Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃԽԳ. ՀՌՈՄԿԼԱՅԻ ՍՈՖԻ ԵՒ ԵՐԷՑ
(143 V)

Հռոմկալայի շուկային մէջնյետինք էր. եւ արուըստաւորքն շատք զբան թողեալ էին. զի յետի ժամն էր. եւ մանկայխելք երիտասարդն բանսդատարկ ասէին եւ ծիծաղէին. եւ էր անդ փերթկար միսոֆի. եւ ասէին ցնայ եւ ստիպէին. զի ծիծաղեսցի եւկանկալ արասցէ հետ իւրեանց. եւ երէց մի անդ կանկեալկար եւ ասաց երէցն ընդ սովին, թէ էր կանկալ չես աներ, որպէս նոքա. զի բնաւ ամենեւին ինք[ն] ոչ հայէր 'ինոսա. յայն ժամ ասաց սոֆին երիցուն, թէ մեր գիրքնգրեալ կայ. որ զմեծայմեծ ծառերոյն տակն ճիճին ուտէ, նայ ան ծառն չի ֆլեհիր. յետին տականց պիտի շրջի։Դարձեալ զառակն ինքն ասաց, թէ ամենայն դարտակ ծաղրեւ կանկալ մարդոյն խերին ճիճին է, որ զխէրն ուտէ, զինչ ճիճին զծառն. եւ հրամայէ աւետարայն, թէ ամէնդատարկ բանի համարս տալոց էք յաւուրն դատաստանին. եւ ասէ. վա՞յ ձեզ որ ծիծաղիք. զի սքացէք եւ լացէք. եւմարդ ծիծաղածու դեւ է Գերգեսացի եւ ամենայն գիրքզծաղրն մեղք ասեն։