Արմատ հաւատոյ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  

Խօսք եւ պատուէր գրոցս առ այնոսիկ որք հանդերձեալ են յապագայսն ժառանգել զսա:
Յանմատոյց լուսոյ կազմեալ են ճանապարհք իմ եւ ճառագայթարձակ հրաբորբոք ջահիւ պայծառացեալ են նրբագոյն շաւիղք իմ: Որ հաւատով եւ անթերի մտօք դիմէք առ իս` եկայք ուրախութեամբ զհետ ծագման լուսոյ իմոյ եւ տարայց զձեզ ի քաղաքն իմ սուրբ. ցնծալով խայտացէք եւ մտէք ուրախութեամբ ընդ դրունս նորա, զի ընտիր են շինուածք նորա եւ շափիւղայ են քարինք պարսպի , ի Լիբանանէ են փայտք նորա եւ արաբացի ոսկի հող նորա, եւ ի սկզբանէ ընտրեցան մանկունք նորա, մաքուր են ճանապարհք նորա, եւ Աստուծով սրբեցան շաւիղք նորա: Մաքրեա զսիրտ քո յերթալդ քո, եւ տես զփառս քաղաքին իմոյ` խորանք որ ոչ շարժեսցին ցիցք նորա եւ անկոխելի են պղծոց հրապարակք նորա: Դուստր եմ հօրն լուսոյ եւ տեսանեմ հանապազ զերեսս ծննդեան եւ բղխման նորա եւ համարձակիմ առ նա: Որք ցանկայք տեսանել զնա` բազկօք ձերօք բարձէք զիս եւ ի վերայ սրտից ձերոց կառուցէք զիս: Բարձր բարբառով ընթերցիր զիս եւ պահեա ի միտ քո զոր ուսար յինէն. ընկալ յինէն զլոյս եւ առանց երեսաց ամօթոյ մտիր առ Տէր քո եւ շրջեա համարձակ յանաչառ յահագին հրապարակս նորա: Պայծառ են քան զարեգակն եւ զլուսին ղամբարք իմ, եւ որ հետեւի ինձ` պայծառասցին միտք նորա եւ առաջի աթոռոյն տեսցէ զիս: Քան զլերինս եւ բլուրս հաստատուն է հիմն իմ եւ բարձր է քան զկամարս երկնից գլուխ իմ: Ունիմ առ իս զամենայն մարգարէս եւ զառաքեալս, եւ գումարեալ եմ առ իս զհայրապետս եւ զվարդապետս անթիւս: Եկայք առ իս մանկունք նորո[յ] Սիոնի` սիրողք Աստուծոյ եւ ցանկացողք Օրինաց նորա, եւ ուսարուք զիս առաջնորդք եւ ժողովուրդք, եւ տարայց զձեզ առ երկնաւոր Հայրն իմ. առ իս է բնակեալ Աստուած Հայր իմ քաղաք հանգստեան Հոգւոյ եւ Որդւոյ նորա. կարմրագոյն է ծաղիկն եւ անճառելի է հոտ նորա: Ընկալ զիս ի հաւատս սրտի քո եւ յուսովք քովք բարձ զիս, քաղցր եմ ի քիմս հոգւոյ քո եւ պարարտ է համ իմ ի ծամելիս քո` թէ կարողանաս հաւատով ճաշակել զիս: Բանալի եմ սրտի քո, որդեակ իմ, եւ ի բազումս բաւէ զօրութիւն իմ: Բայց դու հերձուածողաց մի շնորհեր զիս, զի թերահաւատից հակառակ եմ ես. շատ ողբաս` թէ տաս զիս, զի աղբով ծածկեսցեն զանգին մարգարիտս իմ: Որդեակ, հաւատարիմ արանց պարգեւեա զիս եւ տգէտ որ խնդրէ` մի արգելուր զիս եւ փոխանակ իմ գրաւական ընկալ զուղիղ հաւատս նոցա: Տես, որդեակ, մի մոռանար զսէր իմ, այլ շրթամբք քովք սիրով միշտ համբուրեա զիս, եւ ի սենեակս մտաց քոց բնակեցո զիս, ճարտասան եւ ուղղադաւան իմաստնոց շնորհեա զիս որք կարող են պախարակել զհերձուածողսն ի ձեռն ճշմարիտ լուսոյ իմոյ:

Պատասխանի ժառագողնացն:
Վայ ինձ, թէ ձրի կամ ընդ վայր ի տգէտս եւ ի թերահաւատս տամ զքեզ, հաւատ եւ յոյս իմ. այլ հետ ելիցին իմոց յուղղափառ եկեղեցւոյ Հայաստանեաց, պսակ շնորհաց թողից զքեզ: Բայց որչափ եմ մարմնով յաշխարհի հաւատովս ի հոգիս եւ ի միտս ծրարեալ պահեմ զքեզ նարդոս, կինամոն, քրքում եւ [ս] տաշխ իմ. իսկ ի բաժանիլ հոգւոյս ի մարմնոյս` անհնար է ինձ որոշիլ եւ կամ հեռանալ ի քէն, քանզի լոյս գիտութեան քո եւ անճառ շնորհք քո հաւատով եւ յուսով անխզելի կապեալ եւ միացեալ է ի հոգի եւ ի միտս իմ, եւ ընդ մարմնոյս կապեալ ի գուբ գերեզմանիս իջուցանեմ զքեզ, զի պահեսցես գերազանց եւ յստակ լուսով զհողացեալ մարմինս իմ. իսկ յօրն ահագին եւ յատեանն սարսափելի առաջի անաչառ դատաւորին դու պսակեսցես ոսկեճաճանչ եւ արեգակնափայլ լուսով քով զգլուխ իմ, ամէն: