Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅՀԴ. ՀԱԼԱԼ ԿԻՆ ԵՒ ՀԱՐԱՄ ԿԻՆ
(ԲԵՐԼ. 90, էջ 159)

Ի[՞] ասեն, թէ այր ոմնվաճառական հալալ կին ունէր եւ հարամ կին. եւ յորժամկամէր երթալ վաճառականութիւն, գնաց առ հարամկինն, եհարց, թէ քեզ ի՞նչ բերեմ. ասաց, թէ շատ իրքբեր, զայս իրս ու զայս. գնաց մօտ հալալ կինն, թէքեզ ի՞նչ բերեմ. ասաց, թէ մին դեկանի խելք գնէ ուբեր. գնաց այրն եւ ապա միտ էած զպատուեր հալալկնոջն. եհարց յայլ ոք, թէ կինն իմ ասաց, թէ ինձդեկանի մի խելք բեր. ասէ այրն. հալալ կին ունի՞ս. ասաց` ունիմ. ասաց` յորժամ մօտենաս քաղաքն քո, թողզբեռինս քո եւ կերպ աղքատի գնա՛ մօտ հարամ կիննքո եւ ասա՛, թէ զիս ալափեցին ճանապարհին։ Եւ արարայրն այնպէս. եւ յորժամ ետես հարամ կինն զնա, հալածեաց եւ տանէն դուրս արար. գնաց մօտ 'իհալալ կինն. եւ նա տեսեալ ասէ. մի հոգալ. թող դուբարով եկիր. եւ զգեցոյց զայրն. եւ նա միտ էած, թէայս է խելքն` զոր փորձեցի զկանանց հաւատս. ապա գնաց'ի կարուանն եւ զամենայն բեռինսն անցոյց ընդ դուռնհարամ կնոջն եւ եբեր տուն հալալ կնոջն. վասն այնասէ Սիրաք, թէ որպէս արեգակն բարձրանալով զերկիրզարդարէ, նոյնպէս կին բարի զարդարիչ է տանն իւրում։