Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՄՍԱՅԻ ՄԱՀԱԼՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԵԼԻՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Ղարաբաղի Թախթե Ղափուի հինգ մահալները, որոնց բնակչությունը ամբողջովին քրիստոնյա է, հայտնի են Խամսա անունով, քանի որ 5 թիվը արաբերեն խամսա բառն է: Դրանք են.

Առաջինը Դիզակի մահալն է: Այն Հագարի գետից ու Մալ-թափեից ձգվում է մինչեւ Գյուլ-թափե եւ լայնությամբ տարածվում Արաքս գետից մինչեւ Խորհատ լեռը: Եկամտաբեր շրջան է, այստեղ մշակվում են բամբակ, բրինձ, մետաքս, ցորեն եւ այլ հացահատիկային բույսեր: Մի քանի խոշոր քաղաքներ է ունեցել Արաքսի ափին, որոնցից այժմ միայն ավերակներն են մնացել: Այնտեղի մելիքները հնում Թուրքիայից (Ռում) են եկել: Նադիր շահի օրոք Մելիք Եգանը մեծ հարգանքի տեր անձնավորություն էր, եւ Նադիր շահը նրա հետ հատուկ բարեհաճությամբ էր վարվում: Նրան շահի «բաբալըղ» էին անվանում:

Մի անգամ, երբ Նադիր շահի բանակը գտնվում էր Մուղանում, Մելիք Եգանը շահին է ներկայանում: Վերջինս նրան փորձելու նպատակով սունկ է պահանջում: Նա [Եգանը], - Լսում եմ, - ասելով դուրս է գալիս:

Գյուղական ավագներն ու տանուտերերը նրան ասում են. «Ինչու՞ հանձն առար այդ դժվարհրամանը կատարել, չէ՞ որ տարվա այս եղանակին սունկչի լինում»:

Նա պատասխանում. «Ձեր գործը չէ, ես եմ պատասխան տալու»:

Մի քանի օր անց շահին ներկայանալով՝ (78ա) [Մելիք Եգանը] զեկուցում է, թե. «Ձեր հրամանի համաձայն մարդ ուղարկեցի լեռները: Այն վայրերը, ուր սունկն աճում է, դեռ ձյունով են ծածկված»:

Նադիր շահին շատ է դուր գալիս նրա խոնարհությունն ու իր հրամանը կատարելու նրապատրաստակամությունը: Նա ասում է. «Հա՛յր իմ, ես ինքս էլ գիտեի, որ այս եղանակին սունկ չի լինում, բայց Ձեր հնազանդության ու խելամտության աստիճաննէի փորձում»:

Դրանից հետո նրան «շահի բաբալըղ» էին անվանում: Նա Նադիր շահի ժամանակաշրջանում Ղարաբաղի մելիքների ավագն ու ամենապատվարժանն էր: Որոշ դեպքերում իր ազնվության ու արդարասիրության շնորհիվ նա էր դառնում բոլոր մահալների լիազոր ներկայացուցիչը:

Պատմում են, մի օր Նադիր շահի հարեմիկանայք Մելիք Եգանի կնոջը հյուր են կանչում, որպեսզի վերջինիս պատվեն իրենց հյուրասիրությամբ: Երբ Մելիք Եգանի կինը շահի կանանոցն է մտնում, շահական խոհանոցից տանտիրոջ կողմից նման հյուրին վայել զանազան խորտիկներ ու կերակուրներ են բերվում նրան հյուրասիրելու համար: Նա հրաժարվումէ՝ ասելով. «Այսօր պաս է, եւ ուտել չեմ կարող»:

Նադիր շահին շատ է դուր գալիս նրաբարեպաշտությունը եւ հրամայում է նրան նվերներընծայել:

Երկրորդը Վարանդայի մահալն է: Այն ձգվում է Քիրս լեռից մինչեւ Ալի Բալի հովիտը երկայնությամբ ու Խորհատ լեռից մինչեւ Շուշիքենդու Խալֆալու գետերը՝ լայնությամբ: Նույնպեսեկամտաբեր մահալ է: Հացահատիկային եւ այլ մշակովի բույսերից առավել լավ ցորենն է [այստեղ]աճում: Տեղի մելիքները Գեղարքունիքի (Գյոքչայի) ազնվականներից են եղել եւ Զեյվա գյուղից եկել, Ավետարանոց գյուղում են բնակություն հաստատել: Թեեւ երբեմն (78բ) նրանց ժառանգների միջեւ երկպառակություններ են ծագել, եւ նրանք միմյանց դեմ պայքար են մղել հանուն մելիքական պաշտոնի, այնուամենայնիվ հիմնականում նրանք են վարելՎարանդայի մելիքների պաշտոնը եւ հայտնի են որպես Մելիք-Շահնազարյաններ (Շահնազարովներ): Նադիր շահը նրանցից ոմն Միրզաբեկի, հանցանք վերագրելով, պարանով խեղդամահ է անում եւ ասում. «Սա Շիրույեների ցեղից է»:

[Դրանից հետո] որոշ ժամանակ [Վարանդայի] մելիքի պաշտոնը վարում են այլ անձինք, բայց շուտով նորից այն անցնում է Մելիք Շահնազարի ժառանգներին: Մելիք Շահնազարը լինելով շատ հարուստ՝ Ղարաբաղի խաներին ծառայություններ է մատուցում, որի շնորհիվ մեծ պատվի է արժանանում: Փանահ խանի իշխանության սկզբնական շրջանում, երբ նա փողի կարիք էր զգում, Մելիք Շահնազարը անհրաժեշտության դեպքում օգնության էր հասնում եւ նրա կարիքները բավարարում: Իր որդի Ջումշուդի (Ջամշիդ) հետ մշտապես խաներին ծառայելով՝ [նրանց] հարգանքն էին վայելում:

Վերջում Մելիք Շահնազարը իր գործերը բարելավելու եւ դիրքերն ամրապնդելու համար, աղջկան՝ Հուրզադ խանումին, կնության է տալիս Իբրահիմ խանին, եւ այդ կերպ նրա հետ բարեկամական կապեր հաստատում: Ասում են, մի անգամ, դեռ Փանահ խանի իշխանության սկզբում Մելիք Շահնազարը նրան ասում է. «Ինչո՞ւ ես մտահոգվում, յոթ տարի է, քո բանակը ընտիր աշորայով եմ պահում»:

Այժմ եւս Մելիք Շահնազարի հետնորդներից մի քանիսը կենդանի են եւ Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում պատվավոր անձինք են:

Երրորդը Խաչենի մահալն է: Այնլայնությամբ Գարգար գետից տարածվում է մինչեւՂաբարթու, իսկ երկայնությամբ՝ Ղըրխղըզ եւՄիխթուքյան լեռներից մինչեւ Բայաթի անտառը: Այնտեղ եւս ցորեն ու զանազան այլ բույսեր են մշակվում, բայց ոչ Վարանդայի նման առատ ու բարձրորակ: Որոշ տեղերում մշակվում է նաեւ բրինձ, իսկ տարածքները մեծամասամբ ծածկված են անտառներով ու այգիներով: (79ա) Ասում են Խաչենի մելիքությունում Հաթերք անունով մի փոքր ամրոց է եղել, որը այժմ ընդամենը միգյուղ է: Այնտեղի մելիքները սերում են Հասան-Ջալալյաների (Հասան-Ջալալովների) տոհմից:

Փանահ խանի օրոք, նրանց ոչնչացումից հետո, ի հայտ է գալիս ոմն Մելիք Միրզախան Խնձիրստան(Խնզրստան) գյուղից, որը վերոհիշյալ խանին մատուցած ծառայությունների ու նվիրվածության համար մելիք է դառնում: Նրա զավակները եւս ստանձնում ու վարում են տեղի մելիքի պաշտոնը մինչեւ Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանը: Նրանցից վերջինը Մելիք Ղահրամանն է:

Չորրորդը Ջրաբերդի (Չելեբերդ) մահալն է: Այն երկայնությամբ տարածվում է Ղըրխ-ղըզի սահմաններից մինչեւ Բայաթի անտառի մի հատվածը եւ Պարտավ, իսկ լայնությամբ՝ Խաչենագետից ուՂաբարթուի հովտից մինչեւ Թարթառ գետը: Այնտեղ եւսբարձրորակ ցորեն ու այլ հացահատիկային բույսեր են մշակվում: Այնտեղի մելիքները Մաղավուզից են եկել: Այնտեղի բնակիչները հայտնի են իրենց խիզախությամբու քաջասրտությամբ: Շատ են անտառային ու անմատչելի վայրերը: Մի ամրոց կա Ջերմուկ (Չարմիխ) անունով, որը բավական անառիկ ու ամուր մի վայր է: Մելիքները միշտնրանում են բնակվել եւ գործել խիզախ արարքներ: Քանիոր իր քաջությամբ նշանավոր Մելիք Ալլահղուլին զորավար Աբդալլահ Քյոփրուլու-օղլի փաշայի դեմ Նադիր շահի մղած կռվում՝ վերջինիս ծառայելով մեծարիություն է ցուցաբերում, Նադիր շահը հրամայում է, որ նրան այսուհետեւ մելիք չկոչեն, այլ Ալլահղուլի սուլթան  հորջորջեն: Նրա տոհմը Հայաստանի նշանավոր տոհմերից է:

Հինգերորդը Թալիշի մահալն է: Այն ձգվում է Մռավ լեռից ու այգեշատ Գյուլիստանից մինչեւ Կուրը երկայնությամբ, եւ Թարթառ գետիցմինչեւ Գերան (Գուրան)՝ լայնությամբ: (79բ) Այնտեղ մշակվում են ամեն տեսակի բարձրորակ հացահատիկային եւ այլ բույսեր: Մելիքները Շիրվանից են եկել ու Թալիշ գյուղում հաստատվել: Հայտնի են որպես Մելիք-Բեգլարյաններ (Բեգլարովներ): Նրանց տոհմից մի քանիսը վարում են [այնտեղի] մելիքությունը, որից հետո Մելիք Հովսեփ (Ուսուբ) Մեծը գրավում է Գյուլիստանի բերդը եւ այնտեղ ամրանում: Ներկայումս նրա ժառանգները Ռուսաստանի պետությանը ծառայելով՝մեծ հարգանք են վայելում: