսին վերայ Իւաքշոյին եւ ասէ, օրդախութիւն ունէաք յետ նորա եւ ապրանք խրկելու կամէաք ի Իլովն եւ ասի նմա. թէ ի՞նչ ասես. որտեղ ինչ իրվի այս ապրանքն։ Եւ նա ասաց. թէ գրէ ում կամիս. զի վարձեն մեզի Ա (1) քօմօրայ։ Զոր ես գրեցի եւ վարձեցին մեզի Ա (1) քօմօրայ եւ ես վճարեցի զհախն զիմ հալալ սպիտակով եւ զիւր բաժինն այլ. եւ այլ տվի տամղաճուն մանչուն Բ (2) դայլար եւ կէս քամէն չամիչ. զի պահեց ի տամղայէն Ի (20) քամէն տաքդեղն։ Եւ Սարգիսն ասաց. թէ պատրաստ չեմ ճուաբ տալոյ եւ խնդրեց ի դատաստանէն օր մինչեւ Բ (2) շաբաթ. զի ճուաբ առնիցէ։

29ա

 

 

68
1573 թ,. 18 փետրվարի—Եոլբեյ Խասխաթունիի հարուցած գործն ընդդեմ Հանուսկոյ որդի Խաչկոյի. որի երաշխավորված մի լեհազգի գնորդ չէր վճարել Եոլբեյից գնած կտավի արժեքը (տե՛ս արձ, NN 87. 91. 103)։

****

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Եօլպէյն Խասխաթունին եւ գանկատ առաւ Խաչքոին վերայ Հանուսքոին եւ ասէ. թէ եկաւ յետ Ա (1) իլախ մարդոյ եւ էա Ա (1) շթուքայ քօլէնսքիյ կտաւ՝ աառնց սպիտակի. որ է արժեքն Ը (8( ֆլորին եւ ես չուզացի նմա տալու առանց սպիտակի եւ նա խոստացաւ ինձի եւ ասէ. թէ նա չտայ քեզ սպիտակն. նա ինձմէն պիտի գիտենաս եւ ես քեզի վճարեմ։ Ուստի ինձի մինչեւ այժմ վճար չգայ ի յայն մարդվէ։ Զոր կամիմ. զի հրամանք առնէք նմա վճարել. որպէս խոստացել է։

Եւ Խաչքոն ուրացաւ եւ ասէ՝ ոչ ի նմանէ եմ եւ ոչ խոստացել եմ նմա վճարել։ Վերոգրեալ դատաստանն լսեց զգանկատն եւ զճուաբն. եւ ետուր նոցա մինչեւ Բ (2) շաբաթ օր. զի դատաստանն կանգնեն։ Եւ Եօլպէյն տէր ուզաց եւ ետուր տէր զՏեմուշն. որ է իւր աներ։

29ա

29
1573 թ,. 21 փետրրվարի—Ձախնոյի որդի Սարգսի հայցն ընդդեմ գրավառու Գրիգորի՝ գրավ դրած տունն ազատելու համար (տե՛ս արձ, NN 77. 78. 80. 96. 109. 110. 113)։

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԻԱ (21). օրն շաբաթ։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Տեմուշ. Միլքո. Սէրհիյ եւ այլն։

եկաւ Սարգիսն Ձախնոյ եւ կոչեց զԳրիգորն ի դատասատնն եւ եդիր զսպիտակն առաջի դատաստանին եւ հայցեց. զի հրամանք առնիցեն. զի առցէ զիւր սպիտակ եւ նարայ տունն աազտ արասցէ։ Եւ Գրիգորն ասաց. թէ չեմ առնուլ. զի ես դատաստան ունիմ եւ ընդիմաանմ իմ դատաստանաւն. որպէս գրեալ կայ։

Եւ դատաստանն ետուր մինչեւ ի յայս մերձ եկեալ  չորեքշաբթի. զի այլվի դնիցէ ի դատաստան։ Եւ Սարգիսն ետուր գրել։

29բ

70
1573 թ,. 21 փետրվարի—Ահրոնի որդի Խաչերեսից Վարդիքի փեսա Հովհաննեսի վերցրած պարտքի վճարման ժամկետը երկարացնելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ ԽԱչէրէս Ահրոնին եւ Յովանէսն՝ Վարդիքին փեսան։ Եւ ասաց Խաչէրէսն. եթէ հաշիւ արարաք Յովանէսն յետ ինձի վասն այն պարտքի համար. զոր ինձի պարտ է. որպէս յայտնի է ի դատաստանի դիֆդարին եւ պիտի վճարէր ինձի Իլովի եարմարքին. զոր անցաւ. զոր եւ չարաւ վճար։ Ուր այժմ. վասն խնդրելոյ այս Յովանէսին. արարին բարութիւն եւ թողինմա մինչեւ ի Եազլովցային եարմարքն։

Զոր եւ Յոհանէսն իւր բարի կամաւն խրեր առաւ դատաստանին առջեւն. որ վճարէ Խաչէրէսին ի յայս մերձ եկեալ Եազլոցային եառմարքին նախդ սպիտակով. առանց ամենայն ցեղ խումշի եւ դատաստանաց։ Եւ Խաչէրէսն խրեր առաւ եւ ասէ. թէ հասոյց ինձի Յովանէն այս պարտուց վերայ Դ (4) դայլար։ Եւ այլ գրաւկան եդիր իմ մօտս Ա (1) արծաթէ կօտի. որ է Լ (30) վարդ եւ զայն իւրդն այլ. որք կա գրեալ յառաջագոյն։

29բ

71
1573 թ,. 21 փետրվարի— Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը իր պարտապան Պետրոսի որդի Խաչկոյից 115 ֆլորին պարտքը ստանալու մասին։

29բ

 

 

72
1573 թ,. 23 փետրվարի—Քոպլի Վոլոքենի հայտարարությունը Շարովսկու հետ ունեցած գործում իր բոլոր իրաւունքները լեհ Բոնեծյալկոյին փոխանցելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԻԳ (23). օրն երկուշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Բ (2) Սարգիս. Հարպետ. Գասպար. Սարգիս եւ այլքն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Քօպըլի Վոլօքէն քորչմար եւ մոցնիյ եռեւ ի դատաստանն զԲօնեծեալքօն իլախն իւր տեղն՝ ընդդէմ Շարօվսքիյին եւ ետուր իշխանութիւն ի դատաստանն կոչել. եթէ տանել եւ թէ կորուսանել որպէս եւ ինքն։ Ուր եւ վասն այսպիսի գրոյն ետուն բամեդնիյ դատասատնին։

29բ

73
1573 թ,. 23 փետրվարի—Ահարոնի որդի Խաչերեսի հայտարարությունը պարտապանների նկատմամբ ունեցած  իրավունքները եղբորը՝ Անդրոնիկին զիջելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն  եկաւ Խաչէրէս Ահրոնին եւ մոցնիյ առաւ զիւր եղբայրն զԱնտրօնիկն՝ ընդդէմ իւր պարտականաց եւ ետուր նմա իշխանութիւն ամենայնի՝ եթէ ի դատաստանն կոչել եւ թէ երդմանն բերել. եթէ տանել եւ թէ կորուսանել. որպէս ինքն Խաչէրէսն։ Ուր եւ բամեդնիյ ետուն դատաստանին։

29բ

74
1573 թ,. 23 փետրվարի—Ադանի որդի Հարպետի հայտարարությունը պարտապան տեր Գասպարի որդի Հասուի նկատմամբ ունեցած իրավունքները իր փեսա Ներսեսին փոխանցելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Հարպետն Աթանին եւ իւր բարի կամաւն խրեր առաւ եւ ասաց. թէ որպէս պար[տ]ք յունի Հասուն տէր Գասպարին ինձի. որպէս կա գրեալ ի դատաստանն. այժմ զայնչափ սպիտակն Հասուն հասցնէ Նորսէսն ձեռն. որ է իմ փեսայ. զոր նմա պաշխեցի. նորա ձեռն հասաւ. ինձի հասաւ։ Եւ Նորսէսն ետուր գրել զխրերն Հարպետին ի տիֆդարն եւ դատաստանին բամեդնիյ այլ ետուր։

29բ

75
1573 թ,. 23 փետրվարի— Ոմն Հասուի հայտարարությունն այն մասին. որ վիճելի տան կապակցությամբ մինչեւ Ադրիանապոլսից իր վերադառնալը որոշում չընդունվի։

****

Եկաւ Հասուն եւ յիշեց դատաստանին եւ ասաց. թէ արգելէմ. որ զտանեա չտայք Բադրարին Դաւքոյին տանն վերայ. զի ես մերձաւոր եմ այն տանն. մինչ ես գամ Ատրնայէն։

30ա

76
1573 թ,. 23 փետրվարի—Իվաշկոյի որդի Սարգսի կողմից իր ժամկետանց պարտապան Մարկոյի ունեցվածքի վրա կալանք դնելու մասին (տե՛ս արձ, N90)։

30ա

 

 

77
1573տ,. 26 փետրվարի— Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայցն ընդդեմ իր պարտապան Ձախնոյի որդին Սարգսի (տե՛ս արձ, NN69. 78. 80. 96. 109. 110. 113)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). փետրվարի ԻԶ (26). օրն հինգշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւս եւ իւր դատաւորացն՝ Սարգիս ման[տաւաք]. Հարպետ. Գասպար. Զանու. Միլքո. Սէրհիյ եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Գրիգորն տէր Պետրոսին եւ հայցեց ի դատաստանէն. զի տան նմա կապւելոյ եւ ելնելոյ ի Սարգիսն Ձախնոյին որդոյ տանն վերայ՝ ըստ նմանութեան գրոյն եւ հրամանաց դատաստանին. զոր ժամանակն այսօր է։

Եւ Սարգիսն Ձախնոյին ընդդէմ եղեւ նմա եւ եդիր առաջի դատաստանին զսպիտակն՝ յետ իւր կրկնովն եւ որդովն. յետ Վասիլին։

Եւ դատաստանն լսեց զԳրիգորին հայցելն եւ էառ վասն իւր մինչեւ Գ (3)—ում օրն. զի խորհուրդ արասցեն ի մէջ այսպիսի դատաստանին. որպէսզի վճիռ հատցեն վերոյգրեալ ոմանց մէջ։

Եւ Սարգիսին սպիտակն Լիթվայի սպիտակ էր՝ վոլընի սեպ։

30 ա

78
1573 թ,. 1 մարտի—Ժամկետանց պարտապան Սարգսի կալանքի տակ առնված տան արժեքը Սարգսի կնոջ՝ Այիզկոյի ու զավակների կողմից պարտատեր Պետրոսի որդի Գրիգորին վերադարձնելու մասին. թույլատրելով վերջինս 2 շաբաթվա ընթացքում սույն որոշումը գանգատարկելու Կամենիցի ստարոստային (տե՛ս արձ, NN69. 77. 96. 109. 110. 113)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Ա (1). օրն շաբաթ։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս ման[տաւաք]. Հարպետ. Միլքո. Սէրհիյ եւ այլքն։

 

Վերոյգրեալ դատասատնն որպէս օր տվել էին Գրիգորին տէր Պետրոսին որդոյ. զի տային նմայ կապուելոյ եւ ելնելոյ Սարգսին տանն վերայ. որպէս կա գրեալ առաջագոյն։ Ուստի այժմ կամէին տալոյ կապուելոյ եւ ելնելոյ տանն վերայ։ Եկաւ առաջի դատաստանին Սարգսին կինն Այիզքո եւ իւր տղայքն եւ դրին առաջի դատաստանին զայնչափ սպիտակն. զոր է գրեալ այն տունն եւ ասին. թէ որպէս յառաջջագոյն եդաք առաջի դատաստանին Բ (2) անկամ զայնչափ սպիտակն եւ այժմ Գ (3)—ում անգամ կու դնեմք եւ թոյլ չտամք. որպէս ժառանգ այն տանն ետ իմ տղոցս եւ մերձաւորք. որ կապուելոյ տաք մեր տանն վեարյ։ Թեթէ իմ այրս կորուսել է զիւր բաժինն. նա մեք չեմք գրել զմեր տունն եւ ոչ կորումել եմք. զոր մեք ի մասին գտել եմք զայն տունն եւ մեք եմք մերձաւոր այն տանն եւ կամիմք վճարել որպէս սեպհական ժառանգ այնչափ սուման։

Եւ դատաստանն վերոյգրեալ լսեց զայսպիսի ճուաբն եւ շատ քննութեամբ վճիռ եհատ այսպէս եւ հրամանաք առաւ Գրիգորին. զի առնու զայնչափ սպիտակն եւ ազատ արասցէ զտունն Սարգսին. վասն զի մերձաւոր է ժառանգին. այնչափ սպիտակն դնել եւ վճարել եւ դիւրեանց տունն ազատ առնել. քան թէ ուրիշ մարդոյ մօտ կորսվի։

Եւ Գրիգորն այսպիսի տեքրեդին շնորհակալեց եւ աբելովատ առաւ իւր հրամանոցն սդարօսդա ին այս կերպիւ. որպէս գրեալ կայ յառաջագոյն եւ ըստ նմանութեան առաջագոյն գրոցն. որպէս գրուեալ է Սարգիսն։ Զոր դատաստանն թոյլ ետ նմայ եւ ժամանակ չափեց այս օրէս մինչեւ ի Բ (2) շաբաթ։

30ա

79
1573 թ,. 1 մարտի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը իր պարտապան Պիլաշի որդի Հակոբից 120 ֆլորին պարտքը ստանալու մասին։

30ա

80
1573 թ,. 1 մարտի—Դատարանի վճիռը տեր Տետրոսի որդի Գրիգորին տնից ելնելու համար 2 շաբաթ ժամկետ տաոլւ մասին (տե՛ս արձ, NN 69. 77. 78. 96. 109. 110. 113)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Ա (1). օրն շաբաթ։

 

Վոյթն Թորոս եւ իւր դատաւորքն հրամանք առաւ Գրիգորին տէր Պետրոսին. զի ելնէ ի տանէն մինչ Բ (2) շաբաթ։ 30ա

 

 

81
1573 թ,. 2 մարտի—Պարոն Ֆրիդրիխի կողմից լիազորված Յան Միսդրորկանի եւ լեհ Յուրկոյի հայտարարությունը Ֆրիդրիխի պարտապան՝ Վարդերեսի կին Հանուխնայի ունեցած 215 ֆլորին պարտքը մարելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Բ (2). օրն երկուշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Հարպետ. Զանու. Միլքո. եւ այլք։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն կացին դէմ յանդիման բան Եան Միդրօրկան եւ Իւրքո իլախ. որք են մոցովանըյ պարուն Ֆիտրիխէն եւ իւրեանց բարի կամաւն քրեր առին եւ ասին. թէ զոր պարտ էր Հանուխնան՝ Վարդէրէսին կինն պարուն Ֆիտրիխին. որպէս կա գրեալ սուման ի դատաստանն. այսինքն է ԲՃԺԵ (215) ֆլորին եւ Ժ (10) հրոշ եւ ռաթաներ առել էր։ Ուստի այժմ վճարեց զյետին ռաթան. զոր յամենայնէ զինքն ազատեմք եւ զիւր ժառանգն այլ ի յայս սումայէն. զոր կա գրեալ վերագոյն. վասն զի բաւական առաւ լիակատար։ Եւ Հանուխնան ետուր գրել զայս վերոգրեալ ոմանց զխրերն։

Եւ բամեդնիյ այլ ետուր դատաստանին։

30բ

 

82
1573 թ,. 2 մարտի—Ուկրաինացի Միշկոյի որդի Վասկոյի հարուցած գործն ընդդեմ իրեն Ֆիզիկական պակասություն ունեցող ձի վաճառած Մաշայի որդի Կոստայի։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Վասքո՝ Միշքոյին որդին ըռուզ եւ գանկատ առաւ Գոսդային վերայ Մաշաին եւ ասաց. թէ ձի գնեցի ի նմանէն ծնընդեան յետեւ եւ ինձի խրեր առաւ վասն անդամոցն. որպէս սահմանքն է. զոր այժմ այն ձին նոսադըյ ելաւ։

Եւ Գոսդային խրեր առաւ եւ ասաց. թէ ես նմայ ասի. որ նոսադըյ է եւ աչօք իւրովք այլ տեսաւ. որ ինչպէս զոր վկայքներ այլ ունիմք. որունք առջեւի եառ։

Եւ Վասքոն չտրվեցաւ վկայքներուն։

Եւ դատաստանն վճիռ եհատ. զի բրովոտէն յետեւ առաջնում չորեքշաբթի Գոսդան երդվնա. որպէս ասել է նմայ. եթէ այն ձին նոսադըյ է եւ որպէս նմայ այնպէս ծախել է։ Զոր (Բ) 2 կողմն այլ ընդունեց այսպիսի դատաստանն եւ Գոսդան զերդումն ի յանձն էառ եւ դատաստանին բամեդնիյ այլ ետուր։

30բ

83
[1573 թ,. 2 մարտի]—Նորուշի հայցն ընդդեմ իր երաշխավորությամբ պարտք վերցրած Մաշայի որդի Կոստայի. որի 17 եւ կես ֆլորին պարտքը ինքն էր ստիպված եղել վերադարձնել։

 

Ի նոյն օրն ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Նորուշն Ասցի եւ գանկատ առաւ Գոսդայ Մաշային վերայ եւ ասաց. թէ վասն այս մարդուն համար տէր էի մէջ ԺԷ (17) կարմիր ֆլորին եւ կէս. զոր այժմ վճարեցի վասն նորայ այլ։

Եւ Գոսդան ուրացաւ եւ ասէ. թէ հաշա լինի. որ դուն ինձի համար տէր ես եւ կամ զիս պարտքս վճառել ես. քանզի ես ոչ մի մարդոյ այլ չամ պարտական եւ ոչ զքեզ տէր տվեր եմ։

Եւ Նորուշն հայցեց ի դատաստանէն. զի հրամանք արասցէ Գոսդային տէր տալոյ. զի բերիցէ զԳոսդային ձեռնագիրն եւ ծուցցէ զստոյգն. որպէս նորա համար վճարել է։

Զոր Կոսդան ետուր տէր վասն իւր զԳասպարն՝ Որովին փեսան. զոր եկաց առաջի դատաստանին եւ զխրերն ետուր վասն տիրութեանն։

30բ

84
1573 թ,. 2 մարտի—Իվաշկոյի հանգուցյալ որդի Յուրկոյին ունեցած պարտքի դիմաց Աբգարի որդի Անդրիսի տունը կալանքի տակ առնալու եւ այն ազատելու համար Անդրիսին 2 շաբաթ ժամկետ տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Բ (2). օրն երկուշաբթի։

 

Թորոս վոյթն եւ իւր դատաւորքն հաւասար՝ Հարպետն. Զանուն Միլքոն եւ այլքն գնացին Անտրիսին տունն՝ Հաբքար իրիցոյ որդոյ եւ արարին զՄելքոն օբեքուն։ Եւ ետուր վերոյգրեալ վոյթն այն տանն զախն ի ձեռն Մելքոյին եւ ասաց այս կերպիւ. թէ կուտամ կապւելոյ այս տանն վերայ հրամանաւն աստուծոյ եւ թագաւորին եւ մեր հայոց դատաստանին իշխանութեամբ ի մէջ այնչափ սումային. որ է պարտական Անդրիսն ողորմած հոգոյ Իւրքոյին՝ Իւաշքոյին որդոյ. որպէս կայ գրեալ ի դատաստանն. զի իցէ իշխանութիւն հոգեբարձացն։

Ուր զայսպիսի բանն Գ (3) անգամ ասաց եւ եհարց ի նոցանէն. որ զհետն գնացել էին. թէ կարգա՞ւ եւ դատաստանա՞ւ ետու ուվեազանեայ։

Եւ նոքա վկայեցին եւ ասեն. թէ բարի եւ կարգաւ ետուր։ Եւ եկեալ հրամայեցցին գրել։ Եւ հրամանաք առաւ դատաստանն Անտրիսին. զի մինչեւ Բ (2) շաբաթ ելնէ ի տանէն։

30բ

 

 

85
1573 թ,. 4 մարտի—Ոմն Նեզաբիտովսկու հայտարարությունը իր պարտապան՝ Գրիգորի կին Մարթայից 200 ֆլորին պարտքը լիովին ստանալու մասին։

31ա

86
1573 թ,. 4 մարտի—Գրիգորի կին Օբաթրոնայ Մարթայի հայտարարությունը տեր Պետրոսի որդի Գրիգորից 200 ֆլորին պարտք վերցնելու եւ ի դիմաց իր տունը գգրավ դնելու մասին։

 

Ի նոյն օրն (4 մարտի. 1573 թ, ) ի յայս վերոյգրեալ դատաստանին առռջեւն եկաց դեմ յանդիման Օբաթրօնայ Մարդայ. որ է կին Գրիգոր Խրափաչին. լինելով ողջ ի վերայ մարմնոյ եւ մտացն եւ իւր բարի կամաւն եւ բերնին խրերիւն յայտնի ասաց. եթէ առի ի Գրիգորէն տէր Պետրոսին որդոյ աստուծոյ փոխ ԲՃ (200) մաճրի ֆլորին. զամէն ֆլորինին Լ (30)—ական հրոշ նախդ սպիտակ։ Զոր այսչափ սպիտակն առի եւ վճարեցի Նէզապիթովսքիյին. զոր կա գրեալ յառաջագոյն։ Եւ ի մէջ այսչափ սումային գրեցի զիմ տունս եւ զներքեւի սքլէփս. եւ զվերոյ սգլէփս այլ. եւ զխախրաս. եւ աղպարս այլ. որպէս նստել է իւր շինուածովն. զի իցէ նորա իշխանութիւն եւ վայելեցեսցէ այնպէս զիւրն սեփհական. մինչեւ յայնչափ ժամանակն. որ նմա վճարեմ զվերոգրգել զսուման, եւ երբ որ վճարեմ նախդ սպիտակով՝ յայնժամ ազատեմ ի նմանէ զտունս ամենայնիւ. որպէս գրեալ է վերագոյն։ Եւ այսպէս կու հաստատեմք. զի եւ ոչ տանն վարձ լինի եւ ոչ շահ ի մէջ մեզ։ Եւ այլ որչափ խարճ եւ շիութիւն արասցէ Գրիգորն իմ տանս վերայ. նա զայն այլ նմայ զամէն պարտական լինիմ ես վճարել՝ որչափ եւ արասցէ. անխօսք եւ անդատաստան եւ առանց երդմանց։

Ուստի Գրիգորն դատաստանին բամեդնիյ ետուր եւ Մարդան իւր հրոշովն գրուեցաւ։

31ա

87
1573 թ,. 4 մարտի—Խասխաթունի որդի Եոլբեյի հայտարարությունը իր պարտապան Խաչկոյի եւ նրան երաշխավորող Տեմուշի դատարան չներկայանալու մասին (տե՛ս արձ, NN 68. 91. 103)։

31ա

88
1573 թ,. 4 մարտի—Կոկոյի որդի Կոստայի հայցն ընդդեմ 3 թալեր պարտքը ետ ստացած լինելը ժխտող պարտապան Օհասի։

31ա

89
1573 թ,. 7 մարտի—Խաչենկոյի որդի Սարգսի հայտարարությունը իր հանգուցյալ քրոջ գույքը Ավրամից լիովին ստանալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Է (7). օրն շաբաթ։ Ի Թորոս թոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Սարգիսն՝ Խաչենքոյին որդին յետ Ավրամ իրիցուն եւ ասաց այս Սարգսին. եթէ զոր իմ քոյրս կայր Ավրամ իրիցոյ մոտ. զոր այժմ մեռել է. ուստի այժմ ինձի զամենայն ինչ հասոյց որչափ ունէր իմ քոյրս եւ ի նմանէ մնացեալ էր՝ եթէ ոսկեղէն եւ թէ մարգրտեղէն եւ թէ արծաթեղէն եւ թէ հանդերձեղէն։ Զոր այժմ հաշուեցաք. որ այլ աւելի բան եւ խօսք չկենայ։ Եւ իւրեանց հրշովն գրուեցան զայսպիսի բանս։

31բ

90
1573 թ,. 9 մարտի—Իվաշկոյի որդի Սարգիս կողմից Մարկոյի ունեցվածքի վրա կալանք դնելու մասին (տե՛ս արձ, N 76)։

 

Հայոց թվ. ՌԻԲ (1573). մարտի Թ (9). օրն երկուշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկաւ Սարգիսն Իւաշքոյին եւ երկուսում ուսդանեա առաւ Մարգոյին ամենայն բարութեանց վերայ. եթէ տանն վերայ եւ թէ ապրանաց. որպէս յառաջագոյն արեսդն գրած է. ըստ նմանութեան նոյն գրոյն եւ այժմ այլ գրեցաւ։

31բ

91
1573 թ,. 10 մարտի—Հանուսկոյի որդի Խաչկոյի դեմ Խասխաթունի որդի Եոլբեյի հարուցած գործի շարունակությունը եւ դատավճիռը (տե՛ս արձ, NN 68. 87. 103)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի Ժ (10). օրն երեքշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն՝ Մելքո եւ այլքն։

 

Ի յայս աււոր դատաստանին առջեւն եկաւ Եօլպէյն Խասխաթունին եւ գանկատ առաւ Խաչքոյին վերայ Հանոսքային որդոյ. եթէ եկաւ ի խանութն յետ Ա (1) նեմիչի պարունին եւ հարցան. թէ կա՞ քեզի մօտ գօլէնսքիյ կտաւ եւ ես ասի. թէ կայ եւ ցուցի նոցա։ Եւ հաւանեցաւ այն մարդն կտաւիս եւ էառ։ Եւ ես չուզացի նմա տալոյ առանց սպիտակի եւ նա ասաց. թէ հետ Խաչքոյին ղրկեմ ես քեզի սպիտակն։ Եւ ես այնու վերայ թողի։ Եւ էր արժեքն Ը (8) ֆլորին։

Եւ Խաչքոն ճուաբ ետուր եւ ասաց. թէ զիս խրկեց աներս՝ Տեմուշ Իւրքո երեսփոխանին յետ մարդոյ այնորիկ. որ խնդրէի ի նմանէ եթէ զինչ եւ պիտոյ իցէ նմա. որ տացէ Իւրքոն եւ որչափ ինչ պետք էր նմա էառ. բայց կտաւ ոչ ունուր պարոն Իւրքոն։ Յետոյ եկաք Եօլպէյին խանութն եւ հարցաք. թէ ունի՞. նա ասաց թէ կա։ Եւ այնու վերայ եցոյց Եօլպէյն զկտաւն. զոր այն մարդն եւ էառ իսկ եւ պիտի որ զրկէր սպիտակն։ Եւ եկաւ Տեմուշինց. զոր Տեմույն ղրկեց մարդ պարուն Միխնոյին եւ խնդրեց ի նմանէ. որ համբերէ այն մարդոյնն եւ նա ասաց. թէ ես ոչ գիտեմ եւ ոչ կու մտնում այն խանութին բանի մէջ. յումմէ առել են. թող երթա եւ ի նմանէ խնդրէ։

Վերոյգրեալ դատաստանն լսեց զգանկատն եւ զճուապն այլ եւ հրամանք առին ԽԱչքոյին. որ մինչեւ Բ (2) շաբաթ վճարէ Եօլպէյին զայն կտաւին քինն. վասն զի ոչ ասաց Եօլպէլին. թէ մի տալ առանց սպիտակի եւ զի Տեմուշն զրկել է զինքն ի հետ մարդոյն այն։ Եւ Խաչքոն չընդունեց զայսպիսի դատաստանն եւ էառ մինչեւ լման դատաստանն նստի։

Եւ Եօլպէյն ընդունեց եւ ետուր գրել։

31բ

92
1573 թ,. 12 մարտի—Մարուխնայի փեսա Ասվատուրի մոտ պահ տրված մոլդավացի Գրեգորի ապարանքները նրա պրատքի դիմաց մաքսատան գրագիր Պադեյին տալու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի ԺԲ (12). օրն հինգշաբթի. Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Հարպետ. Գասպար. Սարգիս ման[տաւաք]. Սէրհիյ եւ այլքն։

Եղաւ այսպէս բան. որ Ա (1) Օլախցի մարդմ Լոփուշնայէն. անուն Կրէկոր. դրել էր Ասվատուրին մօտն Մարուխնային փեսին ամանաթ ապրանքներ. այսինքն են՝ ԲՃԴ (204) գտակ. ԺԶ (16) տասդայ ձվիլէնք դանակ. Դ (3) տասդայ կաթունք դանակ. ԺԶ (16) շըն. ԻԳ (23) լօքօդ ուպրուս. որ է արժէքն Ա (1) Ա (1) հրոշ։

Զոր զայսպիսի ապրանքներն լսեց տամղաճուն գրագիրն. որ է ՊԱդէյ անուն. եւ ասաց թէ կու խնդրեմ. որ հրամանք առնիցէք Ասվատուրին. զի տացէ ինձի Ասվատուրն զայն ապրանքներն. վասն զի պարտական է այն Կրեկորչան պարունի սպիտակէն ինձի։

Եւ Ասվատուրն չուզաց տալու եւ ասաց. թէ ես թէ այժմ տամ քեզի. նա այն մարդ երբ գայ. նա ես ինչ ճուաբ տամ նմա։ Եւ Պադէյն ասաց. թէ ես քեզի Ա (1) լաւ մարդմ տամ քեզի տէր. եթէ այն մարդն գայ եւ զքեզ բռնադատէ. նա ես լինիմ քեզի համար ճուաբքար։ Եւ այսու ետուր Պադէյ Ասվատուրին զՄելքոն տէր՝ այս կերպիւ. զի երբ գայ այն մարդն եւ բռնէ զԱստվատուրն. նա Ասվատուրն զՄելքոն պիտի որ գիտենայ եւ Մելքոն պարտական լինի զայն Պաթէյն դնել ընդդէմ այն Կրէկորին եւ զԱսվատուրն ազատ առնել ի հոս՝ ի Կամէնիցն։ Եւ թէ Մելքոն չդնէ զՊաթէյն ի հոս ընդդեմ Կրէկորին. նա ինքն պարտական լինի վճարել Կրէկորին զայս վերոգրեալ ապրանքներն եւ ազատել զԱսվատուրն։ Ուստի Մելքոն կանգնելով առաջի դատաստանին ետուր զխրերն իւր վասն տիրութեան։ Եւ ասաց Ասվատուրն. եթէ տվի այն Կրեկորին Է (7) դայլեր եւ կէս. զոր այս Պադէյն խրեր առաւ. որ տա Ասվատուրին եւ տամղան այլ վճարեց Բ (2) մաճրի ֆլորին։

31բ

93
1573 թ,. 12 մարտի—Ռիթքիյի որդի Մելքոյի եւ Սարգսի գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս արձ, N67)։

****

Եկաւ Միլքոն Ռիթքիյին եւ հայցեց ի դատաստանէն. զի վճիռ հատցէ ի մէջ նոցա յետ Սարգսին. որպէս օր տվել էին. զոր կա գրեալ ի դատաստանն։

Եւ դատաստանն եթող զայն բանս բրովոտէն յետեւ առաջին չորեքշասթի. զի դատաստան կանգնին։ Եւ Մելքոն ետուր գրել։

32ա

94
1573 թ,. 12 մարտի—Մարուխնայի փեսա Ասվատուրի հայտարարությունը Կոնստանդինով քաղաքում երեսփոխան Եվրկոյի եւ Պիլաշի որդի Ասվատուրի ներկայությամբ Չափլիչի որդի Յագուբին 50 ֆլորին վճարելու մասին։

