Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՓԱՆԱՀ ԽԱՆԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ: ՆՐԱ ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նադիր շահից հետո, երբ Իրանում հզորմիապետ չկար, (84բ) յուրաքանչյուր շրջանում ուերկրամասում որեւէ մեկը [գահի] հավակնություններովզորք էր հավաքել եւ կռիվներ էր մղում: Ինչպես որվերը նշել ենք, Ազատ խանը աֆղանների ցեղախմբով միկողմում էր իշխում: Քերիմ խանը զորքով Ֆարսի, Լուրիստանի ու Արաղի կողմերն էր գրավել: ՄուհամմադՀասան խան Ղաջարը նվաճել էր Աստարաբադի ուՄազանդարանի շրջանները: Նմանապես Ֆաթհալի խանըՈւրմիայի ու աֆշարների ցեղախմբի տերն էր դարձել: Եվոչ մեկը մյուսին չէր ենթարկվում:

Փանահ խանն էլ Ղարաբաղի կողմերումուժեղանալով՝ հայերի միջեւ համերաշխությանբացակայության հետեւանքով Խամսայի մելիքներինհնազանդեցնում է, իսկ ըմբոստներին՝ պատժում: Մեղրի-Գյունայի մահալները մինչեւ Բարգուշատխլում է Ղարադաղի կառավարչից, Տաթեւի ու Սիսիանի մահալները ՝Նախիջեւանի կառավարչից, Զանգեզուրի ու Կապանի մահալները հանում Թավրիզի բեկլարբեկի ենթակայությանտակից, իսկ Թարթառի եւ Ուշաջողի վերին մասից մինչեւՍեւանի (Գյոքչայի) սահմանը, որ քոլանիներիբնակավայրն է, խլում Երեւանի կառավարչից: Խոդա-Աֆերինի կամրջից մինչեւ Քյուրակ [գետն] ընկածտարածքը, որը [անցյալում] ենթարկվում էր Գանձակի բեկլարբեկերին, 1755-1757թթ. 2-3 տարիների ընթացքում, նրանց իշխանության տակից դուրս բերելով՝ ինքն էդառնում նրա տերը: Բացի դրանից, Ղարաբաղ է բերում եւայնտեղ բնակեցնում մեկական մինբաշիների ենթակայության տակ գտնվող քենգերլու ցեղի միցեղախումբ, որը Նախիջեւանում բնակվող ցեղերից էր, դեմիրչի-հասանլու եւ ջինլի ցեղախմբերը, որոնքՎրաստանի ցեղերից էին: [Նրանք] միշտ նվիրվածությամբէին ծառայում Փանահ խանին եւ երբեւէ նրա դեմխռովություն չեն բարձրացրել:

(85ա) Բացի Թախթե Ղափույից Ղարաբաղումբնիկ էին ջեւանշիր, օթուզիքի եւ քյաբիրլուցեղերը, որոնք բոլորը խանին էին ծառայում, բայցերբեմն նաեւ [նրա նկատմամբ] դավաճանական արարքներէին գործում: Կարճ ժամանակամիջոցում [Փանահ խանը]Գանձակի, Ղարաբաղի (պետք է լինի Ղարադաղի), Արդեբիլի ու Նախիջեւանի խաներին իրենհնազանդեցնելով՝ որոշ շրջաններում իր կողմիցկառավարիչներ ու փոխանորդներ է նշանակում: [Իրենենթակա] բոլոր շրջանների իշխանավորներիժառանգներից ու կանանցից [ոմանց] բերում էԹառնակույտ ամրոցը եւ այնտեղ որպես պատանդ պահում: