Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ԶՈՐՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂ:
ԳՆԴԱՊԵՏ ԿԱՐՅԱԳԻՆԻ ՄԱՐՏԵՐԸ

Այս ընթացքում ղզլբաշները կարծելով, թեՂարաբաղը Իբրահիմ խանն է պաշտպանում, եւ այժմ, երբնա սպանված է, կարող են գնալ, այն գրավել, այնդարձնում են իրեն հավակնությունների առարկան: 1806/1221թ. Աբաս Միրզան անթիվ-անհամար զորք ուբազմությամբ հարձակվում է Ղարաբաղի վրա: Միաժամանակ Թիֆլիսից Ղարաբաղ է (113բ) ուղարկվումգնդապետ Կարյագինը 400 զինվորներով: Ասկերանիմոտակայքում նա թեժ մարտեր է մղում ղզլբաշներիզորքի դեմ, սակայն նրանց բանակի ահռելիբազմությունը թույլ չի տալիս [Կարյագինի ջոկատին]առաջ ընթանալ: Այնտեղից վերջինս ետ է դառնում, գնում դեպի Թառնակյուտ ամրոցը:

Աբաս Միրզան նախօրոք իր զորքից մի ջոկատէր ուղարկել Ամիր խան բեկ Ջահանբեգլուիգլխավորությամբ՝ այդ ամրոցը պաշտպանելու եւ թույլչտալու ռուսներին այնտեղ մտնել:

Երբ գնդապետը իր զինվորներով կռվելովհասնում է Թառնակյուտ ամրոցին, դարպասները փակ էգտնում: Թնդանոթներով [դարպասները] գնդակոծում, ջարդուփշուր է անում եւ զինվորների հետ ամրոցմտնում: Այնտեղի ղզլբաշներին կոտորում են, իսկնրանց հրամանատար Ամիր խան բեկը վախից իրենպարսպից ցած է նետում եւ սպանվում: Ռուսները միքանի օր այնտեղ են մնում, իսկ ղզլբաշների բանակընորից նրանց պաշարում է: Քանի որ ռուսների պարենիպաշարները սպառվում են, Ջրաբերդի Մելիք ՎանիԱթաբեկովը մի քանի անգամ գիշերով նրանց հաց ու այլմթերքներ է հասցնում: Բայց ի վերջո հասկանում են, որզինվորների համար այդ կերպ հաց հասցնելը դժվար է: Գնդապետը իր [ողջ] մնացած 100 զինվորների հետ գիշերովայնտեղից դուրս է գալիս ու լեռնային ճանապարհովգնում Ջերմուկ բերդը: Այնտեղ հայերից հաց ու պարենստանալով՝ հեռանում են Գանձակ, այնտեղից էլ՝Թիֆլիս: Բայց [Կարյագինը] կրկին զորք վերցրած գալիսէ, Զագամ գետի մոտ կռվում Աբաս Միրզայի դեմ ու նրանջախջախելով՝ փախուստի մատնում մինչեւ Իրան:

(114ա) Քանի որ այդ ժամանակ Ֆաթհալի շահըմեծ բանակով Արաքսի ափին էր գտնվում, իշխանՑիցիանովը նույն տարվա օգոստոսին իր զորքովպատերազմի է ելնում նրա դեմ եւ պարտությանմատնելով՝ հեռացնում մինչեւ Արաղ ու Ատրպատական: Դրանից հետո նորից Վրաստան է վերադառնում: