Աշխարհացոյց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ընդարձակուած խմբագրութիւն

, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ղ, Ճ, Մ, Փ, Պ, Ս, Ն)

Եւ բերդն Կապուտ, որ կոչի Արտագերէից (ԲԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ). անդ է եւ Կեչրոր քաղաքն եւ Ծառաքարի վիմափոր վանքն, ուր կայ գերեզման Կեչառացի Խաչատուր վարդապետին, եւ Բասեն գաւառն սահմանակից է նմին:

Բագուան աւանն Բագրանայ բերդն է ի վերայ Ախուրան գետոյն, զոր Երուանդ շինեաց եւ անդ փոխեաց զաթոռ Հայոց թագաւորացն, եւ զեղբայրն իւր զԵրուազ քուրմ կացոյց կռոցն: (ԲԹԺԻԾՂՃ):

Աւանն գիւղաքաղաք ասի:

Արագածոտն Նգատունն է, ուր կան սուրբ ուխտքն Թեղենիս եւ Եղիպատրուշ, եւ մեծասքանչ լեառն Արագած, որ ի ստորոտէն մինչեւ ի կատար լերինն աւուր ու կէս ճանապարհ է (ԶԷԸԼՄՓՍՆ) եւ գլուխ նորա ի Դ (4) բաժանի (ԸԼՓՊՍՆ). լերինք մեծամեծք եւ ի մէջ նոցա գոգ հովտաձեւ հարթայատակ. եւ չորեսին ծայրք լերանցն հանդէպ միմեանց խաչանման: Ասեն թէ օրհնեալ եւ օծեալ է նշանն տէրունական շնորհաբաշխ աջովն սուրբ Լուսաւորչին լերինքն այն ի փառս խաչելոյն Քրիստոսի: Եւ է ի մէջ հովտին քարածերպ այր մեծ. ի նմին այրի շինեալ տաճար փոքրիկ խորան եւ կախեալ կանթեղս առանց չուանի եւ փոխանակ ջրոյ արտասուք լցեալ եւ հրով երկնային վառեալ եւ է (ԶԷԸԼՄՓՊՍՆ) մինչեւ ցայսօր անշիջանելի (ԸԼՓՊՍՆ) եւ մնայ (ԶԷՄ) մինչեւ ի գալուստն Քրիստոսի (ԶԷԸԼՄՓՍՆ) ի դատաստան (ԸԼՓՊՍՆ). որ եւ բազմաց արժանաւորացն տեսեալք են եւ տեսանեն զհրաշքն զայն ի փառս Քրիստոսի: Եւ յանդիման յարեւելս կոյս է լեառն Արայի, ուր սպան շռայլն Շամիրամ զԱրայն գեղեցիկ (ԶԷԸԼՄՓՍՆ):

Եւ ի միւս կողմանէ երկիրն Կարբոյ, ուր կան սուրբ ուխտքն Սաղմոսավանք, եւ սուրբ անապատն Հրեշտակաբնակ (ԶԷԸԼՄՊՓՍՆ), ուր կայ սուրբ նշանն Արագածոյ, եւ Օձահալած սուրբ Նշանն (ԶԷԸԺԻԼԿՀՂՃՄՊՓՍՆ), որ ունի մասն ի Կենաց Փայտէն արիւնաներկ, եւ առնէ նշանս մեծամեծս ի յօձահարս եւ յամենայն պատահարս, եւ աստուածընկալ սուրբ Նշանն (ԶԷԸԼՊՓՍՆ), Գռուզ սուրբ Նշանն (ԸԼԿՀՂ), Տէրունական սուրբ Նշանն (ԸԼԿՀՓՄՍՆ), եւ սուրբ Յակոբայ Մծբնայ հայրապետի աջն (ԶԷԸԼԿՀՂՄՓՍՆ), եւ սուրբ Յակոբայ Տեառնեղբօր մատն, եւ գերեզմանն Ականատես սուրբ վարդապետին (ԶԷԸԼԿՀՂՊՄՓՍՆ) Գրիգորի () (ԶԷԸԼՊՄՓՍՆ), որ ձեռակերտ է մեծ կաթուղիկէն եւ բոլոր շինուածքն ամենայն, բաց յանապետէն. որ աղօթիւք եւ հայցմամբ նորին ակներեւ ամենեցուն իջանէ լոյսն զգալի ի վերայ կաթուղիկէին (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) ի փառս եւ (ԶԷ) ի պարծանս խաչին (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ):

Այլ եւ սուրբ ուխտն (Ժ) Յոհանավանք, ուր կայ նշխարք սուրբ Կարապետին եւ (Ժ) վարշամակն Քրիստոսի, եւ սուրբ բեւեռն աջոյ ձեռին, եւ սուրբ աջն նախավկային (ԶԷԼԿՀՂՄՊՓՍՆ), եւ Բ (2) կողքն սուրբ Կարապետին (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ), եւ Տեղերու վանքն ուր կայ լրջակապուտակ սուրբ նշանն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ), եւ Կոշայ վանքն ուր գերեզմանն է Պետրոս Ականատես () սուրբ վարդապետին, եւ ի Կոշ կայ սուրբ գերեզմանքն Յուսկան եւ Դանիէլի` թոռանցն սուրբ Լուսաւորչին: Այլ եւ Խաչի վանքն: Այլ եւ ի գիւղն Մուղնի սուրբն Գէորգ, ուր կայ ծնօտն (ԶԷԸԼԿՀՂՊՓՍՆ) եւ գաղտն (ԸԼԿՀՂՊՓՍՆ) եւ ականջն եւ արիւնն սրբոյն Գէորգայ զօրավարին, եւ այլ բազում վանորայք (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ):

Իսկ ի հիւսիսոյ կողմանէ Արագածայ է երկիրն Շիրակայ, յորում է մայրաքաղաքն Անի` աթոռ Բագրատունեաց թագաւորացն:

Ձորոյ գետն () Անի է եւ Շիրակ գաւառն, ուր կան սուրբ ուխտ (ք)ն Հոռոմոսի եւ Մարմարաշէն եւ Դպրավանքն եւ Հառիճայ, եւ այլ(ք) բազումք:

Եւ Կարս քաղաքն Անի է (ԶԷԸԼԿՀՄՓ):

Վանանդայ Կարուց էր Ղեւոնդ վարդապետն:

Գողթան Վանանդն որիշ է:

Եւ ի դաշտն արարատեան է սուրբ Էջմիածինն, որ է Վաղարշապատ քաղաքն` աթոռ թագաւորացն Հայոց Մեծաց: Եւ Դվին քաղաք նման նմին: Եւ Արտաշատ քաղաքն, ուր կայ (ԹԺԻԾՃՂ) Խորվիրապն, որ է տեղիք չարչարանաց(ն) սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, որ եկաց (Ժ)ի մէջ օձիցն ԺԳ (13) ամ, եւ յետոյ բերաւ մարմինն բոլոր ձեռամբ Գրիգորի Մագիստրոսի () ի Կոստանդնուպօլսէ եւ եդաւ ի վիրապին (ԶԷԸԼԽԿՀՄՊՓՍՆ) ի ներքոյ չորից սեանց եկեղեցւոյն (ԶԷԸԼՄՊՓՍՆ), եւ ի բերան վիրապին հանգուցեալ (ք) կամ Բ (2) շիրիմ (ԶԷԽԿՀՂՄՊՓՍՆ) մեծամեծք եւ (ԶԷՄ) մեծահռչակ եւ եռամեծին տիեզերալոյս վարդապետին Վարդանայ եւ Ներսէսի Շինօղի (ԶԷԽԿՀՂՄՊՓՍՆ). եւ գլուխն եդաւ ի գզրոցի յատակս վիրապին ի ներքոյ սրբոյ սեղանոյն ի պէտս բժշկութեան. բայց միայն Ա (1) ծնօտն տարեալ եղեւ ի Գանձասար ի խնդրոյ Ջիհաշիրային (), որ էր աներ Մագիստրոսին: Դարձեալ կայ այլ նշխարս պատուական(ս) Դաւթի Դվնեցւոյն (ԶԷԸԼՄՊՓՍՆ) եւ Յիզտիբուզտի զինուորացն (ԶԷԸԼԽԿՀՂՊՓՍՆ) նշխարքն այլ անդ կան (ԽԿՀՂ):

Իսկ ի կողմն Գառնոյ Դարունից մեծ (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) եկեղեցին է, որ է Հայոց Թառ (), ուր կայ կենդանագիր պատկերն () փրկչական, եւ սուրբ աջն Թադէոսի առաքելոյն (ԶԷԸԼԽԿՀՄՊՓՍՆ), եւ ճկոյթն սուրբ Կարապետին (ԶԷԸԼԽԿՀՄՊՓՍՆ), եւ Այրի վանքն, ուր կայ գեղարդն սուրբ (ԸՄ) աստուածամուխ` ներկեալ արեամբ(ն) կենարարին, եւ տախտակն սուրբ տապանին Նոյայ նահապետին (ԶԷԸԼԽԿՀՂՄՊՓՍՆ) եւ նա է տուն հաւատոյ Հայաստանեայցս` հաստատեալ ի սուրբ Լուսաւորչէն: Եւ Աղջոց վանք, ուր կայ սուրբ աջն Ստեփանոս քահանային եւ սուրբ աջն Արիստակէսի` որդւոյն Գրիգորի սուրբ Լուսաւորչին (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ): Անդ կայ եւ բազում վանորայք (ԶԷԸԺԻԼԿՀՄՊՍՓՆ):

Եւ մայրաքաղաքն Գառնի, ուր կայ գերեզմանն Գէորգայ հայրապետին (ԶէԸԼԽԿՂՄՊՓՍՆ) եւ Մաշտոց վարդապետին (ԶԷԸԼԿՀՄՓՍՆ), եւ (Ն) գեղեցկաշէն եւ զարմանալի թախտն Տրդատայ (ԶԷԸԼԽԿՀՂՄՊՓՍՆ):

Կոտայք Երեւան քաղաքն է իւր վիճակովն, եւ Ձագավանքն անդ է, ուր կայ Գետարգել սուրբ Նշանն, եւ կայ (ԸԼՊՍՆ) Կիւրեանց (Դատեան) սուրբ Սարգիսն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) եւ սուրբ Կիրակոսի աջն (ԶԷԸԼԿՀՂՊՓՍՆ):

Եւ ունի Այրարատ գետս Գ(3) (ԶԷԸԻԼՓՍՆ): Քասախ գետ (ԺԻԿՀՂՃ) Կարբոյ ջուրն է: Հուրաստան գետ Բջնոյ ջուրն է: Ազատ գետ Գառնոյ ջուրն է: Ախուրան գետ Անու ջուրն է (Ղ):

Վայոյ Ձոր Եղեգեց ձորն է, ուր կայ Կենսաբեր սուրբ Նշանն եւ Հերմոնի վանքն. եւ անդ կայ նշխարք Սիւնեաց տէր Ստեփաննոսին ի Թանահատի վանքն:

Եւ Գալու ձոր, ուր աթոռն է եւ վարժարան սուրբ վարդապետացն մերոց:

Գողթան գաւառն Ագուլիսն է Ջուղայովն:

Ատրպատական եւ Գանձակ շահաստան Թաւրէզ է: Զառաջինն շինեաց զնա (ԶԷԸԺԻԼԿՀՂՃՄՊՓՍՆ) Խոսրով` հայրն Տրդատայ, եւ անդ նստեալ առնոյր զվրէժ արեանն - որդւոյ իւրոյ (ԶԷ) - Արտաւանայ եղբօրորդւոյ իւրոյ (ԸԹԺԻԼԾԿՀՂՃՍ), զոր եսպան Արտաշիր (ԸԹԺԻԾՂՃ) որդին Սասանայ, եւ Ժ. (10) ամ աւերեաց զտունն Պարսից, եւ կոչեաց զանուն քաղաքին Դա վրէժ: Յետոյ Հուլաւու խանն շինեաց եւ (ԶԷՄ) նորոգեաց, վասն որոյ Հուլաւու թախտ կոչի այժմ (ԶԷԸԺԻԼԿՀՂՃՊՓՍՆ):

Խրամ քաղաք Շամբի ձորն է, ուր կայ նախավկայ սուրբ Ստեփաննոսն:

Հեր եւ Զարեւանդ գաւառն Խոյ է:

Արտազ գաւառն (ԶԷ) Մակու է, ուր կայ սուրբ առաքեալն Թադէոս:

Հացունեաց դաշտն մօտ է Նախչուան քաղաքին, ուր Սիւնեաց տիկինն շինեաց վանք, եւ անդ եդ զմասն ի Կենաց փայտէն, զոր էառ ի Հերակլայ յորժամ ազատեաց զխաչն ի գերութենէն Պարսից, եւ տարաւ ի Թավրիզու յԸստամպօլ: Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի, եւ Նոյեմզարայ` ի Մարանդ:

Աղբակ եւ Սալմաստ յերի կալով դոցա, ուր կայ նշխարքն սուրբ առաքելոյն Բարդուղիմէոսի:

Եւ ի յՈրմի քաղաք` Յուդա Յակոբեան:

Իսկ ի հիւսիսոյ կողմն Հաշթարխանն Չանկզ ղանի աթոռն է հիւսիսական ազգին, եւ գայ հասանէ մինչեւ ի լեառն Կովկաս, ուստի ելին ազգն Թաթարաց:

Հոգթաղա խանն որդի է Չանկզ ղանին, որ եկն նստաւ ի յԱլանք, եւ զԳ (3) որդիսն առաքեաց ի վերայ Գ (3) բաժին աշխարհիս: ԶՄանկու ղանն առաքելոց (ԹԾՂՃ) ի վերայ Խորասանայ, զԱրղուն ղանն` ի վերայ Հոռոմոց, զՀուլաւու ղանն ի վերայ Հայոց եւ Վրաց եւ Բաբելացւոց, եւ առին զբոլոր աշխարհս:

Վրկանի աշխարհն Գրիմն է, ձգի մինչեւ ի Կասբից ծովն եւ ապա դաշտն Գագայ, ուր կայ սուրբ Սարգիսն, եւ Մշկայ վանքն եւ Մակարայ վանք, եւ բերդն Կայեն եւ Կայծոն (ԹԺԻԾԿՀՂՃ) եւ են (ԶԷԸԼՊ) ի վերայ Սաւորդաց Ձորոյ գետին է (ԶԷԸԼԿՀՄՓ) շինեալ հոյակապ եւ հռչակաւոր սուրբ ուխտ(ք)ն Հաղբատ եւ Սանահին, զոր շինեաց Խոսրովանուշ թագուհին` կինն Աշոտոյ Ողորմածին ի ՆԺ 410 թվին:

Տաշրացւոց գաւառն Բամպկի ձորն է, ուր կայ սուրբ ուխտն Որդաձորու սուրբ Նշանն:

Տաշիր Լօռի է, ուր կայ Քոբարն, եւ Հոռոմայրի սուրբ Նշանն, եւ Յոհան Օձնեցոյ () գերեզմանն սքանչելագործ սուրբ (ԸԹԼԾԿՀՂՃՊՓՍՆ) հայրապետին (ԶԷԸԹԼԾԿՀՂՃՄՊՓՍՆ), որ եհան ի վերին աշխարհէս զազգն Հոռոմոց հրամանաւ գոռոզին (Ի) Օմար (ԸԹԾԺՂՃ) սուլտանին, զի ի խանգարմանէն Եզրի, որ հաւանեցաւ Հերակլի, այն որ ազատեաց զխաչն, որ Զ (6) ամ գերի եկաց ի Թաւրէզ, եւ Զ (6) կաթողիկոս ՁԴ (84) տարի Քաղկեդոնի դաւանութեամբն նստան յաթոռ սուրբ Լուսաւորչին մինչ(եւ) ի Յոհան Օձնեցին, որ երկրորդ լուսաւորիչ եղեւ եւ սրբեաց զազգս Հայոց ի յերկաբնակաց դաւանութենէն (ԶԷԸԹԼԾԿՀՃՄՊՓՍՆ), եւ արար ժողով ի Մանծկերտ, եւ կարգեաց զԴ. (4) աւագ տօնս, եւ ասաց «Մեղաք յամենայնիեն ի տօնի Դաւթի մարգարէին:

Խորխոռունիք Խոշոռնի է իւր վիճակովն:

Փայտակարան Տփխիս է: Վարդանակերտ Տփխեց վիճակն է:

Ափխազ Մազքթաց աշխարհն է. եզր(ն) է Վրաց աշխարհին:

Մծխիթա պատրիարգարանն է Վրաց:

Սամցխէ Ախլցխա է:

Իշխանաց երկիրն է օծեալ խաչն սուրբ հայրապետին Ներսէսի, որ այժմ Աճարա կոչի:

Տայոց գաւառն ի Վիրս է:

Իսպէր գաւառն սահմանակից է Տայոց, եւ այլ բազումք (ԸԹԺԻԼԾԿՀՂՃՊՓՍՆ):

Կարնոյ քաղաքն Արզրում է, որ կոչի Թէոդուպօլիս, զոր պարսպեաց թագաւորն փոքր Թէոդոս, եւ էին վերակացուք գործոցն Մովսէս Քերթողն եւ Դաւիթ Անյաղթն:

Աղիովիտ եւ Քաջբերունի Արճէշ է, ուր կան սուրբ ուխտքն Մեծոփ, եւ Արծուաբեր, եւ Ուռընկարու սուրբ Նշանն ամենազօր:

Բագրեւանդ գաւառն Մանծկերտովն Վաղարշակերտ կոչի եւ Ապահունիք: Անդ գնաց ընդ առաջ սուրբ Լուսաւորչին թագաւորն Տրդատ մինչ(եւ) ի գիւղաքաղաքն Բագրեւան առ ափն Եփրատ գետոյն ի ստորոտ Նպատ լերինն, եւ անդ մկրտեաց զթագաւորն զօրօք(ն) իւրովք:

Առբերան եւ Տարբերունի Բերկրի է, ուր կայ սուրբ ուխտն տէր Յուսկայ որդւոյն:

Վասպուրական Վան է, ուր կան սուրբ ուխտքն Վարագայ. անդ կայ սուրբ Նշանն, զոր եբեր Հռիփսիմէ կոյսն, եւ սուրբ Նշանն Գետադարձ, զոր բերին որդիքն Սենեքարիմայ ընդ սուրբ մարմնոյն Պետրոս կաթուղիկոսին եւ անդ հանգուցին (ԶԷԸԼԿՀՊՄՓՍՆ), եւ Ձորապատ, որ է Սալնապատ:

Գաւառք են Վասպուրականի ԼԶ:

Ըռըշտունիք Ոստան է, Տոսպ Անձեւացիք Քարպահ է (ԹԺԾՂՃ) ուր կայ սուրբ ուխտն Հոգ(ւ)ոց վանք, ուր կենդանագիր պատկերն է տիրամայր (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) սուրբ Աստուածածնին, զոր եբեր սուրբ առաքեալն Բարդուղիմէոս, եւ անդ է գերեզմանն (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) Տրդատայ թագաւորին եւ Աշխէն տիկնոջ եւ Խոսրովիդխտոյն, եւ կոչի սա Հաշտէն գաւառ, ուստի ելանէ գետն Տիգրիս, որ Դգլաթ կոչի: Եւ Անձեւացեաց եպիսկոպոսն էր մեծն Խոսրով` հայրն Գրիգորի Նարեկացւոյն:

Տրպատունիք, Երուանդունիք, Մարդաստան, Սեւան, Ակէ (Ղ) Նուան, Արտազ, Աղբակ Մեծ եւ Փոքր, այսոքիկ ամենեքեան Վասպուրական կոչին:

Եւ յԸռշտունեաց գաւառին կան սուրբ ուխտքն Նարեկ, սուրբ Յակոբ, սուրբ Վարդան, սուրբ Թումա (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ), Անձղնապատ, Նկարէն (ԸԼԿՀՊՓՍՆ), եւ ի սուրբ Թումայի վանքն կայ մարմին սուրբ առաքելոյն Թումայի, զոր բերին ի Հնդկաց (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ):

Եւ Աղթամար կղզի(ն) ի մէջ ծովուն (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ), ուր կայ սուրբ ուխտն (ՊՍՆ) Խաչն հրաշազարդ, զոր շինեաց Գագիկ թագաւորն Արծրունեաց:

Աղձնիս առ Տիգրիս գետով կայ:

Կորդուաց լեառն Կորճէից լեառն է, որ այժմ Կորճէք ասի անուն աշխարհին այնմիկ (ԶԷԸԹԼԾԿՀՂՃՄՊՓՍՆ):

Մոկաց գաւառն է իշխանանիստ, ուր կան բազում վանորայք: Նախ Ամենափրկիչն, ուր կայ գերեզման (ԶԷԸԻԼԿՀՄՊՓՍՆ) թագաւորին (ԸԻԼԿՀՂՄՊՓՍՆ) մոգուց Գասպարայ, եւ սուրբ Վարդանայ, եւ սուրբ Կանանց վանքն, որ այժմ ասի սուրբ Խաչ (ԶԷԸԻԼԿՀՄՂՊՓՍՆ), ուստի էր Անանիա կաթուղիկոսն Մոկացի:

Բզնունիք Արծկէ է, Խլաթ, Բաղէշ եւ Հիզան: Այս Դ. (4) քաղաքս իւրեանց երկրովն (ԶԷԸԹԼԾԿՀՂՃՄՊՓՍՆ) Բզնունիք կոչին: Եւ ի յԱրծկէ կայ սուրբ ուխտն Սքանչելագործ, անդ է եւ սուրբ ուխտն (ԸԹԺԼԿՀՂՃՓՍՆ) Երաշխաւոր, եւ այժմ աւերակ է (ԹԻԾՂՃ): Եւ ի Խլաթ Մատնէվանքն (ԶԷԸԹԻԼԿՀՂՃՄՓՍՆ), եւ Դեղուաց սուրբ Յովհաննէսն, ուր կայ գօտին մաշկեղէն սուրբ Կարապետին եւ սուրբ Խաչն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) քարէ (ԸԼԿՀՂՓՍՆ) օծեալ ձեռամբ սուրբ Լուսաւորչին (ԶԷԸԼԿՀՂՄՊՍՓՆ): Եւ ի Հիզան կայ սուրբ Խաչն եւ Գամաղիէլ եւ Բարիձոր (ԸԹԺԻԼԾԿՀՂՃՊՓՍՆ):

Տարօն Մուշ է, ուր կայ սուրբ ուխտն (ԶԷԹԽԿՀՂՃՄՊՓՍՆ) Մշու (ԶԷԸԹԺԼԽԿՀՂՃՄՊՓՍՆ) սուրբ Կարապետն (ԸԹԺԼՓԾԿՀՂՃՊՓՍՆ). եւ կայ անդ նշխարք սուրբ Կարապետին եւ (ԶԷԸԹԺԼԽԹԿՀՃՄՓՍՆ) Աթանագինէ եպիսկոպոսին, եւ Է. (7) խոտաճարակացն եւ Բ. (2) ճգնաւորացն Անտոնի եւ Կրօնիդեայ, եւ կոչի Իննակնեայ վանք վասն ինն ականցն աղբերաց, որք բղխեն (ԶԷՄ) քաղցրահամ, եւ կոչի Գլակայ վանք վասն առաջնորդի հօր վանացն: Եւ զառաջին պատարագն անդ արար սուրբ Գրիգոր (ԹԻԽԾՂՃ) Լուսաւորիչն, եւ Ղազարու վանքն Մշու (ԹԺԻԾՂՃՊ) սուրբ Առաքեալն է, ուր կայ ձախ աջն Պետրոսի եւ Պօղոսի, զոր եբեր Լուսաւորիչն Գրիգոր (Ղ), եւ այլ բազում սրբութիւնք: Եւ Եղրդոտի վանքն, որ է սուրբ Յովհաննէսն, ուր կայ ի նշխարացն սուրբն Կարապետին, եւ շիշ իւղոյն զոր եբեր սուրբ առաքեալն Թադէոս եւ անդ պահեաց, զոր յետոյ (Ի) եգիտ սուրբ Լուսաւորիչն:

Վանդիրն սուրբ Աղբերիկն է, ուր կայ օծեալ խաչն ի տեառնեղբօրմէն Յակոբայ ի գաւառին Խութայ, եւ անդ է սուրբ բեւեռն Քրիստոսի ներկեալ արեամբն Քրիստոսի (ԶԷԸԼԽԿՀՂՄՊՓՍՆ):

Արծրունիք Սասուն է, զոր շինեաց Սանասար` որդին Սենեքարիմայ, որ փախուցեալ ի Նինուէէ վասն սպանման հօրն, եկն առ թագաւորն Հայոց:

Կոգովիտ եւ Մանանխու ձորն ի Սասուն է, որ այժմ ասի Հզու (Ժ), եւ անդ է ճկոյթն սուրբ առաքելոյն Պետրոսի:

Ծոփաց գաւառն Մեծկերտ է եւ Չմշկածակ:

Տիգրանակերտ Համիթ է, զոր պարսպեաց Տիգրան թագաւորն Հայոց, յորժամ եսպան զԱժդահակ Մարաց թագաւորն, եւ զքոյրն իւր զՏիգրանուհի, որ կին էր Աժդահակայ, էած անդ, եւ վասն քւերն շինեաց զքաղաքն, եւ յետոյ նորոգեցաւ ի Մեծէն Թէոդոսէ:

Ի լերանց Սասնոյ մինչեւ ի Մելտինոյ Հայոց, որ է Մալաթիա, այս ամենայն միջոցս Միջագետ ասի, զի ի մէջ Եփրատայ է եւ Տիգրիս գետոյ: (Ղ)

Եդեսիա Ուրհա է, ուր բերաւ անձեռագործ պատկերն Յիսուսի (Ժ) որ ի սուրբ դաստառակին:

Աւսիդ Թուլկուրան է, ուստի էր մեծն Յոբ (Ժ), եւ Բերիա Հալապ է: Իսկ միւս կողմն է (ԸԹԻԼԾԿՀՂՃՊՓՍՆ) Մանդակունի յերի կալով Տարօնոյ:

Խորձունք Կեղի է:

Եկեղեաց գաւառն եւ Դարանաղեաց Եզնկան է եւ Կամախ (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ), որք միասահմանք են (ԶԷԸԼԿՀՄՓՍՆ), ուր կայ ի մէջ երկուցն (ԶԷԸԻԼԿՀՄՊՓՍՆ) գերեզման սուրբ Գրիգորի (Ի) Լուսաւորչին ի լեառն Սեպուհ (ԶԷԸԼԿՀՓՍՆ). եւ որդւոցն եւ թոռանցն նորին (ԹԺԻԾՃ) ի Թորդան կան (ԸԼԿՀՊՓՍՆ) հանգուցեալ առ ստորոտով (ԶԷԸԼԿՀՊՓՍՆ) լեառն (ԶԷ) Սեպուհոյ. Արիստակիկիսին եւ Մեծին (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) Ներսէսի հայրապետին (ԹԺԻԾՃՊ) ի Թիլն աւանի: Եւ յաստուածաբնակ լեառն Սեպուհ, ուր հանգեաւ սուրբ Լուսաւորիչն. եւ անդ կայ Հաւհալունի կայծէ (Ի) թուրն Տրդատայ, զոր ետ նմա Կոստանդիանոս թագաւորն, եւ յորժամ խնդիր արար թագաւորն Տրդատ սուրբ (ԶԷ) Լուսաւորչին եւ գնացեալ եգիտ զնա (ԹԺԻԾԿՀՂՃ) ի լեառն Սեպուհ, եւ նա ասաց նմա զջնջումն ազգին Արշակունեաց, եւ առեալ զթուրն օծեաց որպէս զխաչ եւ եդ ի յօդն բանիւն Աստուծոյ, եւ ասաց թէ Յելանելն արիական ազգին Ֆրանկաց (ԶԷԸԼՊՓՍՆ) երեւի նշանս այս, զոր առեալ շրջեցուցանեն ընդ ինքեանս, եւ ինքն անդ վերափոխեցաւ առ Աստուած:

Անդ է եւ վանքն Սերովբէից, զոր առաքեաց Աստուած զսերովբէն առ հողեղէն քերովբէն յանդնդախոր ձորն. որ եդեալ էր ի մտի երթալ յԵրուսաղէմ ի վերայ ծնկաց (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) իւրոց (ԶԷ) որ արգելաւ ի կիզանօղ սերովբէիցն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ). զոր յետոյ Պլուզ վարդապետն Յոհաննէս շրջեցաւ ի տեղիսն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) եւ ել ի գլուխ լերինն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ), զոր այժմ Գոհանամ ասեն Սեպուհոյ ծայրին եւ (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) ետես զգալի աչօք (ԶԷԸԼԿՀՄՂՊՓՍՆ) զնշանն զայն, եւ համբուրեաց (ԶԷԸԹԼԿՀՂՄՊՓՍՆ) եւ ասաց զԼուսաւորչի «Անձինքեն եւ զ«Լերինքն ի վերայ նորա ըստ այնմ Զէն արքայական սպանմանն գործի կենաց արքային ի կեանսե(): Եւ մերձ նորա կայ հռչակաւոր (ԶԷԸԼԿՀՂՄՓՍՆ) սուրբ ուխտն Աւագ (ԸԼԿՀՂՊՓՍՆ) վանքն (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) զոր հիմնարկեալ է առաքեալն Թադէոս (ԶԷԸԼԿՀՂՄՊՓՍՆ) եւ կայ ի (ՊՍՆ) յետ նորա ժառանգ որդին (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ) իւր` (ԸԼԿՀՊՓՍՆ) գտօղն կորուսեալ հօտիս` շինեաց յանուն սուրբ (ԶԷԸԼԿՀՊՓՍՆ) առաքելոյն (ԸԼԿՀՊՓՍՆ) Թադէոսի (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ), եւ կայ ի նշխարաց նորա անդ (ԶԷԼՓՍՆ) զարմանաշէն Դեղաթափն (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ), եւ այլ բազում վանորայք շուրջ զսահմանաւ նոցա (ԶԷԸԼԿՀՄՊՓՍՆ):

Աթախ եւ Հենի, Դերջան եւ Բալու, ուր զգիրն եգիտ Մեսրոպ վարդապետն: Այսոքիկ Արշամունիք կոչին:

Ի Կամախ է անառիկ բերդն, ուր պահեաց Օտայ իշխանն (ԶԷԸԹԼԾԿՀՄ) դաստիարակն Տրդատայ եւ Խոսրովիդխտոյ` զՏրդատ եւ զքոյրն իւր եւ զգանձս եւ զկուռսն թագաւորացն (ԹԺԾ) Արշակունեաց յահէ Արտաշիրի որդոյ Սասանայ, եւ ի գալն Տրդատայ թագաւորին փառօք ելանէր ընդ առաջ նորա:

Եւ գետն Եփրատ յԵկեղեաց գաւառին է (ՁՁ), այլ այս է ճշմարիտ Եփրատ որ (ՁՁ բաց ի Ղ) մի ակն յԱրզրում է եւ երկրորդ ակն ի յԱրճէշ (Ղ) - ի սուրբ Ոսկեանցն լեռնէն (Ի) ելանէ եւ անցանէ ընդ Տարօն եւ գնայ անցանէ (Ղ) ընդ Ասորեստան, ընդ Հոռոմոց եւ Պարսից սինօռն (Ղ):

Սբաստիա Սեւաստ է, ուր կան սուրբ Քառասունքն եւ Վլասիոսի եպիսկոպոսի գերեզմանն (Մ) եւ գետն Ալիս: Անդ է եւ մարմին Պետրոսի Գետադարձին ի Սուրբ Նշանի վանքն, զոր շինեաց թագաւորն Սենեքերիմ, եւ Հրեշտակապետ, եւ այլ բազում վանորայք կան ի Սեբաստիա (Ղ):

Մաժակ քաղաքն եւ Կապադովկիա եւ Գամրաց Տունն Բարսեղ Կեսարացոյ քաղաքն է, որ ասի Կեսարիա (ԶԷԸԹԺԻԼՃՊ), ուստի էին սուրբն Գէորգ եւ սուրբն Սարգիս նահատակքն քաջք (ԶԷ) Քրիստոսի (ԸԹԺԼԾԿՀՂՃՊ), եւ սա կոչի Առաջին Հայք: Եզընկան Կամախովն եւ իւր վիճակովն մինչեւ ի Մուշ երթայ (Ի) Երկրորդ Հայք: Եւ Մուշ Աղթամարայ ծովի բոլորովն` Երրորդ Հայք (ԸԺԻԼԿՀՊՓՍՆ) (): Եւ Հաշտէն գաւառովն (ԷԸԹԻԼԿՀՃՊՓՍՆ) Մոկս Հիզանովն մինչեւ Համիթ (ԷԹԺԻԼԿՀՃՊՍՆ)` Չորրորդ Հայք, եւ Այրարատ` Մեծ Հայք: Զայս Վաղարշակ առաջին թագաւորն Արշակունեաց այսպէս բաժանեաց, զի ի գալն Թադէոսի առաքելոյն զԹէոփիլոս աշակերտն իւր եպիսկոպոս ձեռնադրեաց Առաջին Հայոց, եւ վասն այս պատճառիս անդ գնաց Լուսաւորիչն եւ էառ ձեռնադրութիւն ի Ղեւոնդիէ (Ղ) իբր յիւրմէ առաքելոյ եւ այնպէս առնէին Հայք մինչեւ ի ժողովն Քաղկեդոնի (ՁՁ բաց ի ԸԼ): Այս այն Թէոփիլոսն է, որ ի Ղուկաս աւետարանչէն խնդրեաց զԱւետարանն եւ զԳործս Առաքելոցն, եւ նա ելից զհայցուածս նորա եւ գրեաց զԱւետարանն եւ զԳործս (ՁՁ բաց ի ԺՊ) որպէս ասէ գիրն (ՊՓՍՆ). «Կարգաւ գրել քեզ, քաջդ Թէոփիլէե, եւ անտի եբեր Լուսաւորիչն Հայոց (Ը) զնշխարս սուրբ Կարապետին եւ զԱթանագինէ եպիսկոպոսին (ԷԸԹԺԻԾԿՀՂՃՓՍՆ), եւ հանգոյց ի Տարօն. պարգեւեալ նմա ի Ղեւոնդիէ պատրիարգէն եւ Բ. (2) ճգնաւորքն` Անտոն եւ Կրօնիդէս եդ (Է) ի սպասաւորութիւն նշխարաց սուրբ Կարապետին եւ ուսուցիչ ճիւաղաբարոյ ազգին Հայոց:

Կիլիկէ, որ է Սիս, ի մէջ կայ Ասորոց եւ Գամրաց. ունի քաղաքս եւ անուանի աւանս եւ բերդս բազումս` զբերդն Կոպիտառոյ, եւ զԲարձրբերդն մօտ ի Մօլեւոն, եւ վանորայս` զԴրազարկն, զԱրքակաղնին եւ զԳռներու սուրբ ուխտն եւ զՍկեւռայ անապատն, եւ այլ բազում վանորայս, եւ զԼամբռօն աւանն: Եւ մայրաքաղաք ունի զՏարսուս, որ է Սիս, եւ Գերմանիկէ, որ է (Կ) զՄարաշ:

Եւ այս են աշխարհք եւ գաւառք Հայոց, զոր փոքր ի շատէ գրեցաք (ՁՁ բաց ի Է):