Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

 

 

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ

Նրանք ծագումով ջեւանշիր ցեղի սարիջալու ցեղախմբից են: Ոմանք ասում են, որ նրանք թաթարական ցեղից են սերում: Իբրեւ թե վերոհիշյալ ցեղի ազդեցիկ իշխանավորներից մեկը ինչ-ինչ պատճառներով հեռանում է հայրենիքից եւ գալով Վրաստան՝ բնակություն է հաստատում Լոռի ամրոցում: Գանձակի խաների հզորության շրջանում նա գալիս, նրանց մոտ ծառայության է անցնում: Ի վերջո այնտեղիցէլ գալիս է Ղարաբաղ, ջեւանշիր ցեղին միանում եւ այնտեղ էլ ամուսնանում: Նա մի որդի է ունենում, որի անունը Ալի է դնում: Որովհետեւ այդ Ալին դժգույն էր, նրան Սարիջե Ալի էին կոչում: Հարստության շնորհիվ նրա շուրջը ծառաների եւ վարձու գործավորների մեծ բազմություն է հավաքվում, ու այդ խմբավորումը հայտնի է դառնում Սարիջե-ալիլու անվամբ: Հետագայում Սարիջե Ալիի այդ ունեցվածքն ուհարստությունը նրա որդուն՝ Իբրահիմ Աղային են անցնում: Նա իր հարստությամբ էլ ավելի մեծ ճանաչումէ ստանում: Նրան են պատկանել Աղդամի այգին եւԱրաքսի ափին ու Արասբարում գտնվող հանդերը, արոտավայրերն ու չորքոտանիների հոտերը: ԻբրահիմԽալիլի անունը նշված է Ղալաղ կոչվող ամառանոցային վայրում:

Երբ Նադիր շահը ջեւանշիր ցեղից զորք էրհավաքագրում, նույն Իբրահիմ Խալիլի ավագ որդուն, որի անունն էր Ֆազլ Ալի Բեկ, տանում է իր հետ եւ դարձնում իշիքաղասիի թաբիններից մեկը: Երբ նա (81բ) ռազմի դաշտում սպանվում է, Նադիրըկանչում է նրա փոքր եղբորը, որի անունը Փանահ Ալիէր, եւ մեծ եղբոր փոխարեն նրան հանձնում մունետիկիպաշտոնը: Ծառայության անցնելուց որոշ ժամանակ անց Փանահ Ալին ինչ-որ կերպ Նադիր շահի մոտից փախչում, գալիս է Ղարաբաղ եւ սկսում մեկուսի կյանք վարել: Որքան էլ Նադիր շահը Ատրպատականի իշխանավորներին, բեկլարբեկերին  եւ Շիրվանի ու այլ տեղերի խաներին խստորեն հրամայում է բռնել նրան ու ետ ուղարկել, չեն կարողանում: Մինչեւ որ 1161 հ. թ. -ին տարածվում է Նադիրշահի սպանության լուրը եւ Փանահ Ալի բեկը իր գաղտնի ապաստարանից դուրս գալով՝ իր շուրջն է համախմբում ցեղերի մի բազմություն եւ սկսում բռնություններ ուինքնագլուխ արարքներ գործել: Ջեւանշիր, օթուզիքի, քյաբիրլու ցեղերին, որ Ղարաբաղի խոշորագույն ցեղերից էին եւ Վրաստանի ցեղերի հետ Խորասանից ետ էին վերադարձել, իր հովանավորության ներքո, բնակության վայր է տրամադրում: Նրանց բոլորին սիրաշահում է, իսկ անվանի երիտասարդներից իրշուրջը մի խումբ կազմելով, սկսում է երկրում հանդուգն արարքներ կատարել: Սրա-նրա հետ կռիվ է տալիս, թշնամություն անում:

Այդ ընթացքում, Նադիր շահի սպանությունից հետո [Իրանում], գահ էր բարձրացել նրա եղբորորդի Ալի Ղուլի խանը, որ հայտնի էր Ալի շահանվամբ: Ամիր Ասլան Ղրղլուն նրա կողմից նշանակվում է Ատրպատականի երկրների կառավարիչ եւ զորքերի գլխավոր հրամանատար: Լսելով Փանահ Ալի բեկի գործերի մասին՝ ցանկանում է նրա հետ տեսակցել: Նրանհանդիպելով՝ պահանջում է հպատակվել Ալի շահին: Փանահ Ալի բեկը այդ ժամանակ նպատակահարմար է գտնում հնազանդվել: Ամիր Ասլան խանը այդ մասինտեղեկացնում է Ն. Մ. Ալի շահին ու Փանահ խանի համար  խալ՚աթ, սուր եւ խանության ռաղամ բերում:

Այնուհետեւ, քանի որ նոր էր իշխանության գլուխ անցել, Փանահ խանը մտահոգվում է (82ա)ընդհարումների ժամանակ ապահով ապաստարան ունենալու խնդրով: 1752/1162թ. Բայաթում ամրոց է հիմնում, պարիսպներ կառուցում եւ այնտեղ բնակություն հաստատում: Այդ ժամանակ օթուզիքի եւ ջեւանշիր ցեղերը Ղարաբաղի Խամսայի մելիքների հետ նախանձից դրդված խնդրագիր են գրում Հաջի Չելեբիին, որը Շիրվանշահերի տոհմից էր եւ այն ժամանակ Շիրվանի ու հարեւան այլ շրջանների ինքնիշխան տերը: Նրան հասկացնում են, որ Փանահ խանը Ղարաբաղին տիրելով, ամրոց է կառուցել եւ ջանում է հզորանալ: Սկսում են խարդավանքներ նյութել եւ Հաջի Չելեբիին պատերազմի հրահրել: Գրում են, որ եթե այս հարցում անփութություն թույլ տրվի, հետագայում նրա դեմ պայքարելը դժվար կլինի…

Հաջի Չելեբին նրանց խնդրանքի համաձայն մեծ զորք է Ջառ ու Բայլականից, Շիրվանից եւ այլտեղերից հավաքագրում ու գալիս ոչնչացնելու Փանահ խանին: Փանահ խանն էլ իր մարդկանց ժողովում է Բայաթ ամրոցում եւ սկսում պաշտպանվել: Հաջի Չելեբին երկար պատերազմում է, բայց չկարողանալով որեւէարդյունքի հասնել, ձեռնունայն ետ է վերադառնում: Ճանապարհին ասում է. «Փանահ խանը մինչեւ այժմ մի ոսկի էր առանց դրամի դրոշմի, մենք եկանք այն դրամ դարձրինք ու վերադարձանքե: Եվ այս խոսքը մարդկանց մեջ առածի է վերածվում:

Դրանից հետո Փանահ խանը ավելի ամուր միվայր փնտրելով՝ 1755/1165 թվականին գալիս է Թառնակյուտ, որ հայտնի է Շահբուլաղ անվամբ, եւ սարի ստորոտումամրոց հիմնում: Կառուցում է մզկիթներ եւ տներ, հիմնում շուկա ու բաղնիքներ եւ այն դարձնում միապահով ապաստարան: [Այնուհետեւ] սկսում է պայքարելՋրաբերդի ու Թալիշի մելիքների դեմ, վնասել նրանց:

(82բ) Այս դեպքերի ընթացքում Ղարաբաղի մելիքների միջեւ անհամաձայնություններ են ծագում ավագ ընտրելու հարցի շուրջ, որը պետք է լիներ նրանց գլխավորը, եւ բոլորը պետք է նրան ենթարկվեին: Վարանդայի Մելիք Շահնազարը իր հորեղբայր Մելիք Հուսեյնին սպանելով՝ ինքնագլուխ կերպով մելիք էդառնում: Խամսայի մելիքները այս վրդովեցուցի չլուրը լսելով՝ զայրացած, ցանկանում են պատժել նրան: Համաձայնության գալով՝ յուրաքանչյուրը իր զորքն առած հարձակվում է Մելիք Շահնազարի վրա: Մելիք Շահնազարն էլ Ավետարանոց գյուղում մի փոքր ամրություն է շինում, շուրջը պարսպապատում եւսկսում պաշտպանվել: Ի վերջո մելիքները, չկարողանալով Ավետարանոցը գրավել, Վարանդայի մահալը  կողոպտում են եւ ետ վերադառնում՝ այնմտադրությամբ, որ հաջորդ տարին կրկին զորք ուբազմությունով հարձակվեն Ավետարանոցի վրա, գրավեն այն եւ պատժեն Մելիք Շահնազարին: Մելիք Շահնազարը զգալով իր տկարությունը մելիքների հանդեպ՝անհանգստացած սկսում է ելք որոնել: Ճարահատյալ դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվումեւ հավատարմության երդում է տալիս եւ նրաաջակցությամբ ազատվում մելիքների պատժից: