Կամենեց-Պոդոլսկի հայկական դատարանի արձանագրութիւնները

Հեղինակ

Բաժին

Թեմա

351
1574 թ,. 2 հունիսի—Ահրոնի որդի ԽԱչերեսի կողմից Գրիգորեցի ողջ ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։

57բ

352
1574 թ,. 2 հունիսի—Դեմյան վոյթի կողմից բացակայող մի անձնավորության գույգի վրա երրորդ անգամ կալանք դնելու մասին։

57բ

353
1574 թ,. 3 հունիսի—Հրաշկայի դուստր՝ լվովցի Հանուխնյի հայցն իր հանգուցյալ ամուսնու՝ Զատիկի գրավ դրված տները ստանալու համար։

57բ

354
1574 թ,. 3 հունիսի—Գաբրուսի հայտարարությունը դատական գործում իր իրավունքները Յագուբի որդի Միլկոյին փոխանցելու մասին (տե՛ս արձ. NN322. 324. 333. 349. 364)։

57բ

 

 

355
1574 թ,. 3 հունիսի—Երեց Հանուսի որդի Նիկոլի խնդրանքով Տոնավագից մնացած ձին եերք դատավորների կողմից տեսնելու եւ նկարագրելու մասին։

58ա

356
1574 թ,. 8 հունիսի—Խոտինցի Լիվինսկու վկայությունն այն մասին. որ Կակոսի որդի Հովհաննեսը իր ներկայությամբ Էսանբեյի համար Նորուշի կնոջը խոստացել է տալ 5 թալեր։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունիսի Ը (8). օրն երեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Գասպար. Սէրհիյ եւ այլքն։

 

Եկաւ ոմն Լիվինսքիյ՝ կումրիքչիյին մանչն խոթինցի եւ խրեր առաւ. թէ Կակաոսին որդին Յովանէսն իմ առջեւն խոստացաւ Էսանպէյին համար տալու Ե (5) դայլառ Նորուշինն կնկանն. ուր եւ հայնակ զրուցէին ի մէջ իւրեանց նա. ես ասի. թէ օլախնակ զրուցէք. զի ես այլ հասգնամ որպէս ինչ զրուցէք նա. օլախնակ ասաց Յովանէսն. թէ Էսանպէյին համար պիտի տամ Նորուշին կնկանն Ե (5) դայլար։ Եւ Էսանպէյն ետուր գրել զխրերն այս մարդուն ի տիֆդարն։

58 ա

357
1574 թ,. հունիսի—Իվաշկոյի որդի Սերհիյի հայցն ընդդեմ ժամկեցանց պարտապան Կուզ երեցի որդի Հովհաննասի (տե՛ս արձ. N358)։

58ա

358
1574 թ,. 10 հունիսի—Իվաշկոյի որդի Սարգսի հայտարարությունը պարտապան Կուզ երեցի որդի Հովհաննեսի հանդեպ իր իրավունքները տեր Հովհաննասի որդի Հոլուպկոյին փոխանցելու մասին (տե՛ս արձ. N357)։

58ա

359
1574 թ,. 19 հունիսի—Մամոչկոյի որդի Զատիկի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Պիլաշի որդի Ասվատուրի։

58ա

360
1574 թ,. 19 հունիսի—Եվրկոյի հայցն ընդդեմ սեչովցի տեր Հանեսի կնոջ պարտապան Ներսեսի. որի պարտքը գանձել էին իրենից (տե՛ս արձ. N160. 163. 164. 197. 198. 363. 386. 405)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). օրն շաբաթ. յունիսի ԺԹ (19)։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորեցն՝ Միխնոյ. Սարգիս Ձախ[նոյ]. Գասպար. Գրիգոր. Միլքո. Եագուպ եւ այլքն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Եւրքո երեսփոխանն եւ կոչեց զՆորսէսն երեսփոխանին առաջի դատաստանին առաջի դատաստանին. զի դատաստան առնէին ի մէջ իւրեանց. վասն կնոջ բանի համար տէր Հանեսին սեչովցի. զոր կա գրեալ յառաջագոյն ի դատաստանն. այսինքն է վասն պարտուց համար հորն Նորսէսին. զոր այժմ ի Ասն բռնութեամբ վճարել տվել է օլախի պարունն Իւրքո էրեսփոխանին։

Վերոյգրեալ դատաստանն լսելով զխօսքն Եւրքոին եւ թողին զայս բանս ի գալ դատաստանին. զի դատաստանն կանկնին։ Եւ Իւրքո երեսփոխանն տէր հայցեց ի Նորսէսն եւ Նորսէսն տէր ոչ ունէր տայլոյ եւ իւր բարի կամաւն գրուեցաւ. զի թէ չկանգնի ի դատաստանն նա. զիւր բանն կորսվի։ Ուր եւ Եւրքոն ընդունեց եւ խայիլ եղաւ։