32ա

95
1573 թ,. 14 մարտի—Պետրոսի որդի Հովհաննեսի չորս երաշխավորողներից մեկի՝ տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը Միխնոյին ունեցած 160 ֆլորին պարտքից 40 ֆլորինը իրենց հանձնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի ԺԴ (14). օրն շաբաթ։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Գրիգորն՝ տէր Պետրոսին եւ իւր բանի կամաւն խրեր առաւ եւ ասաց. թէ զոր տէր ենք Դ (4) հոգի Յովանէսին համար Պետրոսին որդոյ պարոն Միխնոյին. որպէս կա գրեալ ի դատաստանն. այսինքն էր սուման ՃԿ (160) ֆլորին. ուստի այժմ մեզի հասոյց Ա (1) ռաթան ի յայդ սումայէն՝ Խ (40) ֆլորին իւր հալալ սպիտակով։

Եւ Յովանէսն ետուր գրել։

32ա

96
1573 թ,. 14 մարտի—Գրիգոր սարկավագի եւ Ձախնոյի որդի Սարգսի միջեւ կայացած գործի վերաբերյալ Կամենիցի ստարոստային ներկայացված բեկման գանգատի պատասխանի ստացման եւ այն ընդունելու կամ թագավորին գանգատարկելու համարՍարգսին 2 շաբաթ ժամանակ տալու մասին (տե՛ս արձ, NN69. 77. 78. 80. 109. 110. 113)։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի ԺԴ (14). օրն շաբաթ։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Սարգիս ման[տաւաք]. հարպետ. Սարգիս Իւաշ[քոյին] եւ այլքն։

 

Որպէս աբէլացիա գնացել էր սդարօսդային ի մէջ ոմանց Գրիգոր սարկաւաքին եւ Սարգսին՝ Ձախնոյին որդոյ. ըստ նմանութեան գրոցն. որպէս կա գրեալ ի դատաստանն։ Զոր այժմ եկաւ ռոթուշն ի սդարօսադայէն կնքած. զոր առաջի ոմանց բացին սդարօսդային թուղթն եւ ետուր դատաստանն կադալ. ուր եւ կարդացին. զոր նոյնպէս դատաստան առաւ սդարօսդան եւ պնդեց հայոց զդատասատնն եւ հրամանք արաւ. որ Գրիգորն առնու զայսչափ սուման. որ կա գրեալ ի դատաստանն եւ զՍարգսին տունն դարձուսցէ նմա։

Ուստի զայսպիսի տեքրեդն սդարօսդային Գրիգորն չընդունեց եւ աբելովադ առաւ իւր հրամանոցն գալ թագաւորին եւ էառ ի դատաստանէն մինչեւ Բ (2) շաբաթ օր. զի խորհուրդ արասցէ՝ թէ արասցէ աբելովանդ եւ կամ ընդունիցէ զայս սդարօսդային տեքրէդն։ Եւ Սարգսին սպիտակն մնաց ի դատաստանի մօտ մինչեւ Բ (2) շաբաթ. զի թէ աբելովադ արասցէ. նա այլվի դարձուսցեն Սարգսին զիւր սպիտակն։ Զոր կողմն այլ Սարգիսն ընդունեց զվերոյգրեալ տեքրեդն եւ ետուր գրել։

32ա

97
1573 թ,. 14 մարտի—Ժամկոչ Ամիրի դստեր զարդերը Սարգիս մանկտավագին հանձնելու եւ նրանց ետ ստանալու մասին։

 

Ի Թորոս վոյթին առջեւն. թվ, ՌԻԲ (1573). մարտի ԺԴ (14). օրն շաբաթ. եւ իւր դատաւորացն՝ Իւրքո. Հարպետ. Սարգիս Իւաշ[քոյին]։

 

Եկաւ Սարգիս մանտ[աւաքն] եւ խնդրեց ի դատաստանէն. զի տա նմա ողորմածի հոգի Ամիր Ժամկոչին դստերն գօտին եւ զքանցան. որ է այն աղջիկն Սարգսին մօտն։ Զոր դատաստանն ետուր Սարգսին ձեռն այս կերպիւ. զի մինչ Սարգսին մոտն իցէ այն աղջիկն. նա գալցնէ զայն գօտին եւ զգանիցան եւ թէ կամիցէ ելանելու աղջիկն. նա այլվի պարտապան լինի Սարգիսն դնել զգանիցան ի դատաստանն. որ էր գօտին ԺԳ (13) վարդ ճոդովն արծաթ եւ գանիցն ԺԸ (18) վարդք մարգարտով շարած։ Զոր Սարգիսն իւր հրոշովն գրուեցավ։

Թվ, ՌԻԴ (1575)։ Ուստի մանկտաւաքն եբեր զայն գօտին եւ զքանիցան եւ ետուր դատաստանին առջեւն։

32ա

98
1573 թ,. 16 մարտի—Հանգուցյալ Յուրկոյի տոնը. տարեկան 10 ֆլորինով. նրա եղբայր Սարգսին վարձով տալու եւ վարձակալի կատարելիք վարձից զեղջելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի ԺԶ (16). օրն երկուշաբթի։ Ի Թորոս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս Ձախնոյ. Հարպետ. Միխնոյ եւ այլքն։

 

Ի սոցա առաջի եկաւ Սարգիս Իւաշքոին եւ խնդրեց. զի տան նմա վարձու ողորմած հոգոյ իւր եղբօր Իւրքոյին տունն։ Զորի վասն խնդրելոյ նորա ետուն նմա վարձու ի տարին Ժ (10)—ական ֆլորին. զամէն ֆլորին ԽԵ (45)—ական սպիտակ, եւ է տարի գլուխ ի սուրբ զատկէն մինչեւ ի սուրբ զատիկն՝ առանց Սարգսին բաժնի. զոր կա գրեալ ի դատաստանն։

Եւ պիտի որ շինիցէ Սարգիսն զայն տունն եւ որչափ խարճ արասցէ ի այն տանն վերայ նա եկեալ ազդ արասցէ դատաստանին. զի գիտասցէ։ Եւ մինչ ի տղոց տարուն որչոք զինքն ձգելոյ ի տանէն այնորիկ իշխանութիւն չունիցէ։ Զայս տունն ամէնովն ետուն Սարգսին վարձու եւ զքլէփն այլ տանն յատ, եւ որչափ խարճէ. վարձու վրա իցէ։

32ա

99
1573 թ,. 16 մարտի—Շլյախտիչ Սլուպսկու հայտարարությունը իր պարտապան Հանուսից պարտքի մի մասը (10 ֆլորին) ստալու մասին։

****

Եկաւ շլախեդնիյ Սլուպսքիյ եւ իւր բարի կամաւն յայտնի խրեր առաւ եւ ասաց. թէ այն պարտքն. որ պարտական էր Հանուսն Քրիժթօֆ Քլուչնիքին. որպէս կա գրեալ ի դատաստանն. այսինքն է սուման Ի (20) ֆլորին ֆրանգի թիւ. ուստի այժմ Հանուսն  հասոյց ի յայդ սումայէն զԺ (10) ձլորինն. զոր զինքն ազատեմ եւ զԺ (10) ֆլորինն պիտի վճարէ ի յայս մերձ եկեալ հոգոյ գալստեան տօնին եւ այլ Թ (9) կանգուն քօլէնսքիյ կտաւ եւ կէս շթուքա կարմիր մուխայեար եւ այլ Ա (1) թօրպա մը՝ անխօսք եւ անդատաստան. նախդ ֆրանգի սպիտակով. ըստ նմանութեան առաջին գրոյն. զի թէ ես հանդիպիմ ի հոս. նա ինձի վճարէ եւ թէ ես չհանդիպիմ. նա ինձի տեղն Ֆրանցքո Քրաւեցին ձեռն տա. նորա ձեռն հասաւ՝ ինձի հասաւ։

Զոր վասն այսպիսի գրոյս ետուն բամեդնիյ դատաստանին։

32ա

100
1573 թ,. 26 մարտի—Ոմն Բաղդասարի հայտարարությունը իր պարտապան Սարիչի որդի Ագսենտից 500 ֆլորին ու 11 թալեր պարտքը ետ ստանալու. ինչպես եւ Ագսենտի հայտարարությունը ոմն Գրիգորից 50 ֆլորին եւ 11 թալեր պարտք վերցնելու եւ ի դիմաց տունը գրավ դնելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԲ (1573). մարտի ԻԶ (26). օրն հինգշաբթի։ Ի Հարպետ վոյթին առջեւն. որ էր Թորոսին տեղն. եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Պաղտասարն եւ իւր կամաւն յայտնի ասաց. եթէ զայն պարտքն. զոր ինձի պարտ էր Ագսէնդն Սարիչին. որպէս կա գրեալ ի դատասատանն՝ այսինքն է սուման Ծ (50) ֆլորին եւ ԺԱ (11) դայլար։ Ուստի այժմ հասոյց ինձի զայսչափ սուման Գրիգորն տէր Պետրոսին Ագսէնդին համար. զոր այժմ զինքն զատեմ ի յայսմ պարտուց։

Ուստի այժմ Ագսէնդն դէմ յանդիման եւ իւր բարի կաաւն յայտնի ասաց. թէ արաւ ինձի Գրիրգորն բարութիւն եւ վճարեց զիմ պարտքն Պաղտասարին լիակատար. որպէս կայ գրեալ վերագոյն սուման։ Ուր այժմ ես՝ Ագսէնդս կու գրեմ ի մէջ այս վերոգրեալ սումային իմ հայրական բաժինս. զոր ունիմ տանն վերայ. որ լինի վերոյգրեալ Գրիգորին յիշխանութիւն։ Այս կերպիւ. զոր պիտի վճարեմ Գրիգորին այս վերոյգրեալ զսուման ի յայս մերձ եկեալ զատկի տօնին ԼԵ (35) ֆլորինով՝ զաէն զսուման եւ ի յամենայնէ ազատ լինիմ եւ զիմ բաժինս այլ ազատեմ։ Եւ թէ չվճարեմ Գրիգորին ի վերոյգրեալ ժամանակին ԼԵ (35) ֆլորինին. նա պարտական լինիմ նմա զվերոյգրեալ զսուման լիակատար վճարել. զոր նա վճարեց Պաղտասարին վասն իմ։

Վերոյգրեալ դատաստանն խրկեց Ագսէնդին կնոջն՝ Նազուին զՍահակն Եառաշին. զի թէ զխրերն տա վասն համար. զոր իւր այրն Ագսէնդն գրէ Գրիգորին. եւ նա այլ ետուր զխրերն. որ գրուի զիւր այրն որպէս եւ կամի։ Զոր Սահակն եւ վկայութիւն ետուր դատաստանին. զոր Ագսէնդին կինն ետուր իւր խրերն։

Զոր վասն այսպիսի գրոյս ետուր դատաստանին բամեդնիյ։

32բ