Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՇՈՒՇԻ ԲԵՐԴԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ՄՈՒՀԱՄՄԱԴ ՀԱՍԱՆ ԽԱՆ ՂԱՋԱՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՈՒ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

Երբ Մուհամմադ Հասան խան ՂաջարիԱրաղում, Ատրպատականում ու Մազանդարանի կողմերումինքնիշխան տեր դառնալու լուրը տարածվում է, Փանահխանը մտահոգվում է. նա Նադիր շահից հետո նրաեղբորորդի Ալի շահի ու Ամիր Ասլան խան սարդարի հետ ամուր բարեկամական կապեր էր հաստատել, եւհնարավոր է, որ նրանց հակառակ գործելով՝ ՄուհամմադՀասան խանը իր դեմ թշնամություն սկսեր: Հարեւանխաները նույնպես հուսալի չէին, քանի որ շատերը նրատոհմական թշնամիներն էին, եւ կարող էին [ՄուհամմադՀասան խանին] գրգռել Ղարաբաղի դեմ: Արդյունքում նրացեղերն ու հպատակներն էին տուժելու թշնամականզորքերի անցուդարձից:

Պալատական պաշտոնյաների ու բանիմացիշխանավորների հետ խորհուրդ է անց կացնում, որ պետքէ մի ամուր, գեղեցիկ ու առողջարար վայր գտնել ամրոցկառուցելու համար, որպեսզի կռիվների դեպքումհանգիստ ու ապահով լինեն: Որոնումներից հետո ՄելիքՇահնազարի օգնությամբ ու խորհրդով ընտրում ենՇուշի բերդի վայրը, ուր ներկայումս մի մարդաշատքաղաք է: Փանահ խանը՝ ինքը, գնում, իր աչքով զննում էեւ շատ է հավանում այն ամեն տեսակետից: Քանի որ այդտեղով հոսող ջուր չէր անցնում, հրամայում է մի քանիտեղ ջրհորներ փորել, եւ դրանցից բավականին ջուր էդուրս գալիս:

1765/1171 թ. (85բ) ասադ ամսին հիմնում էՇուշի քաղաքը: Հարավային, արեւմտյան եւհյուսիս-արեւելյան երեք կողմերից այն շրջապատված էբնական քարապատնեշով եւ ձորերով: Այդ տեղերովանցնելը թե՛ ոտքով, թե՛ որեւէ այլ կերպ անհնար է: Հյուսիսային կողմում, որը քաղաքի ստորին մասն է, մասամբ նաեւ արեւելյան կողմում չափումներ էկատարում պարիսպ կառուցելու համար: Գյուղերիբնակիչների, մահալների մելիքների ուցեղապետների օգնությամբ կառուցապատում է այնքարուկիր հինգ զար բարձրություն եւ երկուս ուկես զար լայնություն ունեցող պարսպով, որըթնդանոթի արկն ու այլ զենքերը չէին կարող վնասել: Նրա վրա չորս դարպասներ է տեղադրում՝ երկուսըհյուսիսային ու արեւելյան կողմերից, որոնցանուններն են Շուշիքենդի ու Մոխթար դարպասներ: Երկուսն էլ արեւմտյան ու հյուսիս-արեւմտյան, որոնցից մեկը կոչվում էր Երեւանի, մյուսն՝ Գանձակիկամ Չելեբերդի դարպասներ: Չորրորդ դարպասը քանդվածլինելով, այժմ նրա փոխարեն պարիսպ է քաշված, եւմնացել են երեք դարպասները:

Շուշին կառուցելուց հետո Փանահ խանըԹառնակյուտ ամրոցի, այսինքն Շահբուլաղիբնակչությանը, Ղարաբաղի եւ այլ տարածաշրջաններիորոշ գյուղերի բնակիչների հետ գաղթեցնում է՝բերում, Շուշի քաղաքում բնակեցնում: Եվ այնտեղդրամահատարան հիմնել ով՝ սկսում է «Փանահաբադեանունով դրամ հատել: Այն կշռում էր մեկ մեսղալից քիչ ավելի՝ արծաթով: Դրամի մի կողմում փորագրվածէր՝ [ d։…։y։Ըˆ ], իսկ մյուսում՝ [ ՊԷšZՍZ ՊԷšZՍ ՊԷšZ vԹ…šZ . ›]: Նրա վեց հատը մեկ ռուսական դրամիարժեք ուներ, իսկ 8 հատը անվանում էին Ղարաբաղի թուման:

Շուշիի կառուցումը ավարտելուց մեկ տարիանց հանկարծ լուր է ստացվում, թե ահա ՄուհամմադՀասան խան Ղաջարը Արաղից, Ատրպատականից ու այլտեղերից մեծաքանակ զորք ու բազմություն հավաքած(86ա) գալիս է Ղարաբաղ՝ Շուշի ամրոցը գրավելու: ՈւստիՓանահ խանը հպատակ ցեղերից ու Թախթե Ղափուի այլգյուղերից երիտասարդներ ու կռվող այրեր հավաքելովՇուշի բերդում՝ կռվի ու պաշտպանության էնախապատրաստվում: Մուհամմադ Հասան խանը մեծբանակով գալիս է ու կանգ առնում Խաթուն-Արխվայրում, որը գտնվում է Շուշիի շրջակայքում: Ավելիվեր չի համարձակվում բարձրանալ: Չնայած, որ երկարբանակցություններ է վարում, խորամանկություններիդիմում, որպեսզի Փանահ խանին իր խարդավանքներիթակարդը նետի, այդ նրան չի հաջողվում: Ղարաբաղիհեծյալ գնդերն ու բնակիչներն էլ ամեն օր նրա զորքիվրա հարձակվելով՝ վնասներ են պատճառում, տանումբեռնակիր անասուններին, կողոպտում գումակը եւփակում մթերք հասցնողների ճանապարհը: Այդընթացքում Մուհամմադ Հասան խանը լուրեր է ստանումՔերիմ խանի ուժեղացման ու նրա՝ դեպի Արաղշարժվելու մասին եւ այդ պատճառով ետ է դառնում, հեռանում դեպի Արաղ: Թեհրանից բերած երկութնդանոթները, որ հայտնի էին հեսարթուփի անունով, մնում են՝ Խաթուն Արխում եւ նրա գնալուց հետոտարվում Շուշի բերդը: Դրանք այնտեղ են մնում մինչեւ1826/1242թ. Շուշիի պաշարումը ղզլբաշների կողմից, երբռուսական պետության պաշտոնյաներըանհրաժեշտության դեպքում դրանք գործի էին դնում:

Քանի որ Շուշի բերդի բնակչությունըօրեցօր աճում էր, Փանահ խանի օրոք կառուցված հինպարիսպը 1789/1204թ. Իբրահիմ խանի օրոք, Ռուսաստանի[Անդրկովկաս] ներթափանցման ժամանակաշրջանում, քանդում են: Հմուտ վարպետների գեղեցիկ նախագծովպարիսպների հիմքը մեկ վարս հեռացվում է եւավելի ամուր ու բարեշեն մի նոր պարիսպ էկառուցվում:

Այնտեղի բնակիչները մեծամասամբ հայերեն, որոնց մի մասին Փանահ խանը Մեղրիից, Ագուլիսից, Օրդուբադից, Ղազանչիից, մի մասին էլ Ջրաբերդից ու[Ղարաբաղի] այլ վայրերից է բերել, այնտեղ բնակեցրել: Ոմանց էլ (86բ) Իբրահիմ խանն է իր իշխանությանտարիներին զանազան տեղերից հավաքել, այդտեղ բերել: Չնայած որ Փանահ խանի օրոք, երբ [Շուշին] նոր էրհիմնադրվել, ավելի շատ էին քաղաքի մահմեդականբնակիչները, որոնց [Փանահ խանը] հիմնականումԹավրիզից, Նախիջեւանից ու Ղարաբաղի ցեղերից էրհավաքել-բերել: Սակայն [Շուշիի] անառիկությանշնորհիվ աստիճանաբար հայերը շատանում են, այնպեսոր ներկայումս՝ 1855/1271թ., Ռուսաստանի հզոր տերությանտիրապետության ժամանակաշրջանում, հայերը կազմումեն [քաղաքի բնակչության] 2/3-ը, իսկ շիամահմեդականները՝ 1/3-ը: Քաղաքի շինություններըսկզբում քիչ էին, իսկ այժմ շատացել են եւ օրեցօրավելի ու ավելի են բազմանում եւ գեղեցկացնում[քաղաքը]:

Շուշի քաղաքի թաղամասերի անուններն են. հայկական թաղամասերինը՝ Մեղրի, Ղազանչի, Ագուլիս, Չելեբերդ, Դարեդաբաղան: Մահմեդական են ստորին եւմեկուսի թաղամասերը. Ղուրթլարը, Ջուլֆան, Ղույլուղը, Չոխուրը, Հաջի Յուսեֆլուն, Մարդինլուն, Ջհուդլարը, Սաաթլուն, Մամաին, Խոջե մարջանլուն: