Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԱՀԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅՆՏԵՂԻ ՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Լեռան այն կողմում», ուր Զանգեզուրն ուԿապանն են եւ կարաչոռլու, հաջի-սամլու, քելբաջար ու մյուս քրդական ցեղերը, կան մի քանի մինբաշիություն  Կարաչոռլու, Հաջի-սամլու, Խնձորակ (Խանզիրաք), Գորիս(Գորես), Տաթեւ, Սիսիան, Մեղրի Գունեյ, Կապան եւ Չավնդուր (Չուլդուր): Նրանցից յուրաքանչյուրըկառավարվում է առանձին անձի կողմից: ԱնցյալումԿապանը Մեղրի - Գունեյի մի քանի մահալների ուԱջանանի հետ ենթարկվում էր Ազատ-Ջիրանին, Օրդուբադը եւ Սիսիանը գյուղերի մի մասի հետ՝Նախիջեւանին, իսկ հաջի-սամլու, դեմիրչի-հասանլու եւմյուս ցեղերը Վրաստանին հպատակ ցեղերից են: Այսվայրերում միշտ էլ հայեր են ապրել, որոնք ցաքուցրիվ են եղել, եւ նրանց փոխարեն քոչվոր ցեղեր են բնակություն հաստատել: Այդ վայրերում անվանիմարդիկ ու նշանավոր մելիքներ են ապրել, որոնց հետնորդների մի մասը այժմ էլ կենդանի է: Նրանցից ենՏաթեւ գյուղում բնակվող Օրբելյանովները: Ինչպեսնրանց տրված ռաղամների բովանդակությունիցհայտնի է դառնում, նրանք նախկին շահերի օրոք պատվարժան անձիք են եղել: Ներկայումս նրանց տոհմից կենդանի են Մելիք Մուսի, Մելիք Մանուչեհր եւ Ռոստամբեկ Օրբելյանովները...

(80ա) Նմանապես Սիսիանի մահալի  ազնվականներից են եղել Մելիք Պողոսը, Մելիք Ղազարը, Մելիք Աղաբեկը, որոնք, ազգակցական կապեր ունեին Տաթեւի մելիքների հետ: Գորիս, Խնձորակ եւ Տեղ (Դիղ) գյուղերում եւս նշանավոր ու պատվարժան մելիքներ են եղել եւ այժմ էլ կան: [Նրանք] մշտապես իրենց հավատքի համար (80բ) չարակամ թշնամիների դեմ պայքար են մղել՝ չթողնելով որ իրենց կրոնին որեւէ վնաս հասցվի: Հագարի գետի հովտում եւ Խնածախ (Խանազաք) գյուղում հին ժամանակներում անվանի մելիքներ են բնակվել, որոնցից էին Մելիք Հայկազն ու նրա ժառանգները: Նրանք ֆիրմաններ ունեին Սեֆյան ու այլ շահերից, որոնց բովանդակությունից երեւում է, որ նրանք պատվարժան անձինք էին: Սակայն իրենց հավատի համար սրա-նրա հետ շատ են թշնամություն արել ու կռվել: Երբեք ոչ մեկի հարկ չեն վճարել... Այդ պատճառով էլ բնաջնջվել են: Մնացել են նրանց շինությունների ու վանքերի ավերակները: Դրանց մի մասը պահպանվել են Մինքենդ ու Բազարդուզ գյուղերում, որոնք շատ գեղեցիկ ու ամառանոցային վայրեր են: Այժմ այդ ավերակներում քրդական ցեղեր ու մահմեդականներ են բնակվում:

Հավատքի համար թշնամիների դեմ համառպայքար մղած նշանավոր անձանցից է Ավան Յուզբաշին, որը Ղարաբաղում ամրանում է Շուշիի Խազինե դարասի կոչվող վայրում եւ խիզախ արարքներ գործում: Ասում են, որ երբ ... թվականին օսմանյան բանակը գալով՝Երեւանը, Թիֆլիսը եւ Գանձակը գրավում է, նույնԱվանը քիչ մարդկանցով գիշերային գրոհի է դիմում Կապանի Չավնդուրի (Չուլդուր) շրջակայքում կանգառած օսմանյան 7000-անոց բանակի վրա, պարտությանմատնում եւ նրա մեծ մասին կոտորում: Մյուսը Դավիթ զորավարն էր, որը ... թվականին փոքրաթիվ հետեւորդներով ու օգնականներով բավական զորք էջարդում եւ մի քանի ամրոցներ գրավում…