58ա

361
1574 թ, —Համայնապատկան ջրաղացները 5 տարով ջրաղացպան Վասկոյին. տարեկան 50 ֆլորինով. վարձակալության տալու մասին (տե՛ս արձ. NN265. 287. 417. 475)։

 

Հայոց թվ. ՌԻԳ (1574). օրն հոգոյ գալստեան տօնին։ Ի վոյթութեան Տեմուշին եւ իւր դատաւորքն՝ Միխնոյ. ՍԱրգիս Ձախ[նոյ]. Սարգիս ման[տաւաք]. Գրիգոր Ռաք[ին]. Զանու. Միլքո. Եագուպ. Սէրհիյ եւ այլքն։

 

Այս վերոյգրեալ վոյթն եւ դատաւորքն վարձեցին զջրաղացքն Բավլէին մինչեւ ի Ե (5) տրաի՝ Ծ (50)—ական ֆլորին. զամէն ֆլորինն ԽԵ (45)—ական սպնիտակ. այս կերպիւ. զի դատաստանն ոչինչ գիտասցէ վասն պիտոյից ջրաղացքին. զի ինքն ջաղջիպանն գիտասցէ։

Եւ այս կերպիւ հաստատեցին. զի ամէն Ե (5)—ական շաբաթ Ե (5)—ական ֆլորին վճարէ զվարձն ջրաղացքին՝ առանց խօսաց եւ յապաղելոյ։ Եւ ի վերայ այսմ բանի գրին դատաստանն զԵագուպին Դուկալպէյին. զի նա իցէ հոգացող եւ նարա ձեռն հասցնէ զամէն Ե (5)—ական շաբաթ Ե (5)—ական ֆլորին։

Եւ Բաւէլն իւր հրոշովն գրուեցաւ. զի վասն այսմ ամենայնի բաւական արասցէ եւ լինի հնազանդ դատաստանին։

362
1574 թ,. 25 հոնիսի—Բանդյայի հայցն ընդդեմ Պետրոսի որդի Հակոբի՝ կորած եզը նրա մոտ հայտնաբերվելու կապակցությամբ (տե՛ս արձ. NN376. 392. 410)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունիսի ԻԵ (25). օրն ուրբաթ։ Ի Սարգիս Ձախնոյ վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւրոացն։

 

Եկաւ Վըխվադնուվցանէն Բանդեա անուն եւ ճանաչեց Յակոբին մոտն Պետրոսին որդոյ Ա (1) եզմ սիրեաւըյ եւ հայցեց ճուաբ ի Յակոբէն յու՞մմէ ունի եզն։

Եւ Յակոբն ճուաբ ետուր եւ ասաց. թէ ես գնել եմ ի Վորոպուվցան Տուրլույին եզըն Ֆետորէն Մետվէժիէն անտի գովէն. զոր եւ մանհարիչնիքներ այլ ունիմ ի Վորոպուվցան Վիդալչովսքիյ. որ է պարուն այն գեղին Բանքո Մէյէշքո։

Վոյթն վերոյգրեալ. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ ետուր ըստ սահմանաց դատաստանին մինչեւ Բ (2) շաբաթ. զի Յակոբն զսօտուշն դնէ յումմէ գնել է։ եւ զեզն օսաչովադ առին Ժ (10) ֆլորին օլաքի։ Եւ տէր հայցեց ի Հակոբէն. զոր ետուր տէր Յակոբն զՍտեփանն Խոցադեղին եւ Բանդէն ետուր գրել։

58բ

363
1574 թ,. 25 հւոնիսի—Եվրկո երեցփոխանի եւ Ներսեսի հայտարարությունը իրենց գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս արձ. NN160. 163. 164. 197. 198. 360. 386. 405)։

58բ

364
1574 թ,. 30 հունիսի—Լվովցի Գաբրուսից լիազորված Յագուբի որդի Միլկոյի հայտարարությունը վիճելի հարցի կապակցությամբ (տե՛ս արձ. NN322. 324. 333. 349. 354)։

58բ

365
1574 թ,. 30 հունիսի—Ռաքի որդի Գրիգորի դուստր Մարենկոյի կողմից իր իրավունքները հորը փոխանցելու մասին։

58բ

366
1574 թ,. 30 հունիսի—Ուլուխոճայի որդի Գասպարի հայցն ընդդեմ իր ժամկետանց պարտապան Պոպրիկի որդի Հովհաննեսի (տե՛ս արձ. N384)։

58բ

367
1574 թ,. 30 հունիսի—Տեր Հանուսի կողմից իր իրավունքները փեսային՝ Գրիգորին փոխանցելու մասին։

58բ

368
1574 թ,. 30 հունիսի—Ռաքի որդի Գրիգորի հայցն ընդդեմ իր հանգուցյալ փեսա Յագուբի հայր տեր Հանուսի՝ Յագուբից նմացած 1000 ֆլորինի կապակցությամբ (տե՛ս արձ. NN348. 379)։

58բ

369
1574 թ,. 30 հունիսի—Քորոլ Գասպարի եւ Միխնո երեցփոխանի գործի շարունակությունը եւ դատարանի վճիռը՝ հայցվորի կողմից բավարար ապացույցներ չներկայացնելու պատճառով գործը սպառված համարելու մասին (տե՛ս արձ. N350)։

59ա

370
1574 թ,. 30 հունիսի—Լվովցի Անդրեյի հայցն ընդդեմ իր կնոջ ժառանգությանը տիրացած տեր Հանուսի (տե՛ս արձ. NN380. 456. 477. 498)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յունիսի Լ (30). օրն չորեքշաբթի։ Ի Տեմուշ վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Սարգիս. Միխնոյ. Թորոս. Գրիգոր Ռաք[ին]. Միլքո. Եագուպ եւ այլքն։

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Անդրէյն իլովցի եւ գանկատ ռաւ տէր Հանուսին վերայ. զի ցուցցէ նմա. թէ որպէս եւ կամ ինչ պատճառի կու վայելէ Տօնավանքիի եւ իւր կնոջն՝ Կաթերինային տունն եւ զիմ կինս. որ է մերձաւոր Գաթերինային իւր աղբօր քոյր է. ինչ պատճառաւ ի բաց կու ձգէ յայն ժառանգութենէ։

Եւ Գրիգորն. որ է կողմն տէր Հանուսին. լսելով զգանկատն Անտրիյին եւ հայցեց ի դատաստանէն մինչեւ Բ (2) շաբաթ օր. զի ցուցցէ Անտրիյին. թէ ինչպէս կու բրնէ եւ կամ ինչ պատճառաւ վայելէ զայն տունն տէր Հանուսն։

Վերոյգրեալ դատաստանն. լսելով Բ (2) կողմն զխօսսն եւ մնտ էառ աեւ ըստ հայցելոյ Գրիգորին ետուն օր մինչեւ Բ (2) շաբաթ։ Եւ Անտրէյն ետուր գրել։

59ա

371
1574 թ,. 30 հունիսի—Տեշկոյի որդի Անդրուշի հայցն ընդդեմ իր հանգուցյալ ազգական Տոնավագի գույքը յուրացրած տեր Հանուսի։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Անտրուշն Տեշքոյին եւ գանկատ առաւ տէր Հանուսին վերայ. եթէ իւր մերձաւորին՝ Տօնավանքին զամեանյն բարութիւն արել է. որչափ եւ ունէր. ուստի կամիմ ի նմանէ ճուաբ։

Եւ Գրիգորն կողմն տէր Հանուսին հայցեց. զի Անտրուշն ցուցցէ. թէ ինչ մերձաւորութիւն յւոնի Տօնօվանքին եւ ինչպէս բնտրող լինի նորա բարութեան։ Եթե ցուցցէ ճշգրտութիւն. որ նորա մերձաւոր է. նա Գիգորն պարտական լինի ճուաբ առնել։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ թողին մինչեւ Բ (2) շաբաթ. զի Անտրուշն ցուցցէ իւր ճշգրտութիւն. թէ որպէս մերձաւոր է Տօնավանքին եւ Գրիգորն ճուաբ տա։

59ա

 

372
1574 թ,. 30 հունիսի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը Պիլաշի որդի Հակոբի իր մոտ գրավ դրված տունը ետ վերադարձնելու մասին։

59ա

373
1574 թ,. 30 հունիսի—Պիլաշի որդի Ասվատուրի հայտարարությունը Մամոչկոյի թոռ Զատիկին 4 եւ կես սոմ լիտվական դրամ պարտքմնալու մասին։

59ա

374
1574 թ,. 3 հուլիսի—Ուկրաինացի մազագործների համքարության վարպետների եւ ցեխմիստրի բողոքն ընդդեմ Չիքայի կնոջ եւ նրա որդի Վարդերեսի. որոնք մազի ապօրինի առեւտրով վնասում են իրենց գործին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի Գ (3). օրն շաբաթ։ Ի Սարգիս վոյթին առջեւն. որ էր Տեմուշին տեղն. եւ իւր դատաւորացն։

Եկան ըռզի թուկչիներն ի հետ իւրեանց ձէխմիսդրին եւ գանկատ առին Նազուին վերայ Չիքային կնկանն եւ իւր որդոյ Վարդէրէսին վերայ. եթէ զմեր բանն կու ավարէ եւ զմորդեսդան կու գնեն. որ ոչ ունին իշխանութիւն գնելու մեր առջեւն զմորեսդան. զոր այնոր վերայ դատաստան ունիմք։

Եւ Նազուն ասաց. թէ հաշա լինի. զի պազրի մէջ գնեմ. բայց ով որ կուգայ եւ հայցէ սպիտակ. նա կուտայ ի ոչխարներոյ վերայ եւ օրդախութեան զմորդեսդանն կառնումք։ Եւ այլ. ով որ բրէ ի տունս մորդի. նա զայն կու գնեմք։

Եւ վարդապետքն ետուր զայս խրերն գրել. զոր ասաց Նազուն։

59բ

 

375
1574 թ,. 8 հուլիսի—Շիմու Պոստրիհաչի հայցն ընդդեմ ժամկետանց պարտապան Պրկոշի որդի Ագսենտի։

59բ

376
1574 թ,. 9 հուլիսի—Բանդեի հայտարարությունը Հակոբի մոտ գտնվող եզը մոլդավացի Կլիմից գողացած լինելու եւ դատարանի որոշումը  եզը վաճառողին ներկայացնելու համար Հակոբին 2 շաբաթ ժամանակ տալու մասին (տե՛ս արձ. N362)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի Թ (9). օրն ուրբաթ։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

 

Որպէս Յակոբին մոտն եզ ճանաչել էր Բանդէ Վըխվադնուվցանէն եւ ասել էր. որ իւրէն գողցած էր։ Ուստի այժմ եկաւ նոյն Բանդէն եւ ասաց. թէ իւրմէն չգողցած զայն եզն եւ ի Գլիմէն գողացած է օլախէն։ Եւ Յակոբն ետուր գրել զայս բանս զՀրուշովցանէն. զոր ինքն զիւր բանն կրկնեց։

Որպէս Յակոբին Բ (2) շաբաթ օր տվել էին. զի զսօտուշն դնէր ընդդէմ Բանդէյին վասն այն եզին. զոր չկարաց դնելու եւ դատաստանն Բ (2) ուսում օր ետւոր մինչեւ Բ (2) շաբաթ. զի դնէ զսօտուշն այն եզին։ Եւ դարձեալ նոյն տիրութեան ներքեւ նմաց Յակոբին։

59բ

377
1574 թ,. 11 հուլիսի—Մանչեի թոռ Հովհաննեսի հայցն ընդդեմ Գրիգորի որդի Լազարի. որը չէր կատարել իր եղբայր Էսանբեյի կողմից Հովհաննից գնած ձիու արժեքը վճարելու խոստումը։

59բ

 

378
1574 թ,. 13 Հուլիսի—Սարգիս Շլթխի հարուցած գործն ընդդեմ իր կնոջը վիրավորական խոսքեր ասած Բրոոսայի որդի Ներսեսի։

59բ

379
1574 թ,. 13 հուլիսի—Տեր Հանուսից իլազորված Գրիգոր սարկավագի խնդրանքով Ռաքի որդի Գրիգորի հետ ունեցած գործի քննությունը հետաձգելու մասին (տե՛ս արձ. NN348. 368)։

59բ

380
1574 թ,. 13 հուլիսի—Տեր Հանուսի լիազոր Գրիգոր սարկավագի խնդրանքով լվովցի Անդրեյի հետ ունեցած գործի քննությոնը հետաձգելու մասին (տե՛ս արձ. NN370. 456. 477. 498)։

60ա

381
1574 թ,. 13 հուլիսի—Դավկոյի որդի Սարգսի հայցն ընդդեմ Տիրատուրի (Բադրարի)՝ վաճառած տան գնի մի մասը ստանալու համար։

60ա

382
1574 թ,. 13 հուլիսի—Տեշկոյի դուստր Խանուի հայտարարությունը տեր Հանուսի հետ ունեցած գործում իր իրավունքները որդուն՝ Անդրուշին փոխանցելու մասին (տե՛ս արձ. N383)։

60ա

383
1574 թ,. 13 հուլիսի—Խանուի որդի Անդրուշի հարուցած գործն ընդդեմ իր հանգուցյալ ազգական Տոնավագի իրերն եւ ոսկիները յուրացնող տեր Հանուսի (տե՛ս արձ. N382)։

60ա

384
1574 թ,. 13 հուլիսի—Գասպարին պատասխան տալու համար Պեպրիկի որդի ՀՈվհաննեսի կողմից լիազորված Եվրկո երեցփոխանին 3 օր ժամանակ տալու մասին (տե՛ս արձ. N366)։

60ա

385
1574 թ,. 13 հուլիսի—Ահրոնի որդի Խաչերեսի կողմից Գրիգորեցի ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։

60ա

386
1574 թ,. 13 հուլիսի—Եվրկո երեցփոխանի հայցն ընդդեմ Ներսես երեցփոխանի. որի հոր՝ Գրիգոր երեցփոխանի պարտքը սեչովցի տեր Հանեսի կին Ճաշխաթունը Յաշ քաղաքում գանձել էր իրենից։ (Ամբողջությամբ մեջ է բերված Յաշ քաղաքի հայկական դատարանի այդ մասին տրված 6 փետրվարի 1574 թվակիր տեղեկանքը, տե՛ս արձ. NN160. 163. 164. 197. 198. 360. 405)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի ԺԳ (13). օրն չորեքշաբթի։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Միխնոյ. Սարգիս. Գրիգոր. Գասպար. Զանու. Եագուպ եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց յերեսս Եւրքո էրէցփոխանն եւ գանկատ առաւ էրէցփոխանն եւ գանկատ առաւ Նորսէսին վերայ երեսփոխանին որ[դ]ոյ. թէ ես կերթայի պազրկանութիւն վասն իմ պիտոյից համար եւ յորժամ եկայ ի Յասն նա. կին ոմն անուն Ճաշխաթուն՝ տէր Հանէսին կինն սեչովցի. արգելեց զիս եւ կոչեց ի պարունն՝ վայս այն պարտուց համար. զոր պարտ էր ողորմած հոգի Գրիգոր երեցփոխանն։ Եւ այն կինն ի յայս դատաստանին առջեւն դատաստան կոչել էր զՆորսէսն երեցփոխանին որդին՝ վասն իւրոյ հայրն պարտուց համար. զոր եւ կա գրեալ ի դատաստանն։ Եւ երբ եկա ի պարունն. նա հրամանք առաւ ինձի վճառել. զոր եւ ճառ ուրիշ չգտայ եւ վճարեցի զայն պարտսն. ուր եւ ձեռնագրն այլ ունիմ եւ վկայական թուխդ դատաստանէն՝ որպէս վճառել եմ։

Ուր եւ եցոյց Իւրքո երեսփոխանն զայն վկայական թուխդն դատաստանին առջեւն։

Զոր դատաստանն վերոյգրեալ. լսելով զգանկատն Եւրքոյին եւ ետուն կարդալ զայն թուխդն վկայական. զոր Եւրքոն ի Ասին դատաստանէն. որ է այսպէս,

«Այս է թուխթ վկայական ի Յասին քաղաքն ի տէր Պապ վոյթին դատավորութեան. ինչպէս օր եկաւ սեչովցի տէր Հանէսին կինն ի Յասն եւ տաւի առաւ զԻւրքո էրցփոխանն Կամէնիցէն Իւոն պարոնին առջեւն եւ ասաց թէ. թագաւոր. Կամէնիցէն Ա (1) մարդ Ներսէս անուն ինձի ԳՃ (300) մաճրի պրատի ու զաբիս ունիս ու ես կնիկարմատ գլխովս մինչ Գ (3) անկամ արապա վարձել եմ ու իԿամէնէցն գնացել եմ եւ զիմ ապրանքս տաւի եմ արել քաղաքին դատաւորացն առջեւն եւ այս աղէկ մարդոյս առջեւն. զէրա այս աղէկ մարդս այլ Կամէնից քաղաքն հայոց ազգին մէջ առաջ ու գլուխ է դատաւորաց եւ տանուտրաց։ Երբ աստուած զայս մարդս ի հոս եբեր. նա այնպես կու խնդրեմ զքո հրամանքտ թագաւոր. որ դատաստան եւ իրաւունք ոնենեամ առաջի քո թագաւորութեանդ օր այս մարդս ինձի վճարք անէ եւ երաթյ ի Կամէնիցն եւՆերսէսն առնու. զինչ օր Նէրսէսն ինձի տալով է։ Զէրայ ես այլ չեմ կարալ երթալու ի Կամէնիցն. զէրա չունիմ ինչեւվ երթալու։

Նա Իւոն պարոնն ելաւ եւ այսպէս առաւ. օր Եւրքո էրէցփոխանն կամ այն կինարմատին ԳՃ (300) ֆլորին տայ. կամ երթա ի Կամէնիցն զՆերսէսն բերէ եւ այս կնոջս ձեռն տա։

Յետոյ տեսաւ Եւրքո երեսփոխանն. թէ բանն ինչպէս է. նա խնդրեց զԱսին քաղաքին աղեկ մարդիքն օր մէջ մտան եւ խնդիրք առին այն կնոջէն. օր Ճ (100) մաճրի վերայ թողու օր իրեն վճար անէ։ Նա ելաւ այն կինն եւ ասաց. թէ ես չեմ կառնալ ԳՃ (300)—էն պակաս թողելու. զէրա զկէսն պարոնին խոստացել եմ. գնա ի պարոնէն խնդրէ. թէ պարոն թողու. նա յիսնէ այլ ըթողած է։

Այնոր հետեւ եղաւ Եւրքոն եւ երետ Ա (1) գօլէնցքիյ տամղաճուն. օր պարոնին բաարեխօս լինա եւ Ա (1) գօլենցքիյ տարաւ պարոնին եւ խնդրեց զպարոնն. նա պարոնն պոշ առաւ եւ ասաց. թէ գնա խնդրէ այն կնկնէն ինչի վերայ զքեզ թողու նա վճարէ ու զաբիսն ի ձեռացն առ։ Նա ելաւ Եւրքոն եւ զայն Ճ (100) մաճրին. որն մեք խնդրեալ էաք. ետուր այս կնկանն ու զաբիսն էառ ի ձեռանց եւ այլ տվել է Դ (4) տասդա դանակ Խոսրովին. օր զայն կինն կու գալցներ։ Գիտութիւն լինի ձեր հրամանուցն Կամինից քաղաքի դատաւորաք. օր ես՝ տէր Պապ վոյթս իմ պրկառներովս եւ իմ ծերերովս այսպէս գիտեմք եւ այսպէս կու վկայեմք մեր հոգւովն որ Եւրքո երեցփոխանին տաւին եւ վճառն այսպէս է եղել։

Գրեցաւ թվ, ՌԻԳ (1574). փետր, Զ(6)»։

Յետ այս վկայական թղթին ասաց Իւրքո երեսփոխանն վասն իւր խարճին համար. որչափ առել է յորժամ ժամանակն իցէ. նա կամիմ խօսելոյ։

Եւ ընդդէմ այսմ բանին ճուաբ հայցեց Նորսէսէն։ Եւ Նորսէսն ճուաբ ետուր եւ ասաց. թէ ի մէջ այսմ բանի դատաստան եղել է ի հետ այն կնոջն. զոր ի պարունէն. այսպէս դատաստան եղաւ. զի ես երդվնայի ընդդէմ այն կնկանն եւ կինն խնյիլ չեղաւ այն դատաստանին եւ ոչ կամեցաւ բաւական առնել եւ ելաւ գնաց եւ յետոյ ես այլ էի պատրաստ բաւական առնել ընդդէմ կնկանն եւ նա չուզաց։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով Բ (2) կողմն զխօսքն եւ ի միտ էառ եւ առին իւրեանց օր մինչեւ ի գալ դատաստանն. զի վճիր հատցեն վերոյգրեալ ոմանց մէջ։

Զոր Բ (2) կողմն այլ ընդունեց։

60բ

387
1574 թ,. 13 հուլիսի—Փիլիպպ եւ Աբրահամ եղբայրների հայտարարությունը իրենց հայրենական գույքը միմեանց միջեւ հավասարապես բաժանելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկին Բ (2) համածին եղբարքն՝ Փիլիպ եւ Աբրահամն իւրեանց մէջ միաբանելով եւ բաժանելով զիւրեանց հայրենի ընչիցն հաւասար. խրեր առին. զի այլ աւելի իւրեանց մէջ բան եւ խօսք չկենայ. այլ եւ վասն պարտուց այլ հաշուեցան եւ եկեալ իւրեանց բարի կամաւն իւրեանց հրոշովն գրուեցան։

60բ

388
1574 թ,. 13 հուլիսի—Եվրքո երեցփոխանի հայտարարությունը իր պարտապան Զոխնյի որդի Գրիգորից պարտքը ստանալու եւ գրավ դրված տունն ազատելու մասին։

60բ

389
1574 թ,. 16 հուլիսի—Մոլդավացի Մետվեժիից լիազորված Սիմայի հայցն ընդդեմ տեր Պետրոսի որդի Ասվատուրի. որի մոտ հայտնաբերվելեէ նրա կովը։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի ԺԶ (16) օրն ուրբաթ։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Միխնոյ. Սարգիս եւ այլքն։

 

Եկաւ Սիմա օլախէն զՄէտվէժէյէն եւ ճանաչեց Ասվատուրին մոտն տէր Պետրոսին որդոյ Ա (1) կովմ կարմիր հնիտըյ յորդով եւ հայցեց ի նմանէ ճուաբ. թէ յու՞մմէ ունի զայն կովն Ասվատուրն. վասն զի ի յետ այս կովին Բ (2) կով այլ գողացած է՝ Ա (1) բոլովըյ սիրըյ եւ միւսն թուխ։

Եւ դատաստանն եհարց Ասվատուրէն. թէ յու՞մմէ ունիս զայն կովն։

Եւ Ասվատուրն ճուաբ ետուր. թէ ես զայս կովն < ես > գնել եմ քաղքին մէջ պազարն ի Սոքօլէն Սեմքոյէն. ուր եւ վկայքներ այլ ունիմ. որոց առջեւն գնել եմ՝ անուամբ Նիկօլ Սարիչին. Սէրհիյ. Գաբ[րուշի՞ն]. Յակոբ Թուր[աչի՞ն]. Շատպէյին թոռն եւ Յովանէսն Պրովարին։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով զճուաբն Ասվատուրին եւ ըստ սովորութեան դատաստանին օր ետուր մինչեւ Բ (2) շաբաթ. զի զսօտուշն դնէ։ Եւ զկովն զյորդովն սաչոադ առին Գ (3) գայլառէ։

61ա

390
1574 թ,. 16 հուլիսի—Խոտինցի Ղազարի հայտարարությունը հանգուցյալ Շըմկոյի պարտապան Մաշկոյի որդի Կոստային տված երաշխավորությունից հրաժարվելու մասին։

****

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Ղազարն խոթինցի եւ նեմիչ Եանն Մնիխովըյ եւ խրեր առաւ այս Լազարն. թէ Գոսդան Մաշային առել էր ողորմած հոգոյ Շըմքոյէն ԺԴ (14) կանգուն լունցքիյ չուխա՝ ԺԴ (14) կարմիրի եւ ես տէր էի վասն նորա։ Ուր այժմ ոչ կամիմ այլ ավելի այս տիրութեան ներքեւ կեալ եւ կամիմ զՔոսդան դնել ընդդէմ Եանին. զի զնա գիտասցէ այս ճանապարէս եկեալ։ Զոր Եանն այլ ընդունեց եւ ետուր գրել զխրերն Ղազարին. զի յորժամ դ[ն]իցէ զՔոսդան. նա ազատ լինի Ղազարն յայնպիսի տիրութենէն։

61ա

391
1574 թ,. 21 հուլիսի—Գասպարի որդի Զատիկի ու նրա ընկերների կողմից Գոլպուսի մարդկանցից Իվանին հասցրած մարմնական վնասվածքների նկարագրությունը։

61ա

392
1574 թ,. 21 հուլիսի—Իրեն գողացված եզ վաճառողին ներկայացնելու համար Պետրոսի որդի Յագուբին լրացուցիչ 3 օր ժամանակ տալու մասին (տես արձ. N376)։

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի ԻԳ (23). օրն ուրբաթ։ Ի Սարգիս վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն։

Որպէս Եագուպին Պետրոսին որդոյ օր տվել էին վասն այն եզին համար. զի զսօտուշն դնէր. զոր չկարաց դնել։ Եւ դարձեալ Գ (3)—ում օր էառ մինչեւ երկւոշաբթի ըստ սովորութեան դատաստանին։

61ա

393
1574 թ,. 27 հուլիսի—Էտիլի որդի Տիրատուրի խնդրանքը Սիմոնի որդի Ներսեսին վարձու տված իր խանութն ազատելու մասին։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի ԻԷ (27). օրն երեքշաբթի։ Ի Սարգիս վոյթին առջեւ եւ իւր դատաւորացն։

 

Եկաւ Տիրատուրն Էտիլին եւ խրար առաւ. թէ Նորսէսէն Սիմոնին որդոյ խանութ վարձել եմ. զոր տարին պիտի վճարուի ի յայս մերձ եկեալ Հաճակատարէն յետեւ չորեքշաբթի եւ Նորսէսն ետուր գրել եւ հայցեց. զի պարպցնէ լիւր խանութն եւ տա։ Ուր եւ Տիրատուրն խրեր առաւ։

61ա

394
1574 թ,. 29 հուլիսի—Հլուշկոյի որդի Զատիկի հայցն ընդդեմ պարտապան Կոստայի որդի Յուրկոյի՝ իր տված 1000 ֆլորին պարտքը ետ ստանալու համար։

61բ

 

 

395
1574 թ,. 29 հուլիսի—Ահրոնի որդի Խաչերեսի հայցն ընդդեմ տիկին Խաչեկոյի՝ վերջինս հանգուցեալ ամուսնու՝ Գրիգորեցի պարտքը ստանալու համար եւ դատարանի որոշումը պարտքի մարումը մինչեւ Խանեչկոյի տղաների մեծանալը հետաձգելու մասին։ (Արձանագրությունը կցված է Գրիգորեցի հայատառ ղփչաղներեն պարտամուրհակը)։

 

Հայոց թվ, ՌԻԳ (1574). յուլիսի ԻԹ (29). օրն չորեքշաբթի։ Ի Տեմեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Միխնոյ. Գ (3) Սարգիս. Գասպար. Եագուպ եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաւ Խաչէրէսն Ահրոնին եւ կոչեց զԽանեչքոն. ողորմած հոգուն Գրիգորէցին կինն. եւ գանկատ առաւ. զոր իւր այ[ր]ն՝ Գրիգորն պարտական էր նմա Ի (20) ֆլորին Ֆրանգի թիւ։ Ուր եւ զաբիսն այլ եցոյց։

Եւ Խաչեքոն ճուաբ իտուր եւ ասաց. թէ ես զիմ այրս զպարտքն ոչ գիտեմ. բայց իրքմ պարսաւութիւն չեմ իտալ այն զաբիսն եւ կու հայցեմ. զի ըստ սովորութեան դատաստանին թողիք մինչեւ տղոց ամն. զի ճուաբտու լինիցին ընդդէմ իւրեանց հօր զպարտքն. որպէս եւ գիտենան։

Եւ դատաստանն վերոյգրեալ. լսելով զհայցելն Խանեչքոյին եւ ըստ սովորութեան դատաստանին թողին մինչեւ տղոց ժամանակն։

Ուստի Բ (2) կողմն այլ ընդունեց զայսպիսի դատաստանն։

Եւ Խաչէրէսն հայցեց. զի զձեռնագիրն գրեն ի տիֆչարն վասն չկորսվելոյ եւ կամ պատառելոյ համար. զոր եւ թոյլ ետուն գրել. որ է այսպէս,

«Մէն Գրիգոր Սովունչ օղլու գամէնէցլի պօլուպսաղ թէնիմա էսիմա եաշխի էրքիմպիլայ եոլվնէ պիլինիրմէն պու մէնիմ ձեռօկռա ֆըմպիլա քէնսի ուսդումայ խայսիքի խալտըմ խորչլու Խաչէրէսքա հարաոն դրոնունց Ի (20) ֆլորին նեմիչ սանուվու տա մոնիդասըյ. հար ֆլորին Լ (30)—ար հրոշ։ Թողրու տա դային պորչ իյայսի Ի (20) ֆլորին մէն Գիրգոր դուգուն ուրմէն թոլամա ԽԱչէրէսքա Ելըլնայ Եազլովցա եարմարքինայ նախդ նեմիչ սպիտակսը պիլայ պարչադարլու խումաշդան պաշխա սոզսուզ դորասիզ։ Իյայսի զաբիսիմայ տաղընեախշի քօնուլուքմուչուն խոյտում քէնսի մոհուրումնու եազըլտըյ։

Թվ, ՌԻԲ (1574). յուլիս ԻԱ (21)։

61բ

396
1574 թ,. 29 հուլիսի—Տեր Պետրոսի որդի Գրիգորի հայտարարությունը պատասխան տալու համար պատրաստ լինելու եւ հայցվոր՝ Ռաքի որդի Գրիգորի դատարան չներկայանալու մասին։

61բ

397
1574 թ,. 29 հուլիսի—Անդրիյի կին Վարեի հայցն ընդդեմ տեր Հանուսի որդի Գրիգորի եւ պատասխան տալու համար վերջինիս 3 օր ժամանակ տալու մասին։

61բ

398
1574 թ,. 29 հուլիսի—Սարիչի որդի Նիկոլի հայտարարությունը իր կնոջ՝ Մարենկոյի զարդերը վաճառելու եւ մահվանից հետո իր ամբողջ ունեցվածքը կնոջը կտակելու մասին։

 

Հայոց թվ. ՌԻԳ (1574). յուլիսի ԻԹ (29). օրն չորեքշաբթի։ Ի Տեմաեան վոյթին առջեւն եւ իւր դատաւորացն՝ Եւրքո. Միխնոյ. Գ (3) Սարգիս. Գասպար. Զանու. Եագուպ եւ այլքն։

 

Ի յայս աւուր դատաստանին առջեւն եկաց Նիկօլն Սարիչին. լինելով ողջ ի վերայ մարմնոյ եւ մտացն. եւ ասաց իւր բարի կամաւն. թէ զայս ինչ գիտութիւն կուտամ եւ կամիմ գրելու. որչափ ինչ ծախել եմ իմ կնոջս՝ Մարենքոյին զբարութիւն։ Նախ ԻԶ (26) ֆլորին ծախեցի զապրճանն Կակոսին որդոյ. մազկաբն ծախեցի Ի (20) ֆլորին ոսկով եւ մարգրտով. ԺԵ (15) ֆլորինի մէջ գրաւկան է արծթէ գօտի Ավաքտի մօտ. ԺԶ (16) ֆլորինի մէջ մնաց մարգրտէ փողփատ Ռածիշովսքիյին մոտ. ԺԲ (12) ֆլորինի մէջ Ա (1) հալաւկանանջ ութէրֆինովըյ չուխա Պասքային մոտն։ Եւ այլ Ա (1( սոմ քր(՞) արծաթ՝ Ժ (1) ֆլորինի։

Զայսչափ պրոյգաց սուման կու գրեմ իմ բաժնին վերայ. որ է իմ հայրենի ժառանգութիւն. այսինքն տանն վերայ. զի եթէ իմ վերայ հրաման աստուծոյ կատարուի. զի մեռնիմ նայ եթէ կամիցի իմ աղբարս՝ Ագսէնդն տանն մէջ կենալու. նա այս իմ բաժինէն. որպէս դատաստանն սուչովադ արասցէ. վճառէ իմ կնոջն զայս վերոյգրեալ զսուման որչափ է եւ զմնացորդքն. որչափ մնասցէ. որպէս դատաստանն գտնու՝ յետ իմ կնոջս եւ աղբօրս այնպէս առնէ։ Եւ մինչեւ նմա վճառ չլիլի իմ կնկանն իմ բաժնէն. վասն այս վերոյգրեալ բարութեան համար. նա յիշխանութիւն յունենայ իմ կինն զիմ բաժինն ժառանգել այնպէս. որպէս ես ինքն։

61բ

399
1574 թ,. 29 հուլիսի—Էսանբեյ Փրուսքիյի հայցն ժամկետանց պարտապան Ուլուխոճայի որդի Գասպարի։

62ա

400
1574 թ,. 29 հուլիսի—Ուլուխոճայի որդի Գասպարի հայցն ընդդեմ պարտապան Հովհաննեսի՝ պարտքը տված գումարը ետ ստանալու համար։

62ա